Մատչելիությունը չպետք է դիտարկել որպես ճնշում կամ պարզապես կանոնների մի շարք, որոնց պետք է հետևել, այլ որպես սոցիալական ավելացված արժեք:
Փայտից պատրաստված երկու թեքահարթակ է  տեղադրված շենքի մուտքի մոտ: Անվասայլակից օգտվող անձը օգտագործում է թեքահարթակը՝ շենք մտնելու համար:

Ժամանակավոր թեքահարթակ

Ներածություն

Հասարակության լիարժեք մասնակցության համար անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող երեխաներին հաջողությամբ կրթել իրենց դասընկերների հետ, ովքեր չունեն հաշմանդամություն, որի համար պահանջվում են մատչելի դպրոցներ: Բոլոր երեխաների համար մատչելի միջավայրի ապահովումը արտացոլում է այն համոզմունքը, որ բոլոր աշակերտներին գնահատում են և ողջունում:

Մատչելիությունը չպետք է դիտարկել որպես ճնշում կամ պարզապես կանոնների մի շարք, որոնց պետք է հետևել, այլ որպես սոցիալական ավելացված արժեք, որը չի պահանջում լրացուցիչ ծախսեր, երբ այն նոր նախագծերի անբաժան մասն է ի սկզբանե: Մատչելիության ներդրումները ի սկզբանե պետք է գնահատվեն թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ առումով: Կարևոր է, որ բոլորը մատչելի շինարարական և վերանորոգման ծանր ծախսերը դիտարկվեն ողջամիտ՝ հաշվի առնելով ակնկալվող այն երկարաժամկետ օգուտներըը, որոնք ստանում են երեխաները, հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ու մեծահասակները:  

Դպրոցի պաշտոնյաները և այլոք հաճախ կարծում են, որ մատչելիության վրա կամ այլ կրթական առաջնահերթությունների կրճատման հաշվին ծախսվող գումարը կարող է լինել անտրամաբանական:  Այսպիսի կարծիքները ամրապնդում են այն դիրքորոշումը, որ մատչելի շինարարությունը պետք է կարգավորվի և կիրարկվի կառավարական պարտադրված պահանջների միջոցով:

Զգուշացման նշում ցածրարժեք և ժամանակավոր մատչելիության լուծումների վերաբերյալ: Ինչպես ցանկացած շինություն, մատչելի լուծումները վատթարանում են ժամանակի ընթացքում և պահանջում են կանոնավոր ստուգում և խնամք: Ժամանակավոր, ցածրարժեք լուծումները չպետք է համարել մշտական մատչելիության լուծումներ: Էժան մատչելիության լուծումների դեպքում վատթարացման/քայքայման ռիսկն ավելի մեծ է, կարող են շուտ շարքից դուրս գալ և պահանջում են մշտադիտարկում: Դպրոցները պետք է պատասխանատվություն ստանձնեն` ստուգման, նորոգման, մատչելիության չափանիշների փոխարինման համար, որպեսզի ապահովեն  հաշմանդամություն ունեցող աշակերտների անվտանգ տեղաշարժը:

Մատչելիության Ընդհանուր Ժամանակավոր և Ցածրարժեք Լուծումներ

1.  Արահետներ (մայթեր և քայլուղիներ):

Եթե մայթերն ու արահետները քանդված են, ճաքած կամ ընդհանրապես անմխիթար վիճակում, անվասայլակ օգտագործող աշակերտի կամ այլ փոխադրամիջոցների համար կարող է բարդ լինել (երբեմն անհնար) հասնել դպրոցի շենք: Հաճախ մայթերն ու քայլուղիները անհարթ են, ճաքած, բետոնը բացակայում է, կամ պատված են հողով կամ մանրախիճով: Որոշ մայթեր չունեն թեքահարթակների եզրաքարեր կամ, եթե դրանք կան, թեքահարթակի հատվածը չափազանց նեղ է կամ շատ թեք: Թեքահարթակի հատվածը կարող է ունենալ խութ/եզր, որը դժվարացնում է անվասայլակ  օգտագործող անձի տեղաշարժը:

Ճանապարհը արգելք է հանդիսանում մատչելիության համար, եթե այն քանդված է, պատրաստված է մանրախիճով կամ հողով, կամ չունի  թեքահարթակների եզրաքարեր:

Ժամանակավոր լուծումներ:

  • փայտե կամ հաստ մետաղական թիթեղներ, որոնք ոչ ավելի, քան ½ մատնաչափ հաստություն ունեն, կարող են օգտագործվել՝ անցքեր կամ ճաքեր ծածկելու և ավելի հարթ անցուղի ապահովելու համար: Հաստ փայտից պատրաստած թեքահարթակներ, որոնց լայնությունը առնվազն  36 դյույմ/մատնաչափ է և ոչ ավելի, քան 1/12 թեքությամբ, կարող են օգտագործվել, որպեսզի ապահովեն ժամանակավոր մատչելիություն եզրաքարերի կամ մայթերի վրայով:

2.  Մուտքեր և դռներ:

Շքամուտքերը և մուտքերը պետք է լինեն հարթ և չպետք կտրուկ թեքվեն ցանկացած ուղղությամբ: Շատ շենքեր ու սենյակները ունեն մեկ աստիճան մուտքի դիմաց: Բոլոր շքամուտքերը կամ մուտքերը պետք է ունենան առնվազն 32 դյույմ/մատնաչափ լայնություն, և պետք է լինի բավականաչափ տարածք անվասայլակ օգտագործող անձի համար, որպեսզի տեղաշարժվի և բացի դուռը: Օրինակ, պետք է լինի բավականաչափ տարածք անվասայլակ օգտագործող անձի համար, որպեսզի  վերջինս կարողանա բռնել դռան բռնակը,  մինչ դուռը բաց է հետ նստի իր սայլակի վրա և ապա դուրս գնա: Դռները չպետք է ամուր լինեն, որպեսզի հեշտությամբ բացվեն, և դռան շեմքի բարձրությունը չպետք է լինի ավելի բարձր, քան ½ դյույմ/մատնաչափ: Ցանկացած դռան շեմք, որը ½ դյույմից բարձր է, դժվարացնում է անվասայլակի տեղաշարժը:

Ժամանակավոր լուծումներ:

Ժամանակավոր թեքահարթակների օգտագործումը (ծանր փայտից կամ մետաղական) կարող է ապահովել մատչելիություն աստիճանների կամ բարձր շեմերի վրայով: Եթե դռան առջևի տարածքը հարթ չէ կամ չի ապահովում բավարար տեղաշարժման տարածք, ապա կարելի է դուռը լայնակի բացել, որը թույլ կտա անվասայլակից օգտվող անձին մտնել դպրոց: Եթե երկփեղկանի դռան մեկը դուռը բավականին լայն չէ,  լայնակի բացեք երկու դռները, որը կապահովի բավարար տարածք անվասայլակ օգտագործող անձի տեղաշարժի համար: Որոշ հանգամանքներում, ժամանակավոր բռնակներ կամ այլ պարագաներ, որոնք հեշտությամբ կարելի է բռնել, սեղմել և պտտել, կարելի է ամրացնել դռան վրա, որոնք կապահովեն անկախ մատչելիություն:  Որպես այլընտրանք, ժամանակավոր դռան զանգ  կամ ազդանշանային համակարգ կարելի է օգտագործել, որպեսզի զգուշացվի դպրոցի աշխատակցին բացել դուռը կամ դռները:

3.  Միջանցքներ

Միջանցքներում կարող են տեղադրված լինել ցայտաղբյուրներ, պատերի վրա ամրացրած վերարկուի կախիչներ, կրակմարիչներ և այլ առարկաներ: Այդ առարկաները կարող են վտանգ ներկայացնել տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար, ովքեր կարող են բախվել դրանց, եթե չեն նկատում սպիտակ ձեռնափայտի օգնությամբ:

Ժամանակավոր լուծումներ:

Տեղադրեք նարնջագույն երթևեկության կոներ կամ այլ առարկաներ, ինչպիսիք են բույսերի ծաղկամաններ կամ շարժական վանդակապատեր, դուրս պրծած առարկաների դիմաց կամ տակ, որոնք կարող է զգալ ձեռնափայտը: Այդ կերպ ձեռնափայտերը կարող են հայտնաբերել վտանգներն ու խոչընդոտները միջանցքում, և կույր մարդիկ կարող եք տեղաշարժվել դրանց կողքով: Մեկ այլ հնարավորություն է նախատեսել այլընտրանքային հետիոտնային ուղի, որտեղ չկան ցցված առարկաներ:

4.  Դասասենյակներ

Դասասենյակները կարող են լինել փոքր և հնարավոր է ունենան քիչ տարածք, քանի որ դրանք լի են նստարաններով և աթոռներով: Նեղ դասասենյակները անչափ դժվարացնում են անվասայլակից կամ այլ սարքերից օգտվող անձանց ազատ տեղաշարժը սենյակում:  

Բացի այդ, դասասենյակները, որոնք գտնվում են բազմահարկ շենքում, որտեղ չկա վերելակ, անմատչելի են անվասայլակից կամ այլ սարքերից օգտվող աշակերտների համար:

Ժամանակավոր լուծումներ:

Դասավորեք սեղաններն ու գրասեղանները այնպես, որ աշակերտը ունենա մատչելի ուղի` գնալու իր նստարանից դեպի դուռը, ուսուցչի սեղանն ու այլ ցանկացած վայր, ուր գնում են բոլոր երեխաները: Սեղանները պետք է ունենան առնվազն 30 x 48 դյույմ/մատնաչափ հատակի տարածություն, որպեսզի անվասայլակից կամ այլ սարքերից օգտվող աշակերտը կարողանա սեղանի տակ տեղաշարժվել և պտտել սայլակը դեպի ձախ կամ աջ:

Համոզվեք, որ գրքերն ու պարագաները հասանելի են սայլակից օգտվող կամ կարճ հասակ ունեցող աշակերտների համար: Սայլակից օգտվողները պետք է կարողանան հեշտությամբ հասնել սպիտակ կամ սև գրատախտակներին:

Դասասենյակը, որը գտնվում է շենքի վերին հարկում, կարելի է տեղափոխել առաջին հարկում գտնվող մեկ այլ դասասենյակ:

5.  Սանհանգույցներ

Մատչելի սանհանգույցներն ու զուգարանները հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող աշակերտներին լինել որքան հնարավոր է անկախ, նպաստում են առողջությանն ու ապահովում են հաշմանդամություն ունեցող աշակերտների արժանապատվությունը: Անվասայլակի համար ամբողջովին մատչելի զուգարանն ու սանհանգույցը կարող են օգտագործել անվասայլակով տեղաշարժվողները և այն աշակերտները, ովքեր քայլում են օժանդակ սարքերի օգնությամբ, ինչպիսիք են հենակները, քայալկներն ու ձեռնափայտերը:

Կան մի քանի ժամանակավոր լուծումներ, որոնց օգնությամբ հնարավոր է գործող զուգարանն ու սանհանգույցը դարձնել ավելի մատչելի, բայց, իրականում, պահանջվում է մատչելի զուգարանները նորովի կառուցել կամ գոյություն ունեցող հարմարությունները ձևափոխել:

 Խորհուրդներ սանհանգույցի մատչելիության վերաբերյալ:

Ցուցանակներ. Պետք է լինեն մարդկանց դեպի մատչելի սանհանգույց ուղղորդող տեսանելի ցուցանակներ, որտեղ նշված է, թե արդյո՞ք սանհանգույցը միևնույն մասնաշենքում է, որտեղ դասասենյակներն են, թե գտնվում է առանձին շենքում:

Տեղաշարժվելու ուղի. Առանձին շինության սանհանգույցը պետք է միացված լինի դպրոցի մասնաշենքին հստակ նշված ճանապարհով/ուղիով, և այդ ճանապարհը/ուղին պետք է բավականին լայն լինի, որտեղով միաժամանակ կարող են անցնել երկու անձ, պետք է ունենա հարթ մակերևույթ և ինքնուրույն դրենաժային  պաշտպանիչ շերտ՝  ջրամեկուսացման համար, որը կապահովի ջրի, ցեխի և սառույցի մշտական հեռացումը առանց խոչնդոտների: Լայն ուղին նաև թույլ կտա ուղեկցին օգնել աշակերտին՝ հասնելու սանհանգույց:

Թեքահարթակ.  Որտեղ անհրաժեշտ է, ապահովեք 1/12 ոտնաչափ (1.20) բարձրության թեքահարթակ:

 Սանհանգույցի խցիկներ կամ սենյակներ:

  • Տրամադրեք լայն դռնով երկու լայն զուգարանի խցիկներ՝ մեկը կանանց, իսկ մյուսը տղամարդկանց համար: Քանի որ ասիական տիպի զուգարանները հազվադեպ են լինում մատչելի, միացրեք երկու ասիական տիպի զուգարանները և դարձրեք մեկ մատչելի խցիկ: Սանհանգույցի խցիկը պետք է՝
    • Ունենա 5 ոտնաչափ (1,5 մ) շրջադարձի/պտույտի շառավիղ
    • Լայն դուռ (նվազագույնը 33 դյույմ կամ 84 սմ լայնություն)
    • Աջակցող ձողեր, որոնք ամրացված են կամ հատակին կամ խցիկի կողմնային պատերին:
    • Բարձր զուգարանակոնք
  • Ունենա հատակից մոտ 51 սմ (20 դյույմ) բարձրության պիսուար/ ուրինալ(տղամարդկանց համար նախատեսված զուգարանակոնք)
  • Լվացարանը պետք է ունենա հատակից 30 դյույմ կամ 80 սմ բարձրություն
  • Ամրացրեք  ձեռքի սրբիչի դիսպենսերը/գլանակը կամ ձեռքերը չորացնելու համար նախատեսված էլեկտրական սարքը հասանելի տեղում անվասայլակ օգտագործողի անձի համար (մոտավորապես 44 դյույմ կամ 111 սմ բարձրության վրա)

Ժամանակավոր լուծումներ:

  • Մեկ կամ երկու աստիճան ունեցող սանհանգույցի դիմաց տեղադրեք ժամանակավոր թեքահարթակ
  • Տեղադրեք հեշտ օգտագործման դռան սարքեր (ոչ բռնակներ)
  • Տեղադրեք բռնելու համար նախատեսված ձողեր զուգարանի խցիկներում
  • Անվասայլակի բարձրության ցածր  ձեռքի սրբիչի դիսպենսեր/գլանակ (44 դյույմ, կամ 111 սմ)
  •  Տեղադրեք շարժական զուգարանակոնք ասիական տիպի զուգարանի վրա (կամ կառուցեք նստատեղ, որը կտեղադրեք ասիական տիպի զուգարանի վրա)

Ռեսուրսներ

Դպրոցական Մատչելի Հարմարություններ: Պլանավորման ռեսուրս (1998)

Կրթության նախարարության, Բրիտանական Կոլումբիա, Կանադա

 Կցված և հղում կատարված ստորև

 Բարելավել դպրոցների մատչելիությունը (2006)

 Պատրաստված Կրթության Նախարարության համար, Շրի Լանկա

 Ջոն Գրումզ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համար/USAID

Կցված և հղում կատարված ստորև

Ցածրարժեք լուծումներ՝ Ձեր տունը մատչելի դարձնելու համար

 Օժանդակ Տեխնոլոգիաների Գործընկերներ

Կցված

Բարելավել մատչելիություն սահմանափակ ռեսուրսներով (2008)

Ջուն Իսաքսոն Կեյլզի և Քրիստի Մաքդոնալդի կողմից

Կցված և հղում կատարված ստորև

Մատչելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար - Էսքիզների ձեռնարկ անարգելք միջավայրի համար

Լիբանանյան ընկերության քաղաքային կառավարման վարչություն՝ Բեյրութի կենտրոնական շրջանի զարգացման և վերակառուցման համար

Հղումը ստորև

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: