Քաղաքականության հարթակի մշակումը հրաշալի միջոց է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համայնքների համար, որպեսզի վերջիններս կարողանան քաղաքական գործողությունների համար համաձայնության գալ իրենց առաջնահերթությունների շուրջ:
Կոստյումով մի տղամարդ, ում ձեռքում կան փաստաթղթեր, դահլիճում ձեռքով բարևում է անվասայլակ օգտագործող չորս տղամարդկանց:

Դոմինիկյան Հանրապետությունում հաշմանդամահեն կազմակերպության ներկայացուցիչները ձեռքով բարևում են քաղաքական գործչին: Աղբյուր` Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ:

Քաղաքականության հարթակը համայնքի առաջնահերթությունները նախանշող հզոր փաստաթուղթ է, որն առավել անհրաժեշտ է քաղաքական գործողությունների համար: Շահերի պաշտպանության խմբերը, այդ թվում`հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համայնքները, կարող են օգտագործել քաղաքականության հարթակը որպես միջոց՝ մոտենալու կառավարության ներկայացուցիչներին և խնդրելու նրանց աջակցությունը:

Քաղաքականության հարթակի կիրառումը կարող է իրական փոփոխություններ իրականացնել՝ ռեալ քայլերն ու քննարկումները վերածելով շոշափելի գործողությունների: Դրանք առավել արդյունավետ են ընտրությունների ժամանակ, քանի որ պետական պաշտոնների համար պայքարող թեկնածուները հաճախ պատրաստ են աջակցել այն քաղաքականությանը, որը նրանց կօգնի ընտրվել:

Որպես շահերի պաշտպանության ռազմավարություն, քաղաքականության հարթակը բազում առավելություններ ունի, այդ թվում `

  • Ստեղծում է միասնական ձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համայնքների համար:
  • Օգնում է քաղաքական գործիչներին ու պետական պաշտոնյաներին հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ:                                                        
  • Քաղաքականության հարթակ գրելու ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համայնքները միավորվում են, որպեսզի համաձայնության գան այն կարևորագույն հարցերի շուրջ, որոնց վրա նրանք կցանկանային սևեռել կառավարության ուշադրությունը: Չնայած նրան, որ լինելու է մի առաջատար հեղինակ, ամբողջ համայնքը կունենա հավասար հնարավորություն մասնակցելու, փոփոխություններ կամ առաջարկություններ կատարելու համար, ինչպես նաև աջակցելու վերջնական տարբերակի ստեղծմանը:

Քաղաքականության հարթակ ստեղծելու վերաբերյալ  ուղեցույցը հասանելի է ներբեռնման համար ստորև:

 

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: