1
People with Disabilities are Experts
2
Full Participation
3
Cross-Disability Coalitions
4
Champions for your Cause
5
Defining Disability
6
Reasonable Accommodations
7
Checks and Balances
Սկզբունք 7:

Զսպումներ և հակակշիռներ

Հարմարեցումներ անելիս՝ խելամիտ հարմարեցումները չեն կարող իրավաբանական անձի համար դառնալ անհարկի ֆինանսական բեռ:

Մեծ ծախսերի կարիք չի զգացվի՝ փոխարինելով հին ավտոբուսները մատչելի ավտոբուսներով, և տեղական ավտոբուսային համակարգը կդառնա ավելի մատչելի  ժամանակի ընթացքում:

Փիլիսոփայություն 

Ուժեղ և կայուն օրենքը պետք է ունենա զսպումների և հակակշիռների համակարգ, որպեսզի կարողանա ցույց տալ, որ հաշմանդամության հետ կապված հարմարեցումները և ձևափոխումները խելամիտ են և ոչ անսահմանափակ:  Առաջարկված օրենքը ավելի արագ կընդունվի, կստանա հասարակական աջակցություն և արդյունավետ կերպով կկիրարկվի, եթե այն ընկալվի որպես արդար օրենք, այլ ոչ թե պաշտպանի միայն փոքրամասնության իրավունքները, որոնք արդեն իսկ ընդունված են. օրենքը պետք է ծառայի հասարակության բոլոր հատվածներին:  Հաշմանդամություն ունեցող անձինք  խելամիտ հարմարեցումների  իրավունք ունեն (ԽՀ) և նրանց համար պետք է վերացվեն խոչընդոտները, սակայն այդ իրավունքները կարող են հաշվեկշիռի բերվել մի շարք ձևերով:

Սա կարևոր է, քանի որ, եթե խելամիտ հարմարեցումների օրենքը ինքնին սահմանում է հնարավոր սահմանափակումներ, այն օգնում է լռեցնել օրենքի քննադատներին, ովքեր կունենան մտավախություններ՝ օրենքի չափազանց թանկ լինելու հետ կապված, և կմտածեն, որ օրենքը մարդկանց գործազրկության պատճառ կհանդիսանա և չափազանց շատ առավելություններ կտա հաշմանդամություն ունեցող անձանց: Ընդ որում, եթե օրենքը հստակ է իր սահմանափակումներում, ապա հաշմանդամություն ունեցող  անձինք, ամենայն հավանականությամբ, ավելի վստահ կարող են բարձրացնել հարմարեցումների իրենց իրավունքը: Հակակշիռներն ու զսպումները թույլ են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց դառնալ համայնքի լիիրավ անդամ և կոտրել բոլոր սխալ պատկերացումները, որ նրանք բեռ են հասարակության համար: 

Օրինակ 

Սցենար: Անվասայլակից օգտվող անձը ցանկանում է հագուստ գնել ընտանեկան սեփականություն հանդիսացող փոքրիկ խանութից, բայց մուտքի դիմաց  կան հինգ աստիճաններ և չկա բավարար տարածք՝ թեքահարթակ կառուցելու համար: Համաձայն Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտի (ADA), գործարար սեփականատիրոջից  չի պահանջվի խանութը դարձնել անվասայլակի համար մատչելի, եթե նա կարողանա ապացուցել, որ շինարարության արժեքը իր ֆինանսական միջոցներից ավել կարժենա, կամ «անհարկի ֆինանսական բեռ» կլինի իր բիզնեսի համար:  Սակայն, գործարար սեփականատիրոջից կպահանջվի խելամիտ հարմարեցումներ անել այլընտրանքային ճանապարհով, ինչպես, օրինակ, օգտագործելով զանգ կամ ներքին կապի համակարգ  փողոցում, որպեսզի հաճախորդները օգտվեն սպասարկման իրենց իրավունքից:

Կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են խելամիտ հարմարեցումների համար սահմանափակումներ սահմանել:

  1. Տարբեր սահմանափակումներ կարող են սահմանվել տարբեր անձանց համար՝ կախված տվյալ իրավաբանական անձի ռեսուրսներից:  Օրինակ, կառավարության գործակալությունը կամ մեծ շահութաբեր ընկերությունը, ամենայն հավանականությամբ, ունի ավելի շատ ֆինանսական կարողությունները մատչելիության փոփոխություններ անելու համար, քան փոքր ընտանեկան բիզնեսը:
  2. Տարբեր սահմանափակումներ կարող են համարվել՝ կախված պահանջվող հարմարեցման տեսակից: Օրինակ, խելամիտ է որոշակի սահմանափակում ունենալ այն հարցում, թե որքան պետք է բժիշկը ծախսի, որպեսզի հին շենքում իրենց երկրորդ հարկի գրասենյակը դարձնի մատչելի:  Սակայն, դա չի նշանակում, որ պետք է բժշկի պարտավորություններում ևս նման սահմանափակումներ լինեն, որպեսզի նա լրացուցիչ ժամանակ տրամադրի հաշմանդամություն ունեցող հիվանդին կամ իր երեխա պացիենտի կույր ծնողներին տրամադրի բրայլյան այբուբենով տեղեկատվություն:
  3. Սահմանափակումներ կարող են կիրառվել, եթե դրանք վերաբերում են հանրային անվտանգությանը, և հաստատում են, որ աշխատողները զբաղեցնում են աշխատատեղեր, որոնց որակավորումն  իրենք ունեն:  Օրինակ, աշխատանքի հայտատուի կամ աշխատակցի հարմարեցումներ անելու իրավունքը կարող է սահմանափակվել, եթե գործատուն կարողանա ապացուցել, որ դիմումատուն չի կարող կատարել աշխատանքի էական գործառույթներ՝ նույնիսկ խելամիտ հարմարեցումների պարագայում, կամ, եթե գործատուն կարողանա ապացուցել, որ աշխատողը չի կարող կատարել աշխատանքը՝ առանց վտանգելու  իրեն կամ ուրիշներին:  Այն պնդումը,, որ հաշմանդամություն ունեցող ցանկացած անձ չի կարող աշխատանք կատարել, կամ անվտանգության ռիսկ է համարվում, պետք է հիմնված լինի իրական փաստերի և  ոչ միայն կարծրատիպերի վրա: Խուլ կամ թույլ լսողություն ունեցող անձի իրավունքները կարող են սահմանափակվել՝ ձայնային ինժեների պաշտոնում, քանի որ նա լիովին չի կարողանա զգալ  արձանագրված ձայնը, բայց ուժեղ լսողություն ունենալ  պարտադիր չէ, որպեսզի անվտանգ բեռնատարի վարորդ լինես՝  լավ տեսողության և անվտանգ ճանապարհների պարագայում:
  4. Նոր կառույցների / գնումների տարբեր սահմանափակումներն ու չափանիշները հին շենքերի և գոյություն ունեցող համակարգերի հետ համեմատած կարող են հանդիսանալ  որպես արգելքների վերացման ընդհանուր զսպումներ և հակակշիռներ:  Օրինակ, մի քաղաքից կամ ընկերությունից կարելի է պահանջել ձեռք բերել միայն մատչելի ավտոբուսների, քանի որ այն փոխարինում է իր տրանսպորտային միջոցները, սակայն, հնարավոր չէ պահանջել, որ վերջինս անմիջապես փոխարինի իր ամբողջ շարժակազմը մատչելի տրանսպորտային միջոցներով: Սա նշանակում է, որ քաղաքը կամ ընկերությունը ստիպված չէ ձեռնարկել շատ թանկ փոփոխություն, բայց ավտոբուսային համակարգը կամ շարժակազմը կդառնա ավելի մատչելի ժամանակի ընթացքում: 
8
Specific Regulations
9
No Rights without Remedies
10
Common Cause Across Social Movements

Download All Principles (English DOC / PDF)

Download All Principles (Español DOC / PDF)

Download All Principles (Tiếng Việt DOC / PDF)

Download All Principles (Հայերեն DOC / PDF)