Այս գործիքները օգնում են օգտատերերին կշռադատել և փաստագրել անհրաժեշտ քայլեր ու նպատակներ՝ նախքան ավելի մեծ փոփոխություն կարող է տեղի ունենալ: Այն բացատրում է լավ և մանրակրկիտ պլանի հատկանիշները:
Այս գործիքները օգնում են օգտատերերին կշռադատել և փաստագրել անհրաժեշտ քայլեր ու խնդիրներ՝ նախքան ավելի մեծ փոփոխություն տեղի կունենա: Այն բացատրում է լավ և մանրակրկիտ պլանի հատկանիշները:

Քենիայի մասնակիցները աշխատում են գործողությունների պլանի վրա «Իրավունքներ Հիմա» ծրագրի դասընթացի ժամանակ 2016 թվականի Հունվարին:

Որպես հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպաններ, մեզանից շատերը ունեն նպատակներ ու երազանքներ փոփոխությունների վերաբերյալ, որոնք պետք է տեղի ունենան աշխարհում՝ նախքան հաշմանդամություն ունեցող անձանց համար կստեղծվի մատչելիություն և ճշմարիտ հավասարություն: Ավելի բազային մակարդակով, մենք կարող ենք իմանալ  որոշակի խնդիր կամ խոչընդոտ, որը կանգնած է նման հավասարության ճանապարհին: Գործողությունների պլանը  մեթոդ է, որը համակարգված ձևով հայտնաբերում է այն միակ նպատակը, որին  մենք ցանկանում ենք հասնել, և այս մեթոդով մենք այդ մեծ նպատակը կոնկրետ քայլերի ենք բաժանում, որոնք կարող ենք ավարտել ժամանակի ընթացքում:

Գործողությունների Պլանի Ձևաթերթ

Այստեղ ներկայացված գործողությունների պլանի ձևաթերթը ծավալուն է, քանի որ այն նախատեսված է Ձեզ հիշեցնելու պլանավորման տարբեր ձևեր, որոնք ներառում են:

  1. Խնդրի հայտնաբերում, որին դուք ցանկանում եք անդրադառնալ
  2. Թիրախային խմբերի ու այդ խմբերի համար ուղերձների բացահայտում
  3. Առկա ռեսուրսների գնահատում
  4. Պոտենցիալ դաշնակիցների ձեռքբերում
  5. Տվյալների հավաքագրում
  6. Հաջողության գնահատման ձևերի որոշում

Գործողությունների պլանի ձևաթերթը նախատեսված է Ձեզ օգնել բաժանելու Ձեր նպատակը Կոնկրետ, Չափելի, Հասանելի, Համապատասխան և Հստակ ժամանակային սահմաններ ունեցող «ՍՄԱՐԹ» (SMART) խնդիրների: Կարիք չկա, որ այն հնազանդորեն լրացնեք: Փոխարենը, երբ դուք առաջ անցնեք գործողությունների ցանկով, այն Ձեզ կհիշեցնի այն կարևոր բաների մասին, որոնք դուք պետք է հաշվի առնեք պլանավորելիս: Գործողությունների պլանի 8-րդ քայլը օգտագործողին տրամադրում է գործողությունների ամփոփագիր, որը անհատը կամ համագործակցային խումբը կարող է օգտագործել շաբաթների կամ ամիսների ընթացքում՝ գործողությունների պլանի վրա աշխատելիս:

Գործողությունների Պլանի Ձեռնարկ

Գործողությունների պլանի ձեռնարկը նշում է տերմիններ ու հասկացություններ ձևաթերթի միջից և կոնկրետ կերպով տրամադրում է օգտակար օրինակներ, որոնց պետք է անդրադառնալ ձևաթերթի յուրաքանչյուր քայլում:

Գործիքները առկա են ստորև՝ հայերենով, անգլերենով, իսպաներենով և վիետնամերենով:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: