1
People with Disabilities are Experts
2
Full Participation
3
Cross-Disability Coalitions
4
Champions for your Cause
Սկզբունք 4:

Ձեր գործի պաշտպանները

Բարձր մակարդակի օրենք և քաղաքականություն մշակողներն ու ազդեցիկ մարդիկ կարող են հանդես գալ որպես ձեր գործի կարևոր պաշտպաններ:

2014 թվականին Գյումրու քաղաքապետը հանդիպում է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպաններին:

Փիլիսոփայություն 

Անկախ նրանից, թե երկիրը ժողովրդավարական է կամ սոցիալիստական, ունի միապետ, թե դաշնային հանրապետություն է, քանի դեռ կա օրենքի գերակայության որոշակի ճանաչում և իշխանության ներկայացուցիչների համակարգ, ովքեր ստեղծում և կառավարում են այդ օրենքները, կարևոր է ունենալ դաշնակիցներ այդ կառավարության ներկայացուցիչների շրջանում, ովքեր հասկանում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները

Հաշմանդամությունը կարելի է զգալ բազմաթիվ առումներով և այն  չի ճանաչում ցանկացած քաղաքական կուսակցություն, ռասսա և տնտեսական դաս:  Անհատը կարող է ծնվել հաշմանդամությամբ, ձեռք բերել այն դժբախտ պատահարի կամ խրոնիկ իրավիճակի պատճառով, կարող է ունենալ հաշմանդամություն ունեցող երեխա կամ ընտանիքի անդամ, կարող է հաշմանդամություն ձեռք բերել տարիքի հետ, կամ ամուսնանալ մեկի հետ, ով որևէ կերպ կապ ունի  հաշմանդամության հետ:  Շատ կարևոր է գտնել ազդեցիկ լիդերներ/ առաջնորդներ, ովքեր որևէ կերպ առնչվել են հաշմանդամության հետ, և վերջիններս կարող են դառնալ ձեր պաշտպանները: Դրանք այն անհատներն են, ովքեր.

  • Ովքեր կունենան փորձ կամ, առնվազն, կլինեն բաց՝ սովորելու բազմատեսակ խտրականության և արգելքների մասին, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք:
  • Կկարողանան անձնապես արտահայտել հաշմանդամների իրավունքների օրենքների նպատակներն ու այդ օրենքների կարևորության պատճառները, երբ վերջիններս կխոսեն իրենց գործընկերների հետ, և կկարողանան կապ հաստատել հաշմանդամների իրավունքների այլ առաջնորդների հետ՝ կարևոր քաղաքական և սոցիալական ֆորումներում:
  • Կունենան վերապատրաստված օրինական աշխատակազմ, ովքեր կարող են աջակցել օրինագծի ակտուալ զարգացմանն ու ահազանգել հաշմանդամություն ունեցող անձանց կոալիցիային հնարավորությունների և ռիսկերի վերաբերյալ՝ առաջարկված օրինագիծը օրենք դառնալու ժամանակահատվածում:
  • Եթե կառավարության ներկայացուցիչը ունի հաշմանդամություն, վերջինս նույնպես օգնում է կոտրել կարծրատիպեր այն մասին, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն սահմանափակ կարողություններ և ապագա հեռանկարներ:
Օրինակ 

ԱՄՆ-ի երկու հիմնական քաղաքական կուսակցությունների  քաղաքական գործիչները, ովքեր պայքարել են, որպեսզի Հաշմանդամություն Ունեցող Ամերիկացիների Ակտը դառնա օրենք,  ներառել էին  շաքարային դիաբետով մի  մարդու, ով վետերան էր և պատերազմի ժամանակ կորցրել էր իր ձեռքը, և խուլ եղբայր ունեցող մի անձի: ԱՄՆ-ի Սպիտակ տան կարևոր աշխատակիցներից մեկը, ով ականատես էր եղել իր մոր նկատմամբ խտրականության ապահովագրական ընկերությունների կողմից, քանի որ վերջինս քաղցկեղի դեմ էր պայքարում, նպաստեց, որպեսզի 2008 թվ.-ին  նախագահ Օբամայի կողմից ընդունած Մատչելի Խնամքի Ակտը պահանջի մասնավոր ապահովագրական ընկերություններին վաճառել առողջապահական ապահովագրություն մարդկանց նախապայմաններով (նախկինում առողջապահությունը ԱՄՆ –ում բացառում էր նախապայմանները):

5
Defining Disability
6
Reasonable Accommodations
7
Checks and Balances
8
Specific Regulations
9
No Rights without Remedies
10
Common Cause Across Social Movements

Download All Principles (English DOC / PDF)

Download All Principles (Español DOC / PDF)

Download All Principles (Tiếng Việt DOC / PDF)

Download All Principles (Հայերեն DOC / PDF)