1
People with Disabilities are Experts
2
Full Participation
3
Cross-Disability Coalitions
Սկզբունք 3:

Տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց կոալիցիաներ

Տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց կոալիցիաները անհրաժեշտ են՝ կառուցելու ավելի մեծ քաղաքական, տնտեսական և սոցիալական ազդեցություն, որն անհրաժեշտ է մնայուն փոփոխությունների համար:

Տարբեր հաշմանդամություն ունեցող մի խումբ կանայք հանդիպում են, որպեսզի լուծեն ընդհանուր խոչընդոտներ և մարտահրավերներ:

Փիլիսոփայություն 

Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքները միշտ պայքարել են իրենց իրավունքների համար, որոնք հատկապես վերաբերում են հենց իրենց հաշմադամության տեսակին (օրինակ, մարդիկ, ովքեր կույր են, պայքարում են կրթություն ստանալու իրենց իրավունքի և Բրայլյան նրութեր օգտագործելու  համար, անվասայլակից օգտվողները պայքարում են, որպեսզի շենքերի մուտքերի մոտ լինեն թեքահարթակներ, և այլն):

 Սակայն  տարբեր հաշմանդամություն և խրոնիկ հիվանդություններ ունեցող բոլոր մարդիկ բախվում են խտրականության, նախապաշարմունքների և կարծրատիպերի արգելքների:

Եթե նրանք, իրենց ընտանիքները,  ընկերները և շահերի պաշտպանները միավորեն իրենց ազդեցությունը որպես սպառողներ, ընտրողներ, անհատներ և որպես խմբեր, որոնք շփվում են մամուլի և սոցիալական լրատվամիջոցների միջոցով, հաշմանդամություն ունեցող անձանց համայնքը ընդհանուր առմամբ կարող է ձեռք բերել համախմբված ինքնություն և ուժ, որը չի կարելի ձեռք բերել ուրիշ այլ կերպ:  

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է լինեն կարգապահ, անաչառ և ռազմավարական, որպեսզի հասնեն այս սկզբունքին:  Հատուկ հաշմանդամության խմբեր կարող են ճանաչել կարծրատիպեր, որոնք ուղղված են իրենց, բայց դեռևս ունենալ նախապաշարմունքներ և կարծրատիպեր այլ հաշմանդամություն ունեցող անձանց մասին: Որոշ խմբեր կարող են ունենալ անցյալի հակամարտություններ, և կարող են լինել հաղորդակցման  մարտահրավերներ, բայց, ի վերջո, կոալիցիայի առաջնորդները պետք է միավորեն բոլոր տեսակի հաշմանդամության խմբերին, այդ թվում `

  • Տեսանելի և ոչ տեսանելի հաշմանդամություն ունեցող անձինք
  • Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները
  • Հաշմանդամահեն կազմակերպությունները (DPOs)
  • Կազմակերպություններ, որոնք առաջարկում են ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց

Երբ ամեն ինչ դժվարանում է, ընդգծեք ձեր ընդհանուր նպատակները՝ խտրականության վերացում, բոլոր հաշմանդամության խոչընդոտների վերացում, խելամիտ հարմարեցումների հաստատում և հավասար հնարավորությունների ստեղծում: Երբեք մի զոհաբերեք մեկ խմբին՝ կարճատև հաղթանակի հասնելու համար, նույնիսկ, եթե դա կարևոր է, ինչպիսին է դժվարությամբ ընդունված  օրենքը, քանի որ այն միշտ երակարատև ժամկետով ավելի կթուլացնի կոալիցիան:

Հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի հետ աշխատանքը ևս ստեղծում է մարդկանց բազա, ովքեր իրազեկ են օրենքից և հասկանում են, որ իրավունքներ կարելի է ձեռք բերել, երբ բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք լինեն հավասար: Այս տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց բազան կարող է մոբիլիզացնել և արձագանքել, երբ օրենքները ուսումնասիրվեն կամ վերամշակվեն, որպեսզի  պահպանեն ընդհանուր սկզբունքները և շարունակեն ծառայել որպես միասնական խումբ՝ իրենց իրավունքների պաշտպանության համար:

Իրական ներառական օրենքը վստահություն կներշնչի կոալիցիայի առաջնորդներին,քանի որ վերջիններս կարևորում են տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը, երբ խոսում են քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և, հենց իրենց, հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Այս կարևոր սկզբունքը պետք է նաև առաջնորդի գործնական որոշումների ժամանակ. կոալիցիայի առաջնորդները ցույց են տալիս իրենց նվիրումը ներառական գործընթացին՝ ապահովելով, որ դասընթացները անցկացվեն սայլակի համար մատչելի վայրերում, որպեսզի տրամադրվի ժեստերի լեզվով թարգմանություն և այլընտրանքային ձևաչափերով նյութեր, ինչպես նաև այլ հարմարեցումներ, որոնք մատչելի կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի բոլոր մարդկանց համար: 

Օրինակ 

Հաշմանդամություն Ունեցող Ամերիկացիների մասին ակտը (ADA)  գրվել է՝ պաշտպանելու տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում, քաղցկեղ,  մտավոր առողջական հաշմանդամություն ունեցող, ՄԻԱՎ / ՁԻԱՀ, թմրադեղեր կամ ալկոհոլ չարաշահող, բազմաթիվ խրոնիկ հիվանդություններ և  ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող անձանց:

Նախքան Հաշմանդամություն Ունեցող Ամերիկացիների մասին ակտը (ADA) օրենք կդառնար, ռեստորանային առևտրային ընկերությունները հասկացան, որ օրենքը աշխատանքային խտրականությունից կպաշտպանի մարդկանց, ովքեր ունեն ՄԻԱՎ / ՁԻԱՀ:  Եթե օրենքն ընդունվի, ապա անօրինական կլինի հրաժարվել աշխատանքի ընդունել կամ աշխատանքից ազատել որակյալ մատուցողների, սպասք լվացողների և խոհարարների միայն այն պատճառով, որ գործատուն գիտի կամ կասկածում է, որ վերջիններս ունեն ՄԻԱՎ / ՁԻԱՀ:  Ռեստորանային ընկերությունները սպառնացին, որ մեծ քարոզարշավ կծավալեն և քաղաքական գործիչներին իրենց համախոհ կդարձնեն,  մինչև որ  ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ով մարդկանց լիովին  բացառեն Հաշմանդամություն Ունեցող Ամերիկացիների մասին ակտից (ADA): Մեծ քաղաքական և հասարակական ճնշման դեմ խոնարհվելու փոխարեն՝  հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդներն ու կազմակերպությունները, որոնք իրենց ջանքերը միավորվել էին օրենքի ընդունման համար, հրաժարվեցին երես են թեքել ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի համայնքից, ինչպես նաև մարդկանցից և խմբերից, ովքեր եղել էին հիմնական դաշնակիցները Հաշմանդամություն Ունեցող Ամերիկացիների մասին ակտի (ADA) ընդունման երկար պայքարում: Նրանք գիտեին, թե ինչ է գիտությունը արդեն հայտնաբերվել ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի մասին, և հասկացել էին, որ հիվանդությունը չի կարող փոխանցվել  պատահական շփման միջոցով:  ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ով վարակակիր անձը, մասնավորապես հիվանդության վաղ փուլերում,  կարող է ապահով կերպով աշխատել սննդի բնագավառում՝ առանց անհարկի վտանգելով ուրիշներին: Եթե տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց կոալիցիան թույլ տար օրենքից բացառել ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ով վարակակիր անձանց, ապա կոալիցիան հիմնականում կաջակցեր հենց այն կարծրատիպերին և նախապաշարմունքներին, որոնց դեմ  պետք է պայքարեր այդ օրենքը: Կոալիցիան ամուր կանգնեց, և օրենքը ընդունվեց: 

4
Champions for your Cause
5
Defining Disability
6
Reasonable Accommodations
7
Checks and Balances
8
Specific Regulations
9
No Rights without Remedies
10
Common Cause Across Social Movements

Download All Principles (English DOC / PDF)

Download All Principles (Español DOC / PDF)

Download All Principles (Tiếng Việt DOC / PDF)

Download All Principles (Հայերեն DOC / PDF)