Շահերի ջատագովներն ու կառավարությունները երեխաների իրավունքների պաշտպանության գործիքները կարող են միատեղել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործիքների հետ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները պաշտպանելու համար:
Գրքի կապույտ կազմ, որի վերնագիրը գրված է սպիտակ տառերով, և որի գունավոր նկարում պատկերված է խարտյաշ մազերով ու կարմիր հագուստով մի աղջիկ՝ ձեռքին ծաղիկներ:

«Երեխայի իրավունքների մասին դասավանդում և ուսուցում» վերնագրով գրքի կազմ 

Ներածություն

Հաշմանդամություն ունեցող երեխաները ենթարկվում են խտրականության և բախվում են մատչելիության խոչընդոտների՝ իրենց հաշմանդամության, ինչպես նաև տարիքի պատճառով: Երեխաների աջակցության բազում ծրագրեր անմատչելի են հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Դրա հետ մեկտեղ, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության շատ ծրագրեր չեն կարող  բավարարել հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքները:

Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը կարելի է իրականացնել՝ օգտագործելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործիքները և դրանք համատեղել երեխաների իրավունքների պաշտպանության գործիքների հետ:

Օգտագործել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվեցիան՝ (CRPD) ի նպաստ հաշմանդամություն ունեցող երեխաների

  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի նախաբանի ժը պարբերությունը  ընդունում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է այլ երեխաների հետ հավասար հիմունքներով կարողանան լիարժեքորեն օգտվել մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից:
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի ը  պարբերությունը կոչ է անում «հարգանք հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների նկատմամբ և հարգանք հաշմանդամություն ունեցող երեխաների` իրենց ինքնությունը պահպանելու իրավունքի նկատմամբ»:
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ բաժինը պահանջում է, որ սույն կոնվենցիայի կիրարկման համար օրենսդրություն և ռազմավարություններ մշակելիս ու իրականացնելիս, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող հիմնահարցերի վերաբերյալ այլ որոշումներ կայացնելիս մասնակից պետությունները պետք է խորհրդակցեն հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների հետ նրանց շահերը ներկայացնող կազմակերպություների միջոցով, և ակտիվորեն ներգրավեն նրանց այդ գործընթացներում:
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 7-րդ հոդվածը նշում է, որ մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար հաշմանդամություն ունեցող երեխաների` մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով օգտվելը: Ինչպես նաև մասնակից պետությունները հաշմանդամություն ունեցող երեխաներին ապահովում են իրենց վերաբերող հարցերի շուրջ կարծիքներն ազատ արտահայտելու իրավունքով, նրանց տեսակետներին տրվում է տարիքին ու հասունությանը համապատասխան կշիռ մյուս երեխաներին հավասար հիմունքներով, և այդ իրավունքն իրականացնելու համար տրամադրվում է հաշմանդամությանը անհրաժեշտ ու տարիքին համապատասխան աջակցություն:
  • Հոդված 8-ի 2-րդ բաժնի բ պարբերությունը պահանջում է հարգալից վերաբերմունքի սերմանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների նկատմամբ կրթական համակարգի բոլոր մակարդակներում, այդ թվում` երեխաների մեջ, դեռ վաղ հասակից:
  • Հոդված 16-ի 5-րդ բաժինը կոչ է անում մասնակից պետություններին արդյունավետ կերպով կիրարկել օրենսդրություն և իրականացնել ռազմավարություն, այդ թվում` կանանց ու երեխաներին վերաբերող օրենսդրություն և ռազմավարություն, որպեսզի ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց դեմ կիրառված շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի ցանկացած դեպքի բացահայտումը, հետաքննումը, անհրաժեշտության դեպքում` նաև դատապարտումը:
  • Հոդված 18-ի 2-րդ բաժինը նշում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է ծնվելուց անմիջապես հետո գրանցվեն, ի ծնե ունենան անուն ու քաղաքացիություն ստանալու իրավունք և, հնարավորության դեպքում, իրենց ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի տակ գտնվելու իրավունք:
  • Հոդված 23-ի 1-ին բաժնի  գ պարբերությունը նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք, ներառյալ երեխաները, պաշտպանեն մայրանալու և հայրանալու իրավունքը մյուսների հետ հավասար հիմունքներով:
    • Հոդված 23-ի 2-րդ բաժինը նշում է, որ որոշումներ կայացնելիս երեխայի բարձրագույն շահերը համարվում են առաջնահերթ:
    • Հոդված 23-ի 3-րդ բաժինը նշում է, որ մասնակից պետություններն ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն օգտվեն ընտանեկան կյանքի իրավունքներից: Այս իրավունքներն իրականացնելու նպատակով, և որպեսզի կանխեն այնպիսի երևույթները, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող երեխաներին թաքցնելը, լքելը, նրանց նկատմամբ պարտականությունները չկատարելը և խտրականության ենթարկելը, մասնակից պետությունները պարտավորվում են հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին վաղ փուլում տալ սպառիչ տեղեկատվություն, մատուցել ծառայություններ և ցուցաբերել աջակցություն:
    • Հոդված 23-ի 4-րդ բաժինը նշում է, որ ոչ մի դեպքում երեխան չպետք է բաժանվի ծնողներից երեխայի կամ ծնողներից մեկի կամ երկուսի հաշմանդամության պատճառով:
    • Հոդված 23-ի 5-րդ բաժինը նշում է, երբ հաշմանդամություն ունեցող երեխայի ընտանիքն ի վիճակի չէ խնամելու նրան, մասնակից պետությունները քայլեր են ձեռնարկում նրան խնամելու այլ միջոցներ տրամադրելու ուղղությամբ, մասնավորապես` հեռավոր հարազատների միջոցով, իսկ նման հնարավորություն չլինելու դեպքում` տվյալ համայնքում ապրող այլ ընտանիքում տեղավորելով:
  • Հոդված 24-ի 2-րդ բաժնի ա պարբերությունը նշում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները չպետք է զրկվեն անվճար ու պարտադիր` տարրական կամ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքից հաշմանդամության պատճառով:
    • Հոդված 24-ի 3-րդ բաժնի գ պարբերությունը պահանջում է, որ կույր, խուլ կամ կույր ու խուլ անձանց, մասնավորապես երեխաների ուսուցումը կատարվի տվյալ հաշմանդամություն ունեցող անձի համար ամենահարմար լեզվով, հաղորդակցության մեթոդներով ու միջոցներով և այնպիսի միջավայրում, որն առավելագույնս կնպաստի ուսումնական ու սոցիալական զարգացմանը:
  • Հոդված 25-ի բ պարբերությունը կոչ է անում կառավարություններին համոզվել, որ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվում են հաշմանդամության հատուկ կարիքներին անհրաժեշտ առողջապահական ծառայություններ, ներառյալ վաղ հայտնաբերումն ու միջամտությունը, ինչպես նաև` հետագա հաշմանդամությունը նվազեցնելուն ու կանխելուն միտված ծառայություններ նաև երեխաների շրջանում:

Օգտագործել երեխայի իրավունքների կոնվենցիան՝ (CRC) ի նպաստ հաշմանդամություն ունեցող երեխաների

  • Բոլոր երկրները, բացառությամբ Միացյալ Նահանգների ու Հարավային Սուդանի, վավերացրել են  Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան(CRC):
  • Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին բաժինը մասնակից պետություններին կոչ է անում հարգել յուրաքանչյուր երեխայի իրավունքները, անկախ հաշմանդամությունից կամ այլ հանգամանքից:

Հոդված 23-ի 1-ին բաժինը պահանջում է, որ մասնակից պետությունները ընդունեն, որ մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխան պետք է վարի լիարժեք և արժանավայել կյանք այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրա արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին:

  • Հոդված 23-ի 2-րդ բաժինը պահանջում է, որ մասնակից պետությունները ընդունեն հաշմանդամություն ունեցող երեխայի` հատուկ հոգածության ենթակա լինելու իրավունքը, խրախուսում և, միջոցների առկայության դեպքում, դրա իրավունքն ունեցող երեխային և նրա մասին հոգ տանելու համար պատասխանատու անձանց ցույց են տալիս օգնություն, եթե այդ առթիվ խնդրանք է ներկայացվել և եթե դա համապատասխանում է երեխայի վիճակին, ծնողների կամ նրա նկատմամբ խնամք տանող այլ անձանց դրությանը:
  • Հոդված 23-ի 3-րդ բաժինը նախատեսում է  հաշմանդամություն ունեցող երեխային տրամադրել անվճար օգնություն՝ հաշվի առնելով ծնողների կամ երեխայի նկատմամբ խնամք տանող անձանց ֆինանսական միջոցները, և նպատակ ունի հաշմանդամություն ունեցող երեխայի համար ապահովել կրթություն, մասնագիտական պատրաստություն, բժշկական սպասարկում ստանալու, առողջությունը վերականգնելու, աշխատանքային գործունեության նախապատրաստվելու, հանգստի միջոցներից օգտվելու համար արդյունավետ հնարավորություն, որը կհանգեցնի երեխային առավել լիակատար սոցիալական կյանքում ընդգրկելուն և նրա անհատականության զարգացմանը, ներառյալ մշակութային և հոգևոր զարգացումը:
  • Հոդված 23-ի 4-րդ բաժինը կոչ է անում մասնակից պետություններին միջազգային համագործակցության ոգով նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների բժշկական, հոգեբանական և ֆունկցիոնալ բուժումն ու կանխարգելիչ առողջապահության բնագավառներում համապատասխան տեղեկատվության փոխանակումը, ներառյալ վերականգնման, հանրակրթական և մասնագիտական պատրաստության մեթոդների մասին տեղեկատվության տարածումը և դրանց մատչելիության ապահովումը, որպեսզի մասնակից պետություններին թույլ տրվի բարելավել իրենց հնարավորություններն ու գիտելիքները և ընդլայնել իրենց փորձն այդ բնագավառում: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն պետք է դարձվի զարգացող երկրների պահանջներին:

Մարդու իրավունքների այլ գործիքներ՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցող երեխաների

  • Նվազագույն տարիքի մասին կոնվենցիան, որն ընդունվել է 1973 թվ.-ին Աշխատանքի միջազգային բյուրոյի վարչական խորհրդի կողմից, սահմանում է զբաղվածության նվազագույն տարիքը` նպատակ ունենալով վերացնել մանկական աշխատանքը:
  • Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրություն (Սեռական թրաֆիքինգի արձանագրություն), որն անդրադառնում է սեռական թրաֆիքինգի ենթարկելու նպատակով երեխաների վաճառքի, հարկադիր աշխատանքի, որդեգրման, զինված հակամարտություններին երեխաների մասնակցության, մանկական ամուսնության և օրգանների վաճառքի խնդիրներին:
  • Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության մասին» կամընտիր արձանագրություն (Երեխա Զինվորներ Արձանագրություն), որը զինված հակամարտության մասնակցության և զորակոչի նվազագույն տարիքային սահմանը հասցնում է 18 տարեկանի:
  •  «Երեխայի իրավունքների և բարեկեցության մասին աֆրիկյան խարտիա»  (ACRWC): Այն նման է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային» (CRC), հիմնական տարբերությունն այն է, որ խարտիան գրվել է, որպեսզի  համահունչ լինի Մարդու իրավունքների աֆրիկյան հռչակագրին:
  • «Երեխաների իրավունքների իրականացման Եվրոպական կոնվեցիան» խթանում է երեխաների իրավունքներն ու «լավագույն շահերը»:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: