Արդարադատության մատչելիությունը հավասար հնարավորություն է, որը Ձեր երկրի արդարադատության համակարգի բոլոր ոլորտներում ապահովում է լիարժեք լսելիություն և մասնակցություն՝ բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը: Խտրականությունը ներառում է վատ վերաբերմունքը՝ հիմնված հաշմանդամության վերաբերյալ նախապաշարմունքների և կարծրատիպերի վրա (օրինակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հակված են բռնի հանցագործություններ կատարելուն): Նաև խտրականություն է, երբ չեն տրամադրվում խելամիտ հարմարեցումներ՝ հաղթահարելու հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած պատմական և առկա ֆիզիկական ու ծրագրային խոչընդոտները:
Արդարադատության համակարգում խոչընդոտների օրինակներ են `
- Ֆիզիկապես անմատչելի դատարաններ
- Ոստիկանական հարցաքննությունների կամ դատական լսումների ընթացքում ժեստերի լեզվի թարգմանիչների բացակայություն
- Անհրաժեշտ դեղորայքի և առողջապահական բուժօգնության տրամադրման բացակայություն անազատության մեջ գտնվող անձանց, ովքեր գտնվում են բանտերում
Հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության մատչելիության ընդլայնումը ենթադրում է օրենքի առջև և օրենքով սահմանված արդարացի վերաբերմունք (ներառյալ արդյունավետ հաղորդակցման ապահովումը) և բոլոր բնագավառներում ապահովում է պատշաճ գործընթաց հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի համար:
- Ոստիկանության փոխազդեցությունը`որպես հանցագործության զոհ կամ որպես հանցագործության ենթադրյալ հանցագործ
- Լսումներ և դատավարություններ, մասնակից լինելով թե որպես հայցվոր կամ ամբաստանյալ/պատասխանող կողմ, թե որպես փաստաբան կամ երդվյալ ատենակալ, կամ որպես վկա
- Վարչական լսումներ (ինչ ձևով էլ այն առկա լինի ձեր երկրում), որտեղ պետական մարմինները քննարկումներ են անցկացնում և որոշումներ կայացնում, որոնք ազդում են մարդու իրավունքների վրա`ներգաղթի, սեփականության, նպաստների, կրթության և այլնի վրա:
- Ազատազրկում ցանկացած բանտում
- Արդարադատության համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածություն կամ աշխատանքի նշանակում, այդ թվում, որպես դատավորներ
Արդարադատության մատչելիության հետ կապված աշխատանքները կարող են լինել նպատակաուղղված և տեխնիկական կամ ավելի լայն՝ ընդգրկուն, օրինակ, բարձրացնելով հանրության և քաղաքական գործիչների գիտելիքները արդարադատության համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության վերաբերյալ` հատուկ օրենքների կամ կանոնակարգերի ընդունման նախապատրաստման ընթացքում, որոնք պահանջում են ոչ խտրական և խելամիտ հարմարեցումներ արդարադատության համակարգում:
Հաշվի առնելով թեմայի շրջանակները, միգուցե հնարավոր չլինի «շտկել», կամ նույնիսկ աշխատել բոլոր ոլորտներում՝ արագորեն բարձրացնելու Արդարադատության Մատչելիությունը: Այնուամենայնիվ, ռազմավարություններից մեկը կայանում է նրանում, որ տեղական հաշմանդամահեն կազմակերպությունները (DPOs) գնահատեն հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի կարիքները՝ որոշելու Արդարադատության մատչելիության որ ոլորտը կամ ոլորտները պետք է լուծվեն ջատագովների կողմից: Գնահատումը պետք է հաշվի առնի իրենց ցանցի առաջնային շահերը, ներկա հնարավորությունները և ռիսկերը, ինչպես նաև կառավարությունների, գործարարների և այլ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) հետ ընթացիկ հարաբերությունների կարգավիճակը:
Օրինակ, ոստիկանության կողմից հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին թեմատիկ պատմությունը որպես թեմա կարող է ժամանակին հնարավորություն ընձեռել հաշմանդամություն ունեցող անձանց արդարադատության մատչելիության բարձրացմանը, որի վրա առաջիկա ընտրություններում քաղաքական թեկնածուները պետք է ձևավորեն քաղաքականություն և նախընտրական խոստումներ: Եթե հաշմանդամություն ունեցող անձը ներգրավված է դատական գործի մեջ և նրան չի տրամադրվում անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ, սա կարող է դառնալ առանցքային կետ լրատվամիջոցների հետ կապ հաստատելու համար, ինչպես նաև լավ հնարավորություն է մշակելու ուսուցողական նյութեր, քաղաքականություններ և ընթացակարգեր դատավորների և դատարանի աշխատակիցների համար՝ պետության ներսում տարածելու և իրականացնելու նպատակով:
Անկախ արդարադատության մատչելիությանն ուղղված աշխատանքների կոնկրետ ուղղվածությանը, կան մի քանի սկզբունքներ, որոնք շարունակում են մնալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հաջողված շարժումների հիմնական բաղադրիչները: Իմացեք ավելին այս սկզբունքների մասին մեր կայքում:
- Տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց կոալիցիաների ստեղծում
- Հաշմանդամության և մարդու իրավունքների շեշտադրում
- Տեղում օրենքներ ունենալու կարևորությունը
- Մանրակրկիտ կիրարկման կանոնակարգերի, քաղաքականությունների, ընթացակարգերի և գործիքների անհրաժեշտություն, որպեսզի ժամանակի ընթացքում հետևողական և հասցեական մոտեցմամբ հնարավոր լինի լուծում տալ խելամիտ հարմարեցումներին