Նախագծողների և շահերի պաշտպանների համար նախատեսված ռեսուրսներ՝ հանրային տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու վերաբերյալ:
Անվասայլակ օգտագործող անձը ընկերոջ օգնությամբ, ով հրում է իր սայլակը, թեքահարթակի վրայով իջնում է ավտոբուսից:

Հանրային տրանսպորտ թեքահարթակով/ վերելակով Միացյալ Նահանգներում:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրային տրանսպորտի մատչելիությունը ամենամեծ խնդիրներից մեկն է մեր ժամանակներում: Առանց մատչելի տրանսպորտային միջոցների հաշմանդամություն ունեցող շատ անձինք պարզապես չեն կարող հասնել դպրոց կամ աշխատավայր. սրանով խոչընդոտվում է նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին: Հանրային տրանսպորտի մատչելիությունից օգտվում են նաև հաշմանդամություն չունեցող անձինք: Մի քանի օրինակներ ներառում են՝

  • Ավտոբուս բարձրանալու համար նախատեսված վերելակը կամ թեքահարթակը  կարող են օգտակար լինել անվասայլակ կամ տեղաշարժման այլ սարքեր օգտագործող անձանց համար, ինչպես նաև տարեցների համար, ովքեր չեն կարող անվտանգ բարձրանալ աստիճաններով կամ, պարզապես, մանկասայլակով ծնողի համար:
  • Ավտոբուսների էլեկտրոնային վահանակները/տաբլոները կցուցադրեն բոլոր բանավոր հայտարարությունները խուլ և թույլ լսող անձանց համար, կամ ցանկացած ուղևորի համար, ով չի լսում հայտարարությունը, երբ ավտոբուսը մարդաշատ է կամ աղմկոտ:
  • Աուդիո հայտարարություններ հաջորդ կանգառի վերաբերյալ՝ տեսողության խնդիրներ ունեցող կամ անփորձ ուղևորների համար, ովքեր օգնության կարիք ունեն տեղեկանալ իրենց կանգառի վերաբերյալ:
  • Մայթերի եզրաքարերը ձևափոխել և դարձնել մատչելի հետիոտնային ուղիներ՝ անվասայլակ կամ այլ անիվային սարքեր օգտագործող անձանց համար, ինչպիսիք են ճռնիկ, մանկասայլակ կամ ուղեբեռի փոխադրման սայլակ:

Մատչելիության միջազգային փոխանակում/ Access Exchange International (AEI) կազմակերպությունը ԱՄՆ-ում գործող հասարակական կամակերպություն է, որը միջազգային մակարդակով նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար նախատեսված մատչելի հանրային տրանսպորտի զարգացմանը: Մատչելիության միջազգային փոխանակում (AEI) կազմակերպությունը նպաստում է և՛ հետիոտնային ենթակառուցվածքների մատչելի դիզայնի մշակմանը, և՛ տրանսպորտային համակարգերի և նմանատիպ այլ մատչելի համակարգերի շահագործմանը՝ օգտագործողի համար անվտանգ և հարմար եղանակով: Մատչելիության միջազգային փոխանակում (AEI) կազմակերպության կայքը առաջարկում է բազմաթիվ օգտակար ռեսուրսներ և գործիքներ, այդ թվում`

  • Ուղեցույցներ շահերի պաշտպանների և նախագծողների համար՝ մատչելի տրանսպորտային համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ (ստորև մենք տրամադրում ենք երկու կարևոր հրապարակումներ):
  • Տարբեր մատչելի ուղևորափոխադրամիջոցների ներածական լուսանկար-շրջագայություն, որն օգտագործվում է Ասիայում, Ամերիկայում ևԱֆրիկայում:
  • Երկամյա տեղեկագրեր, որոնք ապահովում են թարմ տեղեկություններ իրադարձությունների և մատչելի տրանսպորտային միջոցների վերաբերյալ ամբողջ աշխարհից:
  • Հղումներ դեպի այլ աղբյուրներ, որոնք ջանում են բարելավել տրանսպորտային համակարգերը:

Մատչելիության միջազգային փոխանակում (AEI) կազմակերպության հրապարակումները հասանելի են ներբեռնման համար ստորև

Նշում: Ռեսուրսները, որոնք նշված են յուրաքանչյուր հրապարակման վերջում, կարող են լինել հնացած:  

  • Շարժունակություն բոլորի համար: Մատչելի տրանսպորտ ամբողջ աշխարհում: Այս ներածական ուղեցույցը ամփոփ ներկայացնում է հետիոտնային ենթակառուցվածքների, ավտոբուսների, երկաթուղու և այլ տրանսպորտային միջոցների մատչելիությունը: Հասանելի է անգլերենով, իսպաներենով և վիետնամերենով ստորև:
  • Ապահովել մատչելիություն: Աջակցել և նախագծել տրանսպորտ բոլորի համար: Այս ուղեցույցը նախատեսված է շահերի պաշտպանների և նախագծողների համար, այն ներկայացնում է մատչելի տրանսպորտ ստեղծելու գործընթացը և լրացնում է Շարժունակության բոլորի համար նյութը: Հասանելի է անգլերենով, իսպաներենով և վիետնամերենով ստորև:
  • Պարատրանզիտ (հատուկ միջանկյալ տրանսպորտ հաշմանդամություն ունեցող անձանց համար) հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար զարգացող տարածաշրջաններում: Մեկնարկ և մասշտաբների մեծացում: Այս ուղեցույցը նախատեսված է քաղաքային պաշտոնյաների, տարանցիկ օպերատորների, ձեռնարկատերերի, հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների), սոցիալական սպասարկման գործակալությունների և այլ քիչ ռեսուրսներ ունեցող միջավայրերի համար, որոնք կցանկանան սկսել կամ ընդլայնել դռնից դուռ պարատրանզիտ ծառայություններ, որպեսզի օգնեն հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հասնել այնտեղ, ու նրանք պետք է գնան: Հասանելի է անգլերենով, իսպաներենով և վիետնամերենով ստորև:

Լրացուցիչ ռեսուրսների համար նայեք ստորև տրամադրած հղումները:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: