Բջջային ծրագրերը (կամ «հավելվածները») իրավապաշտպան համայնքների համար դառնում են հանրության հետ համագործակցելու լավագույն միջոց: Այս էջը ներկայացնում է առաջարկություններ, թե ինչպես կարելի է մշակել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող բջջ
Քաղաքի քարտեզի վրա նշագրված են մատչելի ռեստորաններն ու ձեռնարկությունները:

Վիետնամական DMAP բջջային հավելվածից արված  լուսանկարը ցույց է տալիս մի քանի մատչելի վայրեր Հո Շի Մին քաղաքում:

Ընդհանուր տեղեկատվություն

Սմարթֆոնները, պլանշետները և այլ բջջային սարքավորումները ավելի մեծ չափով և հաճախ են օգտագործվում հանրության կողմից: Բջջային հավելվածները հարմար են, քանի որ նրանք հասանելի են այն սարքերում, որոնք բազմաթիվ մարդիկ օգտագործում են ամեն օր: Հավելվածները նաև ինտերակտիվ են, որոնք թույլ են տալիս սմարթֆոններից և պլանշետներից օգտվողներին տեղեկատվություն ստանալ զվարճալի և հետաքրքիր ձևով:

Հաջող բջջային հավելված ունենալու համար անհրաժեշտ է պլանավորում: Թեև շատ հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպություններ կարող են չունենալ աշխատակիցներ, ովքեր դիզայներներ են կամ մշակում են տեխնոլոգիաներ, սակայն նրանք դեռևս կարող են գաղափարներ հավաքել և ստեղծել ծրագրեր բջջային հավելվածների որոշ գործառույթների համար: Այնուհետև, նրանք կարող են աշխատել հավելվածը ստեղծողի հետ` գաղափարը կյանքի կոչելու լավագույն տարբերակը գտնելու համար:

«Բջջային հավելվածի ներածություն» փաստաթուղթը ներկայացնում է առաջարկություններ, թե ինչպես կարելի է գաղափարներ հավաքել՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող բջջային հավելված ստեղծելու, բջջային հավելվածներ ստեղծելիս մատչելի գործառույթներ ունենալու վերաբերյալ և տարբեր երկրներից բջջային հավելվածների օրինակներով կիսվելու համար:

Օրինակներ. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող բջջային հավելվածներ

Քաղաքի մատչելիության քարտեզ Վիետնամում

DMAP- ը 2012 թ.-ին Հոա Սեն համալսարանի հաշմանդամություն ունեցող ուսանողների կողմից ստեղծված մատչելիության անվճար քարտեզի հավելված է, որը կյանքի է կոչվել «Հաշմանդամության ռեսուրսներ և զարգացում» (DRD) հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպության աջակցությամբ: Այն հայտնաբերում է ավելի քան 1000 հանրային վայրեր Հո Շի Մին քաղաքում, այդ թվում `առևտրի կենտրոններ, սրճարաններ և զբոսայգիներ, որտեղ մատչելիություն է ապահովված հաշմանդամություն ունեցող անձանց համար, հատկապես անվասայլակ օգտագործող անձանց համար: Հավելվածը կարող է նաև ուղղություններ տրամադրել յուրաքանչյուր մատչելի վայրի համար՝ օգտագործելով կամ ավտոբուսներ, կամ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ: Հավելվածը կարող է թարմացվել ցանկացած օգտատերի կողմից և հասանելի է Android հարթակներում՝ Google Play խանութի միջոցով:

Ընտրական գործընթացին առնչվող բառապաշարի Ժեստերի լեզվով հավելված Լիբիայում

Լիբիայում լսողության խնդիրներ ունեցող և ժեստերի լեզվող հաղորդակցվող անձինք տեղեկատվություն ստանալիս բախվում են դժվարությունների, ներառյալ ընտրությունների վերաբերյալ կարևոր տեղեկատվությունը: Այս խոչընդոտը հաղթահարելու նպատակով՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) ստեղծեց ընտրություններին վերաբերող բառերի առաջին էլեկտրոնային ժեստերի լեզվի բառարանը  Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որը պարունակում է ավելի քան 300 ընտրական տերմիններ և նախատեսված է լսողության խնդիրներ ունեցող և խուլ անձանց համար, որպեսզի վերջիններս կարողանան նշանակալի կերպով մասնակցել ընտրական գործընթացին: Բառարանը կամ հղումների ցանկը աջակցում է խուլ համայնքներին, ժեստերի լեզվի ուսուցանողներին և այլ շահագրգիռ խմբերին՝ սովորելու ընտրական թեմայով կարևոր ժեստեր:

Նախագծված լինելով որպես պարզ և հեշտ նավարկվող ռեսուրս՝ բառարանն այժմ կարելի է ներբեռնել որպես սմարթֆոնների հավելված, որը տրամադրում է ժեստերի լեզվով ուսուցողական լուսանկարներ և տեսանյութեր, որոնք առնչվում են ընտրական գործընթացին: Հավելվածն առկա է արաբերենով, անգլերենով, ֆրանսերենով և ժեստերի լեզվով: Այն աշխատում է Windows, Android եւ iOS հարթակներում:

Ռեստորանների մատչելիության հավելված Թայլանդում

2012 թ.-ին  Թայլանդական սոցիալ-ձեռնարկատիրական «OurCityLove» կազմակերպությունը համագործակցեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ակտիվիստների հետ՝ ստեղծելու «Ընկերական ռեստորան» հավելվածը, որը հավաքագրում է ռեստորանների մատչելիությունը Թայլանդի 12 քաղաքներում, ինչպես նաև Ճապոնիայում, Չինաստանում, Հոնկոնգում, Սինգապուրում և Մալազիայում: Հավելվածը ներառում է յուրաքանչյուր ռեստորանի կարճ նկարագրությունը և առաջարկվող սննդի տեսակը: Օգտատերերը կարող են գնահատել յուրաքանչյուր ռեստորանը՝ ըստ  ֆիզիկական, տեսողական կամ լսողական հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մատչելիության չափանիշների հիման վրա: Ավելի քան 4000 ռեստորան գնահատվել է այս հավելվածով: Այն կարելի է ներբեռնել Google Play խանութի միջոցով:

Ընտրատեղամասերի մատչելիության հավելված Հնդկաստանում

Հնդկաստանում Թամիլ Նադուն, ով ներկայացնում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների դաշինքը (DRA), հրապարակել է «Ընտրությունների աուդիտ» հավելվածը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին տեղեկատվություն ստանալ / կիսվել ընտրական տեղամասի մատչելիության վերաբերյալ: Հավելվածը օգտատերերին հարցադրում է մի շարք հարցերի վերաբերյալ, օրինակ, ինչպիսին է լուսավորությունը, թեքահարթակները,  նստարանների առկայությունը`որոշելու, թե արդյոք ընտրատեղամասը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների դաշինքը (DRA) նախատեսում է կազմակերպել դասընթացներ նոր գրանցված կամավորների համար, որը նրանց կօգնի սովորել և հասկանալ, թե ինչպես օգտագործել հարթակը: Ի վերջո, ակնկալվում է, որ այս տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ ընտրական պաշտոնյաներին, որպեսզի նրանք տեղյակ լինեն ընտրատեղամասերում առկա խոչընդոտների մասին: «Ընտրությունների աուդիտ» հավելվածը կարելի է ներբեռնել Android սարքերում Google Play խանութի միջոցով, սակայն ներկայումս այն հասանելի է միայն նրանց համար, ովքեր գրանցված են որպես դաշինքի (DRA) կամավորներ:

Հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հավելված Պակիստանում

Հատուկ Տաղանդների Փոխանակման Ծրագիրը (STEP), որը հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպություն է Պակիստանում, վերջերս մշակել է Android- ի բջջային հավելված`հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրելու տեղեկատվություն ընտրական իրավունքների վերաբերյալ: «Հաշմանդամ ընտրողների ներառական ուսուցում» հավելվածը (DIVE) տրամադրում է տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց սովորել իրենց իրավունքները, ընդհանուր առմամբ տեղեկանալ առնչվող հնարավորությունների մասին և, մասնավորապես, ակտիվորեն ներգրավվել քաղաքական կյանքում: DIVE հավելվածի միջոցով հաշմանդամություն ունեցող անձինք, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված և ղեկավարվող կազմակերպություններն (DPOs) ու այլ շահագրգիռ կողմերը կարող են սովորել, թե ինչպես մասնակցել ընտրություններին: DIVE- ը նաև տեղեկատվություն է տրամադրում երկրի բոլոր մարզերում առկա ծառայությունների վերաբերյալ: Հավելվածը ծառայում է՝ լրացնելու ինֆորմացիայի այն բացը, որն ունեն հաշմանդամություն ունեցող անձինք իրենց քաղաքացիական և մարդու իրավունքների վերաբերյալ: Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) աջակցությամբ իրականացվող նախագիծը «ունիվերսալ աղբյուր է» ընտրությունների մասին նորությունների և ընտրողների կրթության մասին տեղեկությունների համար, ինչպիսիք են՝ որպես ընտրող գրանցվելը կամ թեկնածու առաջադրվելը: Հավելվածը կարող եք ներբեռնել Android սարքերում Google Play խանութի միջոցով:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: