Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք հանդուրժում են անհավասար վերաբերմունք ու խտրականություն՝ հաշմանդամություն ունենալու պատճառով: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան գրավել է միջազգային հանրության ուշադրությունը, թե ինչպես կարելի է իրավիճակը հասկանալ և շտկել՝ երկրի օրենքների միջոցով: Այս սկզբունքները ցույց են տալիս ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին ուղղված արդյունավետ օրենքների ընդհանուր տարրեր: