Գործիքներ և ռեսուրսներ, որոնք կարող են օգնել ակտիվիստներին և խորհրդարանականներին ջատագովել Մարաքեշի Պայմանագրի վավերացման համար, որպեսզի կույր և տեսողական հաշմանդամություն ունեցող անձանց կողմից օգտագործվող հրատարակված նյութերը դառնան մատչելի:
Պլանշետը (գրասալիկը) հարթ դրված է սեղանի վրա և ունի իրեն կցված մի փոքրիկ սարք: Աղջիկը զգում է բրայլյան տառաշարի մեկ տողը սարքի վրա: Մի մեծահասակ ուղղորդում է աղջկա ձեռքերը:

Աղջիկը օգտագործում է բրայլյան էկրան, որպեսզի կարողանա գործարկել պլանշետի (գրասալիկի) վրա գտնվող փաստաթղթերը: 

Կույրերի համաշխարհային միության տվյալներով բոլոր տպագիր նյութերի 10 տոկոսից քիչ  հրապարակումներն են հասանելի մատչելի ձևաչափերով՝ կույր կամ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար: Մարաքեշի պայմանագիրը մի համաձայնագիր է այն վավերացնող երկրների միջև՝ հեղինակային իրավունքի օրենքները հարմարեցնելու համար, որոնք կհեշտացնեն ընդլայնել  մատչելի ձևաչափերով հրապարակումների թվաքանակը, ինչպես նաև ուղարկել այդ մատչելի ձևաչափերով հրապարակումները երկրի սահմաններից դուրս:

Մարաքեշի պայմանագիրը նոր է, ուստի մինչ օրս ընդամենը մի քանի երկրներ են այն վավերացրել: Արդյո՞ք Ձեր երկիրը վավերացրել է այն: Եթե ոչ, ապա որոշ հասանելի գործիքներ Ձեզ կօգնեն ջատագովել և զբաղվել շահերի պաշտպանությամբ, որպեսզի Ձեր երկրի կառավարությունը վավերացնի Մարաքեշի պայմանագիրը:

Կույրերի համաշխարհային միությունն առաջարկում է՝

  • Կայքէջ անգլերենով, իսպաներենով և ֆրանսերենով, որում տրամադրվում է լրացուցիչ տեղեկություններ Մարաքեշի պայմանագրի վերաբերյալ և, թե ինչպես մարդիկ կարող են օգնել շահերի պաշտպանության գործում, որպեսզի ավելի շատ երկրներ վավերացնեն պայմանագիրը: Կայքում դուք կարող եք նաև գտնել այլ համանման ռեսուրսներ:
  • Նամակ Կույրերի համաշխարհային միության կողմից, որը հասցեագրված է բոլոր երկրների կառավարություններին`խնդրելով վավերացնել պայմանագիրը (ստորև հասանելի է ներբեռնման համար անգլերենով և իսպաներենով):
  • Կույրերի համաշխարհային միության կազմում ընդգրկված անձանց ցանկ, որոնց հետ դուք կարող եք կապ հաստատել էլեկտրոնային փոստով, որպեսզի ձեռք բերեք ավելի շատ ուղղորդում այն մասին, թե ինչպես պետք է սկսել Մարաքեշի պայմանգրի վավերացման գործընթացը Ձեր երկրում:

Բենեթեք տեխնոլոգիական ընկերությունը (The technology company Benetech) ևս ունի կայքէջ, որում զետեղված են առավել արծարծվող թեմաներ, որոնք  դուք կարող եք օգտագործել Ձեր կառավարության հետ միասին՝ ջատագովելու Մարաքեշի պայմանագրի վավերացման համար:

Մատչելի գրքերի կոնսորցիումը (The Accessible Books Consortium) բազմաթիվ շահագրգիռ կողմերի միջև համատեղ ներուժ է, որոնց կազմում են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO), Կույրերի համաշխարհային միությունը և այլ կազմակերպություններ: Այն գործում է, որպեսզի աջակցի Մարաքեշի պայմանագրի նպատակներին՝ տարբեր նախաձեռնությունների միջոցով, որոնք նախագծված են բարձրացնել հասանելի ձևաչափերով գրքերի առկայությունը: Ռեսուրսների համար այցելեք նաև նրանց կայքէջ, որոնք Ձեզ կօգնեն ավելի շատ հրատարակություններ դարձնել մատչելի ձևաչափերով Ձեր երկրում: Մատչելի գրքերի կոնսորցիումի վերաբերյալ տեղեկատվական թերթիկը հասանելի է անգլերենով ստորև:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: