1
People with Disabilities are Experts
2
Full Participation
3
Cross-Disability Coalitions
4
Champions for your Cause
5
Defining Disability
6
Reasonable Accommodations
7
Checks and Balances
8
Specific Regulations
9
No Rights without Remedies
Սկզբունք 9:

Չկան իրավունքներ առանց պաշտպանության միջոցների

Օրենքները խախտելու շատ կոնկրետ հետևանքներ ուժեղ և անմիջական խթաններ են հանդիսանում մարդկանց համար, որպեսի վերջիններս հետևեն դրանց:

Եթե գործատուից պահանջվում է բավարարել քվոտաները, այն վառ  օրինակ կարող է ծառայել՝ ցույց տալու համար, թե ինչպես միջոցները կարող են կայուն փոփոխություն ապահովել: 

Փիլիսոփայություն 

Ինչպես ցանկացած այլ օրենք, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրենքները չեն կարող արդյունավետ լինել առանց հետևանքների, որոնք ուժի մետ են մտնում, երբ օրենքը խախտվում է:  Իսկական միջոցը բաղկացած է երկու մասից:

1. Ուժային կառույցների համար պետք է լինեն միջոցներ՝ վերահսկելու, թե արդյոք մարդիկ իրականում հետևում են օրենքին: 

վերահսկողության սովորական եղանակները իրենց մեջ ներառում են. օրենքում ներառված կազմակերպություններից հաշվետվությունների պահանջում, օրենքի խախտման վերաբերյալ հանրությունից և հաշմանդամություն ունեցող անձանցից բողոքների հավաքում և հետաքննում, դրանց ուղարկումը ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ բացահայտ կամ «քողի տակ», որպեսզի վերջիններս ստուգեն պարտավորությունների կատարումը սեփական ուժերով:

2. Երբ օրենքի խախտում է հայտնաբերվում, ուժային կառույցները պետք է ունենան լիազորված հեղինակություն, ով կհետևի օրենքի կիրարկմանը:

Ընդհանուր հետևանքները ներառում են. տուգանքների վճարում, դրամական վնասների  (վնասի հատուցման) վճարում հաշմանդամություն ունեցող անձին՝ կազմակերպություններին ստիպելով վերացնել  գոյություն ունեցող արգելքները և հետագայում  հետևել օրենքին:

Օրենքի խախտման հետևանքները պետք է բավականին նշանակալից լինեն, որպեսզի ստիպեն համապատասխան ընկերություններին հետևել օրենքին. դրանք կարող են լինել թե անհատներ, թե խոշոր ընկերություններ: Օրենքի խախտման գինը չի կարող լինել այնքան հեշտ և ցածր, որ անհատներն ու ընկերությունները պատրաստ լինեն բազմիցս անգամ այն վճարել՝ անտեսելով օրենքը: Այլ կերպ ասած, օրենքը պետք է ունենա «ատամներ», այն պետք է «կծի», եթե իրեն չենթարկվեն: Բացի ֆինանսական հետևանքներին, օրենքին չենթարկվելու դեպքում  պատասխանատու անձը ստիպված կլինի նաև շտկել իրավիճակը: Սա ոչ միայն խթան է հանդիսանում, այլ նաև մի մեխանիզմ է, որը փոփոխություններ է հարկադրում և ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:  

Օրինակ 

Եթե խոշոր ընկերությունը խտրականություն է կիրառում հաշմանդամություն ունեցող անձի հանդեպ, վճարվող տուգանքը պետք է լինի բավականին շատ, որպեսզի ստիպի նրանց դրականորեն փոխել իրենց պահվածքը՝ հետագա տուգանքներից խուսափելու համար, և ոչ թե չբռնվելու համար փնտրեն ավելի լավ եղանակներ:

Մի շարք երկրներ ունեն օրենքներ, որոնք պահանջում են պետական մարմիններից և մասնավոր ընկերություններից բավարարել զբաղվածության քվոտաները որոշակի ազգային փոքրամասնությունների համար, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այն պահանջարկը, որ որոշակի տոկոսային թվով աշխատակիցների պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք, հետապնդում է նպատակ. այն կբարձրացնի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորությունները և նաև կկոտրի կարծրատիպեր՝ մեծացնելով հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց շփումը:

Զբաղվածության քվոտան կլինի արդյունավետ, եթե.

  1. Կա նկատելի հետևանք, ինչպիսին է տուգանքը՝ քվոտան չբավարարելու դեպքում:
  2. Հաշմանդամություն ունեցող անձի համար գործում է սահմանված մեխանիզմ, ըստ որի վերջինս կարող է պաշտոնական բողոք ներկայացնել հարկադիր կատարման ծառայությանը կամ իրավական դատարան, եթե գործատուն չբավարարարի քվոտան:
  3. Բողոքների կամ օրենքին չենթարկվելու ակտիվ հետաքննություն է գործում:
  4. Գործում է մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս հավաքել պարտադրված տուգանքը և հետևում է, որ գործատուն փոխի իր գործելաոճը՝  պահանջները բավարարելու համար:
  5.  Գործատուները չեն կարող հեշտությամբ շրջանցել օրենքի նպատակը, օրինակ, աշխատանքի ընդունելով աշխատակիցների, ովքեր ունեն փոքր խնդիրներ, ինչպիսիք է հեռատեսությունը, և դասակարգում են նրանց որպես հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ, կամ հաշմանդամություն ունեցող անձանց ավելի ցածր են վարձատրում, քան այլ աշխատակիցների, կամ սահմանափակում են նրանց  առաջխաղացման հնարավորությունները: 
10
Common Cause Across Social Movements

Download All Principles (English DOC / PDF)

Download All Principles (Español DOC / PDF)

Download All Principles (Tiếng Việt DOC / PDF)

Download All Principles (Հայերեն DOC / PDF)