Ամբողջական մասնակցություն

Մեքսիկայի համաժողովի մասնակիցների թվում կլինեն հաշմանդամություն ունեցող և չունեցող անձինք:
Հաշմանդամություն ունեցող անձանց պետք է հասանելի լինեն քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքի բոլոր բնագավառները: Կան բազմաթիվ հանգամանքներ, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են խտրականության: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրենքները պետք է անդրադառնան այս բոլոր հանգամանքներին, սկսած առողջապահական աջակցությունից մինչև ֆիլմի դիտումը, աշխատանքի տեղավորումից մինչև բնակարանի ձեռք բերումը, վարորդական իրավունք ստանալուց մինչև ինքնաթիռով ճանապարհորդումը, քանի որ հաշմանդամություն ունեցող անձինք հավասար մասնակցության իրավունք ունեն հասարակության բոլոր բնագավառներում:
Սա չի նշանակում, որ պետք է ընդամենը մեկ օրենք լինի, որը կանդրադառնա բոլոր հնարավոր հանգամանքներին, որտեղ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները բախվում են խտրականության: Հաշմանդամություն ունեցող անձինք մի որոշակի երկրում կարող են որոշում կայացնել՝ ընտրելու կոնկրետ թեմա կամ առաջարկվող օրենք, որը որպես ռազմավարական առանցք կարող է լավագույնս ծառայել օրենսդիրներին և հասարակությանը: Օրինակ, տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող համայնքը կարող է լոբբինգ/ քարոզչություն ծավալել նախ կառավարական շենքերում մատչելիության համար, կամ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության և մատչելի տրանսպորտային միջոցների համար: Բացի այդ, որոշ երկրներ կարող են ունենալ գործող օրենքներ, որոնցից մի քանիսն են ուղղված որոշակի խնդիրների, ինչպիսիք են քվեարկությունը կամ որոշակի հաշմանդամություն ունեցող անձանց: Սրանք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրենքներ չեն, բայց շարունակում են ծառայել անհրաժեշտ նպատակին:
ԱՄՆ-ում հաշմանդամությություն ունեցող անձանց ազգային իրավունքների որոշ նախկին օրենքներ արգելում էին կառավարության կողմից ֆինանսավորվող ծառայությունների և հանրային կրթության խտրականությունը: Որոշ նահանգներ նաև ունեին շինարարական օրենքներ, որոնցում ներառված էին հաշմանդամության մատչելիության պահանջները: Այդ հին օրենքների ընդունումն ու իրականացումը նպաստեցին, որ վերջնականորեն զարգանա և ընդունվի ընդլայնված Հաշմանդամություն Ունեցող Ամերիկացիների Ակտը, որը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց խտրականությանը ինչպես պետական այնպես էլ մասնավոր ընկերություններում, զբաղվածության, տրանսպորտային, ֆիզիկական մատչելիության և հեռահաղորդակցության ոլորտներում: