Խելամիտ հարմարեցումներ

Այլընտրանքային ձևաչափերը, ինչպիսիք են բրայլյան և խոշոր տպագիրները, նմուշներ են խելամիտ և քիչ ծախսատար հարմարեցումների:
Հաշմանդամություն ունեցող անձինք չունեն մասնակցության հավասար իրավունքներ, եթե նրանք ստիպված են միայնակ հաղթահարել ֆիզիկական խոչընդոտներ և վաղեմի գործողություններ, որոնք նրանց առանձնացնում են: Անվասայլակից օգտվողի իրավունքը, որպեսզի վերջինս կարողանա աստիճաններով շենք մտնել և ավտոբուսից օգտվել, պարզապես «դատարկ» իրավունք է: Լավ համալսարան հաճախելու իրավունքը «անիմաստ» է լսողության խնդիր ունեցողի համար, եթե նրա համար չեն ապահովում դասեր ժեստերի լեզվի թարգմանչի մասնակցությամբ:
Արդյունքում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրենքները չեն կարող պարզապես շնորհել այնպիսի իրավունքներ հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք կստեղծեն հավասար հնարավորություններ բոլորի համար: «Խելամիտ հարմարեցումներ» տերմինը հորինվել է՝ արտահայտելու տարբեր տեսակի հարմարեցումներ, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց կտան նույն հնարավորությունները, ինչպես հաշմանդամություն չունեցողներին, և նրանք կկարողանան ապրել լիարժեք կյանքով իրենց համայնքներում:
Չնայած խելամիտ հարմարեցումները կարող են պահանջել նախնական ներդրումներ, շատ դեպքերում այդ գումարը համեմատաբար փոքր է: Երբ դուք մտածում եք համայնքների ուժեղացման և համայնքի անդամների կյանքի բարելավման մասին, խելամիտ հարմարեցումների համար արվող ներդրումները տնտեսապես ձեռնտու են, քանի որ դա թույլ կտա հաշմանդամություն ունեցող բնակչությանը լինել հասարակության ակտիվ անդամներ՝ ստանալով կրթություն, նպաստելով աշխատուժին, և ամբողջովին դառնալ հասարակության համար պիտանի մարդիկ:
Խելամիտ հարմարեցումների օրինակներ են՝
- Աշխատավայրում բարձրացնել գրասեղանը, որպեսզի այն մատչելի լինի սայլակից օգտվողի համար
- Օժանդակ տեխնոլոգիաների կամ այլընտրանքային ձևաչափերի տրամադրում տեսողության խնդիրներ ունեցող անձանց
- Տրամադրել լրացուցիչ ժամանակ կամ հանգիստ տարածքներ հոգեկան խնդիրներ կամ ուսուցման դժվարություն և ուշադրության կենտրոնացման խնդիրներ ունեցող անձանց
- Ունենալ ճկուն աշխատանքային գրաֆիկ խրոնիկ առողջական խնդիրներ ունեցող անձի համար, ում հարկավոր են ավելի շատ ընդմիջումներ, կամ ով ունի դեղորայք ընդունելու ժամանակացույց, որը դժվարացնում է վաղ արթնանալ:
- Դպիր տրամադրել մեկին, ով ունի տեսողական կամ մտավոր խնդիրներ
- Տրամադրել ենթագրեր և ժեստերի լեզվի թարգմանիչ լսողության խնդիրներ ունեցող անձանց