1
People with Disabilities are Experts
2
Full Participation
3
Cross-Disability Coalitions
4
Champions for your Cause
5
Defining Disability
6
Reasonable Accommodations
7
Checks and Balances
8
Specific Regulations
9
No Rights without Remedies
10
Common Cause Across Social Movements
Սկզբունք 10:

Սոցիալական շարժումների ընդհանուր նպատակը

Սոցիալական շարժումները կարող են ստեղծել քննադատական զանգված և կայունություն` այլ սոցիալական շարժումների հետ զարգացնելով ներառական նպատակներ:

«Առաջնորդության և հաշմանդամության կանանց ինստիտուտ» (WILD) ծրագրի մասնակիցները հավաքվել են ամբողջ աշխարհից ՝ մասնակցելու Կանանց տոնի շքերթին:

Փիլիսոփայություն 

Պատմականորեն մարդու իրավունքների հաջող և կայուն շարժումները նրանք են, որտեղ հասարակության զգալի շերտեր ճանաչում են փոփոխության անհրաժեշտությունը: Մասնավոր օրենքների, կառավարության քաղաքականության և սոցիալական / մշակութային գործելակերպերի կողմից ուղղակիորեն տուժած անձինք համախմբվում են՝ ձևավորելու շահերի պաշտպանության առաջատար շարժում, այնուհետև նաև իրականացնելու իրազեկում, ուսուցում և ստեղծելու դաշինքներ այլ համակիր սոցիալական շարժումների հետ: ԱՄՆ-ում այս ռազմավարությունը հաջողությամբ օգտագործվել է քաղաքացիական իրավունքների շարժման կողմից, որն առաջնորդվում էր աֆրոամերիկացիների կողմից և շարունակում է օգտագործվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարժման կողմից:

Իրավական պաշտպանության բարելավման նպատակների համար հաշմանդամություն ունեցող ակտիվիստները պետք է  կարևորեն արդեն գործող այլ սոցիալական շարժումների առաջնորդների հետ շփումը, ովքեր կարող են կիսել իրենց փորձն ու խորհրդատվություն տրամադրել արդյունավետ օրենքների, կանոնակարգերի և քաղաքականության ռազմավարությունների վերաբերյալ: Այլ իրավապաշտպան շարժումների փորձագետները ևս կարող են բացահայտել խտրականության դեմ պայքարի կամ մարդու իրավունքների մասին գործող օրենքները, որոնք կարող են օգտագործվել որպես լծակներ կամ մոդելներ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության դեմ պայքարում, նույնիսկ եթե հաշմանդամության հիմքով խտրականություն ակնհայտորեն չի նշվում:

Դաշնակից շարժումների առաջնորդները կարող են արժեքավոր գործնական աջակցություն ցուցաբերել հաշմանդամության շարժման գործողություններին, օրինակ` քաղված դասերը կիսելով, ներդրումներ կատարելով, տրամադրելով  ոչ նյութական կամ իրային նվիրատվություններ կամ մոբիլիզացնելով իրենց ուժերը`աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների նպատակներին և գործողություններին: Քաղաքականություն մշակողների հետ շփում ունեցող այլ շարժումների դաշնակիցները կարող են սկսել բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը և ներգրավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջնորդներին և ջատագովներին ազդեցիկ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ծառայել որպես տեղեկատվության աղբյուր այն զարգացումների վերաբերյալ, որոնք կարող են ազդել հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքների և քաղաքականության վրա:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպանների համար նույնքան կարևոր է ճանաչել և աջակցել այլ շարժումներին, ինչպիսիք են կանանց, էթնիկ փոքրամասնությունների, ԼԳԲՏՔ անձանց կամ բնիկների իրավունքների պաշտպանության շարժումներին: Այլ շարժումների հետ փոխկապակցվածությունը ճանաչում է այն իրողությունը, որ մարդիկ ունեն շատ տարբեր անհատական հատկանիշներ, ընդլայնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների դաշնակիցների ցանցը և խրախուսում է այլ շարժման ղեկավարներին իրենց աշխատանքները դարձնել ներառական հաշմանդամության տեսանկյունից: ԱՄՆ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարժման որոշ առաջնորդներ կանայք էին, գեյ կամ լեսբուհի, կամ կոնկրետ ռասայական կամ էթնիկ խմբի անդամներ: Այս առաջնորդները հիշում և խորացնում էին իրենց առկա հարաբերությունները ոչ հաշմանդամային այլ շարժումների առաջնորդների հետ և չէին մոռանում այդ մյուս շարժումների կարիքները նույնիսկ այն դեպքում, երբ նրանք առաջ էին քաշում հաշմանդամային շարժման օրակարգը: Սա լրացուցիչ ժամանակ և հանձնառություն է պահանջում, սակայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարժումը պետք է լինի ներառական՝ տասնամյակների ընթացքում իսկապես կայունություն ապահովելու համար, ինչպես նաև պետք է նպաստի, որ հաշմանդամությունը հասնի քաղաքականության ցանկացած տարածք, որը ազդեցություն կունենա հաշմանդամություն ունեցող անձանց վրա:

Օրինակ, հաշմանդամություն ունեցող կանանց ակտիվիստները պետք է փոխհարաբերություն ունենան կանանց իրավունքների հիմնական կազմակերպությունների հետ, որպեսզի գենդերային խտրականության դեմ պայքարը ներառի հաշմանդամություն ունեցող կանանց խոսքերն ու մտահոգությունները: Առողջության պահպանման, զբաղվածության և բռնության դեմ պայքարի ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենքներն ու քաղաքականությունները, ըստ սահմանման, պետք է ներառեն հաշմանդամություն ունեցող կանանց պաշտպանությունը:

Օրինակ 

Միացյալ Նահանգներում սոցիալական շարժումների բազմազան զանգվածները ներգրավվեցին Վերականգնողական ակտի 504-րդ բաժնի կիրարկման համար կանոնակարգեր ընդունելու պայքարում: 1977 թ. ապրիլին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջնորդներն ու կոալիցիաները ստանձնեցին այն պայքարը, ինչն էլ դարձավ Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա) դաշնային շենքի 26 օրվա գրավումը, որի նպատակն էր  ճնշելԿարթերի վարչակազմին՝ ստորագրելու և իրականացնելու Բաժին 504-ի կանոնակարգերը: Ոչ հաշմանդամային շահերի պաշտպանության խմբերն անհրաժեշտ օժանդակություն էին ցուցաբերում շենքից դուրս, քանի որ շենքից դուրս եկած յուրաքանչյուր ոք այլևս չէր կարողանում հետ վերադառնալ շենք: Օրինակ, Սև Լուսաններ / Black Panthers (աֆրոամերիկացի ակտիվիստների շարժումը) և Մոխրագույն Լուսաններ / Gray Panthers (տարիքային խտրականության դեմ պայքարող ակտիվիստները) խմբերը շենքի ներսում գտնվող ցուցարարներին աջակցելու նպատակով նվիրաբերում էին սնունդ, պարագաներ և դրամական միջոցներ՝ դեղորայք և բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար:

Նույնիսկ 504-րդ բաժնի կանոնակարգի համար մղվող պայքարից հետո հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ակտիվիստները շարունակում էին մնալ Քաղաքացիական և Մարդու Իրավունքների Առաջնորդության Համաժողովի անբաժանելի մասը: Հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի անդամները աշխատում էին քաղաքացիական իրավունքների համաժողովի առաջնորդների հետ տարբեր հարցերի շուրջ, որոնք կարևոր էին քաղաքացիական իրավունքների բոլոր շարժումների համար, ինչպիսիք են 1991 թ. Քաղաքացիական իրավունքների մասին օրենքը, որն օգնեց բարեփոխումներ իրականացնել, որպեսզի աշխատանքային խտրականության դեպքերը, ներառյալ հաշմանդամության հիմքով խտրականության դեպքերը կարողանային հասնել դատարան, այնուհետև ապացուցվել կամ փոխհատուցվել դատարանում: Առաջնորդության համաժողովը  նաև տրամադրում էր ռազմավարական խորհրդատվություն և  քաղաքական աջակցություն, երբ 2008 թ.-ին ընդունվեց «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտ»-ի (ADA) բարեփոխումների օրենքը, որպեսզի վերացնի ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից կարգավորվող հաշմանդամության հիմքով խտրականության մի շարք դեպքերի ազդեցությունը:

Outcome 

Download All Principles (English DOC / PDF)

Download All Principles (Español DOC / PDF)

Download All Principles (Tiếng Việt DOC / PDF)

Download All Principles (Հայերեն DOC / PDF)