Գտե ՛ք շատ ռեսուրսներ ամբողջ աշխարհից բազմաթիվ լեզուներով՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական կրթության վերաբերյալ:
Աբստրակտ նկարում պատկերված են երկու շարքով մարդիկ, ովքեր միմյանց ձեռք են բռնել ու պարզել վերև:

Կրթությունը խթանող ցանցի լոգո

Կրթությունը խթանող ցանցը (EENET) հանդիսանում է տեղեկատվական փոխանակման ցանց, որի ուշադրության կենտրոնում է ներառական կրթությունը: Ցանցի կազմում ներառված են ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքականություն մշակողներ և այլոք: Այն խթանում և կիսում է տեղեկատվություն ու փաստաթղթեր, որոնց մեծ մասը ծնունդ են առել զարգացող երկրներում: Նրանք խրախուսում են քննադատական մտածողությունը, նորարարությունը, ինչպես նաև ներառման, անաչառություն և կրթության իրավունքների շուրջ երկրների միջև երկխոսությունները: Կրթությունը խթանող ցանցը (EENET) ներառական կրթության վերաբերյալ ռեսուրսների ծավալուն բազայով կայք է: Նրանք նաև լույս են ընծայում ամենամյա տեղեկագիր, շարունակաբար ավելացնում են նորաստեղծ ռեսուրսներ իրենց կայքում, համաշխարհային մակարդակով արձագանքում են  կրթության շահագրգիռ կողմերի հարցերին, առաջարկում են խորհրդատվական ծառայություններ միջազգային և ազգային հասարակական կազմակերպություններին, ՄԱԿ-ի գործակալություններին և կառավարություններին:

Այցելե ՛ք «Կրթությունը խթանող ցանց»- ի (EENET) կայքէջ՝ ուսումնասիրելու ամբողջ աշխարհից հարյուրավոր հոդվածներ, պաստառներ, ուսումնական ձեռնարկներ, տեսանյութեր և այլ նյութեր: Չնայած նրան, որ ռեսուրսների մեծ մասը անգլերենով են, որոշ նյութեր առկա են այլ տարբեր լեզուներով: Դրանք ներառում են որոշ ռեսուրսներ իսպաներենով, սուահիլի լեզվով և մեկ հրապարակում՝ հայերենով: Ներկայումս, «Կրթությունը խթանող ցանց»- ի (EENET) կայքում չկան հասանելի ռեսուրսներ վիետնամերենով:

«Դպրոցներ բոլորի համար» պաստառը «Կրթությունը խթանող ցանց» (EENET) կայքի կողմից առաջարկվող բազմաթիվ հրատարակություններից մեկն է և ստորև ներառված է անգլերենով, հայերենով և իսպաներենով:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: