Շահերի պաշտպանության քարոզարշավ անցկացնելիս հաճախ կարիք կա շփվելու ընտրված պաշտոնյաների հետ: Քարոզարշավները լավ հնարավորություններ են կապ հաստատելու ընտրված պաշտոնյաների հետ այն խնդիրների շուրջ, որոնք կարևոր են Ձեր երկրի հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի համար, և որոշ ընտրված պաշտոնյաների նույնիսկ կարելի է համոզել՝ դառնալու Ձեր քարոզարշավի դաշնակիցներ կամ կողմնակիցներ:
Այս ռեսուրսը տրամադրում է համառոտ ակնարկ տարբեր միջոցների և ձևերի վերաբերյալ, որոնց միջոցով կազմակերպությունները կարող են շփվել ընտրված պաշտոնյաների հետ, ինչպիսիք են տեղեկատվական փաթեթներ, նամակներ կամ խնդրագրեր: Այն նաև տրամադրում է որոշ ուղեցույցներ, որոնք կարող եք նկատի առնել, երբ նամակ եք գրում՝ հայտնելու Ձեր դիրքորոշումը, լրատվամիջոցների համար փաստաթղթեր մշակելիս կամ ընտրված պաշտոնյաներին հանդիպելիս: Մի քանի օրինակներ մեջբերված են ստորև:
- Բացատրեք խնդիրը: Նկարագրեք խնդիրը, որի համար դուք առաջարկում եք քաղաքական ակցիա: Օգտագործեք այնքան մեծ թվով խնդրին առնչվող (քանակական) տվյալներ, որքան հնարավոր է:
- Առաջարկեք լուծում: Հստակ նկարագրեք այն քաղաքական ակցիան, որը ցանկանում եք, որ ընտրված պաշտոնյան ձեռնարկի (օրինակ, աջակցի նոր օրենքին): Ակնկալեք և լուծում տվեք ցանկացած առարկություն, որը կարող է առաջանալ:
- Փորձեք Ձեր զրույցի ուշադրության կենտրոնում պահել մի քանի հիմնական տեսակետեր: Եթե ընտրված պաշտոնյան փոխում է թեման, նրբորեն վերադարձեք Ձեր բուն ասելիքին:
- Խնդրեք ընտրված պաշտոնյային կամ քաղաքականություն ստեղծողին անել ինչ-որ հատուկ բան՝ Ձեր հարցին աջակցություն ցուցաբերելու համար: Փորձեք ձեռք բերել հանձնառություն:
- Գրեք շնորհակալական նամակ և հաստատեք ցանկացած խոստում, որը ընտրված պաշտոնյան տվեց հանդիպման ժամանակ:
- Կազմակերպեք միջոցառում և հրավիրեք այն ընտրված պաշտոնյաներին, որոնց աջակցությունը դուք ակնկալում եք ստանալ: Դուք կարող եք նրանց խոսելու հիանալի/արժեքավոր հնարավորություն տալ, և դա կարող է օգնել ստանալու նրանց աջակցությունը:
- Օգտակար կլինի, որ Ձեր խմբի անդամները կամ դաշնակիցները, ցանկալի է՝ իրավաբանները, վերապատրաստվեն օրենսդրության մշակման վերաբերյալ: Օրենսդրության մշակումը պետք է ներառվի հաշմանդամահեն կազմակերպությունների սահմանված հմտությունների շարքում, նույնիսկ եթե այն, ընդհանուր առմամբ, չի արվում Ձեր երկրի կառավարությունից դուրս: Կառավարությունը հաճախ չի արձագանքի Ձեր կազմակերպության փորձերին՝ օրինագիծը մշակելու հարցում, ուստի շատ կարևոր է, որպեսզի դուք ինքներդ կարողանանք դա անել: