Այս ձեռնարկը փաստաթղթավորված տեղեկություն է ներառական կրթության մոդելային պրակտիկայի և լուծումների վերաբերյալ
Միջնակարգ դպրոցի աշակերտների մի փոքր խումբ, ներառյալ աղջիկներ և տղաներ նստած են նստարանների մոտ և նայում են դասարանի դիմաց կանգնած ուսուցչին:

Աշակերտները հաճախում են դասերի

Այս ձեռնարկը ուղղորդում է վերապատրաստողներին վերապատրաստման դասընթացների ընթացքում՝ բարձրացնելու համար հաշմանդամություն ունեցող անձանց  ներառական կրթության որակը: Այն կարող են օգտագործել դասընթացավարները, ովքեր հաշմանդամություն ունեցող անձանց ներառական կրթության թեմայով վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ծնողների, դասախոսների, դպրոցների ուսուցիչների, քաղաքական գործիչների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ շահագրգիռ կողմերի հետ: Չնայած այստեղ ներառված բովանդակությունը հիմնականում նախատեսված է օգտագործել Հայաստանում, այն կարելի է հարմարեցնել առաջարկվող որոշ դասընթացների գործողություններին՝ այլ երկրներում օգտագործելու համար: Այն մշակվել է «Վորլդ Վիժն (WV) և Հաշմանդամահեն Ինթերնեյշնլ (DPI)» կազմակերպությունների օժանդակությամբ իրականացրած երկօրյա դասընթացի մասնակիցների առաջարկություններով և իր մեջ ներառում է երկօրյա դասընթացի ծրագրի համար արված նյութեր ու առաջարկներ և ընդգրկված է հավելված 1-ում: Դասընթացավարները պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ծնողները: Վերապատրաստումները նախատեսվում են իրականացնել ծնողների, դասախոսների, դպրոցների ուսուցիչների, քաղաքական գործիչների, հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամահեն կազմակերպությունների (DPOs) և այլ շահագրգիռ կողմերի համար:

Այս ձեռնարկը ընդհանուր տեղեկատվություն է տրամադրում Հայաստանում ներառական կրթության վերաբերյալ մինչև 2009 թվականը (երբ այն տպագրվել է): Այն նաև հակիրճ ներկայացնում է հաշմանդամություն ունեցող անձանց պատմական և սոցիալական մասնակցությունը հասարակական կյանքին: Առաջարկվող դասընթացային գործողությունները կարող են օգնել մասնակիցներին բացահայտելու՝

  • Մեդիա ուղերձներ և այլ մշակութային ազդեցություններ այն մասին, թե ինչպե՞ս են նրանք ընկալում հաշմանդամություն ունեցող անձանց
  • Խտրականության օրինակներ
  • Ներառական կրթության խոչընդոտներ/արգելքներ ու պոտենցիալ լուծումներ

Այս ռեսուրսը տպագրվել է 2009 թվականի Վորլդ Վիժն-ի կողմից: Ըստ մեր տեղեկությունների, այդ հրապարակումը ներկայումս առկա է միայն անգլերեն լեզվով:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: