Ընդլայնեք Ձեր վեբ լսարանը` ուսումնասիրելով մեր խորհուրդները, որպեսզի հասանելի դարձնեք Ձեր կայքէջը բոլորի համար
Վեբկայքի մենյուի մեջ կան մատչելիության մի քանի բաղադրիչներ, այդ թվում` տեքստի չափսերը և գունային բարձր համադրությունը փոխելու պարամետրեր:

Մատչելի վեբկայքը պետք է հնարավորություն տա փոփոխել տառատեսակի չափն ու գունային համադրությունը:

Երբ ստեղծում կամ թարմացնում եք Ձեր կայքէջը, համոզվեք, որ տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք կարող են օգտվել կայքէջից:

Մատչելի վեբկայքի կոդավորումն ու դիզայնը հաճախ արվում է այն վեբկայք ստեղծողի կողմից, ով իրազեկ է և հետևում է մատչելի դիզայնի միջազգային չափորոշիչներին, հատկապես Վեբ Բովանդակության Մատչելիության Ուղենիշներին (WCAG), որոնք ստեղծվել են Համաշխարհային Վեբ Կոնսորցիումի (W3C) կողմից:

Հետևյալ ստուգաթերթը ներառում է կարևոր կայքային տերմինաբանություն, որն անհրաժեշտ է իմանալ, ինչպես նաև մի շարք այլ հարցեր, որոնք կարևոր են և պետք է հաշվի առնվեն  մատչելի կայքէջի ստեղծման ողջ գործընթացի ընթացքում: Ստորև ներկայացված փաստաթուղթը ներառում է տեղեկատվություն, որն առկա է http://www.globaldisabilityrightsnow.org/ կայքում, ինչպես նաև լրացուցիչ ռեսուրսներ և խորհրդատվություն:

 

Կարևոր վեբկայքային տերմինաբանություն

Մատչելիություն կամ «Ինչպե ՞ս օգտագործել այս կայքէջը»`

Վեբկայքի օգտատերերի համար օգտակար է կարողանալ մուտք գործել «Ինչպե՞ս օգտագործել այս կայքէջը» խորագրով էջ, որը նկարագրում է կայքէջի մատչելիությունն ու տրամադրում է ցուցումներ, օրինակ, ինչպես մեծացնել տառաչափը կամ միացնել ենթագրերը: Այսպիսի խորագրով էջ կարող եք գտնել Միացյալ Թագավորության ընտրական հանձնաժողովի կայքում: http://www.aboutmyvote.co.uk/accessibility 

Այլընտրանքային տեքստ կամ alt-text

Այլընտրանքային տեքստերը պատկերի բովանդակության հակիրճ տեքստային նկարագրություններ են, որոնք երևում են, երբ պատկերը տեսանելի չէ էջում: Էկրանի ընթերցիչներ օգտագործող անձինք պատկերի փոխարեն կկարողանան լսել այլընտրանքային տեքստը: Այլընտրանքային տեքստերը սովորաբար ավելացվում են կայքէջի բեքենդում (back-end): Այլընտրանքային տեքստ գրելու վերաբերյալ առաջարկություններ կարելի է տեսնել հետևյալ կայքում: http://webaim.org/techniques/alttext/

Ֆռոնթհենդ (Front-end) և բեքենդ (Back-end) 

Բեքենդը (back-end)  ինտերֆեյս է, որտեղ դուք (կամ վեբկայք ստեղծողը) կարող եք ավելացնել նոր բովանդակություն և կոդավորեք այնպես, որ փոխվի կայքէջի ֆռոնդհենդի տեսքը կամ գործառույթը:  Ֆռոնթհենդը (front-end)  կայքի սովորական/բնական տեսքն է, որ կայքի այցելուներն ու օգտատերերը տեսնում են:

Նավիգացիոն շղթա (կրկնօրինակման մենյու, «հացի փշրանքներ») / Breadcrumbs

Կայքի օգտատերերին նախորդ էջեր վերադառնալ օգնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել “breadcrumb” բաղադրիչը:  Breadcrumbs-երը հղումների պրոգրեսիա է, որը օգտատերերին ցույց է տալիս այն կատեգորիաները, որ նրանք այցելել են, և սովորաբար տեղադրված են կայքէջի վերնամասում: Այն կարող է նման տեսք ունենալ՝

Մեր մասին>>Պատմություն>>1950-ականներից-1960-ականներ

Ենթագրեր կամ տիտրեր

Տեսանյութերի համար գոյություն ունեն երկու տարբեր տեսակի տեքստեր՝ տիտրեր և ենթագրեր:

  • Տիտրերը ներառում են երկխոսություն և ձայնային նշումներ (օրինակ, դռան զանգ, օտար ակցենտով խոսացող անձ, փչող քամի) այն մարդկանց համար, ովքեր խուլ են կամ թույլ լսող:

  • Ենթագրերը օգտագործվում են երկխոսության համար, բայց չեն ներառում ձայնային նշումներ: Այդ իսկ պատճառով, խուլ ու թույլ լսող հանդիսատեսը նախընտրում է տիտրեր:

Չնայած նրան, որ YouTube-ն առաջարկում է ավտոմատ ենթագրեր, արդյունքները շատ հաճախ սխալ են (YouTube-ն անվանում է իրենց ծառայությունը «ավտոմատ տիտրում», չնայած որ դրանք, ըստ էության ենթագրեր են, քանի որ չեն տրամադրում ձայնային նշումներ): Մինչև տեխնոլոգիան կբարելավվի, տիտրերը պետք է ձեռքով ավելացվեն YouTube խմբագրիչի կամ խմբագրման այլ ծրագրի միջոցով, ինչպիսին է օրինակ Final Cut Pro-ն.

Հեշտ/պարզ ընթերցվող տեքստ

Հեշտ/պարզ ընթերցվող ձևաչափով տեքստի տրամադրումը լավ գաղափար է: Հեշտ/պարզ ընթերցվող տեքստը այն տեքստն է, որտեղ բովանդակությունն ու նկարազարդումները պարզեցված են և հեշտ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց և օտարալեզու օգտատերերի համար: Պարզեցված ձևաչափերի երկու լավ օրինակ կարելի է գտնել www.promotethevote.co.uk/ և http://www.everyvotecounts.org.uk/ կայքերում:

Սլայդ շոու

Լուսանկարների սլայդ շոուները ընդհանուր դիզայնի բաղադրիչներ են կայքերի համար (նմուշներ կարող եք տեսնել  www.dredf.org կամ  www.miusa.org կայքերում), բայց դրանք հաճախ ամբողջովին մատչելի չեն: Լուսանկարների սլայդ շոուները թույլ են տալիս էկրանի ընթերցողներին նավարկել սլայդների և հղումների միջև՝ ապահովելով լուսանկարների նկարագրություններ և ենթագրեր յուրաքանչյուր լուսանկարի այլընտրանքային տեքստի մեջ:

Տեքստից դեպի խոսք

Տեքստից դեպի խոսքը կայքի մի բաղադրիչ է, որը թույլ է տալիս մարդկանց սեղմել տեքստի վրա և լսել բովանդակությունը բարձրաձայն ընթերցանությամբ:  Սա չի նշանակում էկրանի ընթերցիչի փոխարինում, բայց այն կայքի այցելուներին կարևոր տեղեկատվություն առաջարկելու ևս մեկ միջոց է, հատկապես նրանց, ովքեր դժվարանում են կարդալ: Այս բաղադրիչի նմուշներ կարելի է գտնել Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի կայքէջում www.skl.se/english և Շվեդիայի Ընտրական հանձնաժողովի կայքէջում spoxy4.insipio.com/generator/se/www.val.se/:

 

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: