1
People with Disabilities are Experts
2
Full Participation
3
Cross-Disability Coalitions
4
Champions for your Cause
5
Defining Disability
Սկզբունք 5:

Հաշմանդամության սահմանումը

Հաշմանդամության խտրականության օրենքները չպետք է սահմանվեն զուտ բժշկական ախտորոշման տեսանկյունից

Հաշմանդամություն ունեցող երիտասարդ կինը բավականություն է ստանում ադապտիվ հեծանվավարությունից: 

Փիլիսոփայություն 

Հաշմանդամության խտրականության օրենքները սկսվում են այն ըմբռնումից, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիիրավ մարդկային էակներ են՝  նույն հնարավորություններով, կարողություններով և ունեն նույն արժանիքները, ինչպես բոլոր մարդիկ: Նրանք ընդունում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք անհավասարության պատճառով ուշադրության և օգնության կարիք ունեն, և նաև ընդունում են, որ անհավասարության ակունքները գալիս են դարավոր անհավասար տնտեսական, սոցիալական և քաղաքական հնարավորություններից, որոնք ստեղծված են հաշմանդամություն ունեցող անձանց համար (սա ոչ միայն անհատի բժշկական ախտորոշման հետևանք է): Հաշմանդամության խտրականության օրենքները հաշվի են առնում բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են նախապաշարմունքները, կարծրատիպերը, սխալ խղճահարությունն ու ֆիզիկական խոչընդոտները, որոնց հետևանքով  հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող  ամբողջովին օգտագործել իրենց ներուժը: Այս օրենքները պետք է՝

  • Հստակորեն ընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց դեմ գոյություն ունեցող խտրականությունը
  • Ընդունեն վաղեմի ֆիզիկական, սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային արգելքների ազդեցությունը հաշմանդամության վրա
  •  Չպետք է սահմանեն  հաշմանդամությունը  զուտ բժշկական ախտորոշման տեսանկյունից

Ի տարբերություն հաշմանդամության խտրականության օրենքների, գոյություն ունեն  աջակցության և հատուցումների օրենքներ, որոնք գրեթե միշտ սահմանում են հաշմանդամությունը՝ հիմք ընդունելով բժշկական չափանիշները, և կենտրոնանում են այն բանի վրա, ինչ չեն կարող անել հաշմանդամություն ունեցող անձինք: Շատ երկրներ, այդ թվում, ԱՄՆ-ը, ունեն օրենքներ և քաղաքականություններ, որոնք ապահովում են նպաստներ և աջակցություններ, ինչպես օրինակ, եկամտահարկի աջակցությունը, ցածր գնով առողջապահական ծառայությունները, կամ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար նախատեսված աջակցության այլ ձևեր: Այդ օրենքները կարևոր նպատակի են  ծառայում և անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող այն անձանց, ովքեր չունեն հավասար հնարավորություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են աշխատանքի, կրթության, բնակարանային և տրանսպորտի բնագավառները:

Օրինակ 

Հաշմանդամություն Ունեցող Ամերիկացիների մասին ակտը (ADA) ունի երեք կետերից բաղկացած հաշմանդամության սահմանում:  Երրորդ կետը, և որոշ չափով երկրորդ կետը սահմանում են, թե ինչպես հենց հասարակությունն է անձանց դարձնում հաշմանդամ՝ նրանց վերաբերվելով որպես ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցողներ, և, հետևաբար, նրանց ստիպելով հասարակության մեջ բախվել բազում արգելքների:

  1. Առաջին կետը, որն ամենաշատն ունի բժշկական ուղղվածություն, սահմանում է, որ անձն ունի ֆիզիկական կամ մտավոր/հոգեկան վիճակ, որը «զգալիորեն սահմանափակում է» կենսական գործունեության մեծ մասը (ինչպես օրինակ քայլելը կամ տեսնելը):
  2. Երկրորդ կետը սահմանում է, որ անձը ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամության պատմություն ունի (ինչպես օրինակ մի հիվանդություն, որը «երբեմն է դրսևորվում» կամ «թուլացման փուլում» է):
  3. Երրորդ կետը սահմանում է, որ անձը ունի հաշմանդամություն, եթե նրան վերաբերվում են որպես հաշմանդամություն ունեցող անձ:
6
Reasonable Accommodations
7
Checks and Balances
8
Specific Regulations
9
No Rights without Remedies
10
Common Cause Across Social Movements

Download All Principles (English DOC / PDF)

Download All Principles (Español DOC / PDF)

Download All Principles (Tiếng Việt DOC / PDF)

Download All Principles (Հայերեն DOC / PDF)