Որոշ երկրներ արդեն ունեն օրենքներ, որոնք պահանջում են ձեռնարկություններից և բիզնեսներից լինել մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար, սակայն վերջիններս չգիտեն այդ մասին
Վեց բրոշյուրներ, որոնց վրա գրված է. «Մատչելիությունը հավասարազոր է հնարավորությանը»:

«Լավագույն բիզնեսի բյուրո»-ի բրոշյուրները, որոնք նախատեսված են ձեռնարկությունների համար՝ հասկանալու հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը

Շատ երկրներ արդեն ունեն օրենքներ, որոնք պահանջում են բիզնեսներից լինել մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այնուամենայնիվ, բիզնեսները երբեմն չեն կարողանում հասկանալ, որ իրենցից պահանջվում են խելամիտ հարմարեցումներ՝ իրենց ծառայություններն ու ապրանքները հաշմանդամություն ունեցող սպառողներին մատչելի դարձնելու համար: Նրանք հնարավոր է նույնիսկ չգիտեն, թե ինչպես կարելի է կատարել այս հարմարեցումներն ու շտկումները: Բիզնեսները նաև, միգուցե, չեն հասկանում, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար արվող համարեցումները իրենց կօգնեն դուրս գալ նոր շուկաներ, և այդ ամենը կարող է լինել հեշտ և ոչ թանկ:

Միացյալ Նահանգները նմանատիպ մարտահրավերների բախվեց 1990 թ.-ին, երբ առաջին անգամ ընդունեց հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը (ADA): «Լավագույն բիզնեսի բյուրո» հիմնադրամի խորհուրդն ու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կրթության և պաշտպանության» հիմնադրամը (DREDF) համագործակցեցին, որպեսզի ստեղծեն ութ բրոշյուրների շարք՝ բիզնեսների սեփականատերերի շրջանում տարածելու նպատակով: ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը բրոշյուրների մշակման համար տրամադրեց ֆինանսավորում և տեխնիկական աջակցություն:

«Հաշմանդամություն ունեցող անձանց և գործարար համայնքների միջև համագործակցությունը հանգեցրեց այնպիսի ռեսուրսների ստեղծմանը, ինչպիսիք են «Լավագույն բիզնեսի բյուրո»-ի կողմից ստեղծած «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտի իրագործման Ձեր ուղեցույցը» գրքույկները: Գրքույկները գրված են հեշտ և  հասկանալի լեզվով և օգնեցին փոքր բիզնեսի սեփականատերերին հասկանալ օրենքով սահմանված  իրենց պարտականությունները և տեսնել, թե ինչպես է մատչելիությունը բացում նոր դռներ հաճախորդների առջև»,- Սյուզան Հենդերսոն, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կրթության և պաշտպանության հիմնադրամի գործադիր տնօրեն:

Այլ երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց և բիզնես կազմակերպությունները կարող են համագործակցության ցանկություն հայտնել՝ նմանատիպ գրքույկներ ստեղծելու նպատակով, որոնք նախատեսված կլինեն սեփական երկրի մատչելիության օրենքները բիզնեսներին բացատրելու համար: Կառավարությունը կարող է ցանկություն հայտնել տրամադրելու ֆինանսավորում՝ այս համագործակցությունն ապահովելու համար, ինչպես նաև հոգալու բիզնեսների համար բրոշյուրների տպագրման և տարածման ծախսերը: Կառավարությունը կարող է նաև աջակցել, որպեսզի բրոշյուրներն ապահովեն օրինական ճշգրիտ խորհուրդներ:

«Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտի» վերաբերյալ ԱՄՆ -ի բրյոշուրները բացատրում են բիզնեսներին՝

  • Ի՞նչ է օրենքը պահանջում իրենցից կամ ի՞նչ չի պահանջում
  • Օրենքի կիրարկումը ինչպե՞ս կարող է օգնել հաշմանդամություն ունեցող և չունեցող սպառողներին
  •  Ինչպե՞ս կարելի է կիրարկել օրենքը էժան և հեշտությամբ

Այս տպագրությունների շարքի յուրաքանչյուր բրոշյուր թիրախավորում է մասնավոր բիզնեսի տարբեր կատեգորիաներ: Այլ երկրներ կարող են որոշել, որ տարբեր կատեգորիաներ կարող են ավելի կարևոր և իմաստալից լինել իրենց տեղական համատեքստում.

  • Մանրածախ խանութներ
  •  Մթերային խանութներ
  • Պրոֆեսիոնալ գրասենյակներ
  • Ռեստորաններ և բարեր
  • Բժշկական գրասենյակներ
  • Հանգստի սրահներ և Ֆիտնես կենտրոններ
  • Ավտոմեքենաների վաճառք և սպասարկում
  •  Ճամփորդական և տուրիստական գործակալություններ

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: