1
People with Disabilities are Experts
Սկզբունք 1:

հաշմանդամություն ունեցող անձինք փորձագետներ են

Հենց հաշմանդամություն ունեցող անձինք են կարևոր դեր խաղում օրենքները իրազեկելու, իրագործելու և կիրարկելու գործում:

Հաշմանդամություն ունեցող ակտիվիստ կինը Հորդանանից: 

Փիլիսոփայություն 

Հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց դաշնակիցները պետք է չափազանց լավ իրազեկ լինեն օրենքի մասին:  Բազմաթիվ երկրներում խնդիրը կայանում է նրանում, որ հաշմանդամություն ունեցող անձինք տեղյակ չեն իրենց իրավունքներից և չգիտեն, թե ինչպես պետք է բողոք ներկայացնեն կամ ինչպես պետք է տեղեկացնեն իշխանություններին, երբ իրենց սեփական օրենքները չեն կիրարկվում:

Երբ խտրականություն է տեղի ունենում, հաճախ խտրականության ենթարկվող անձից և խտրականություն իրագործողից բացի էլ ոչ ոք ներկա չի լինում: Հաշմանդամության հետ կապված խտրականությունը չի կարող հաջող կերպով բացահայտվել և արմատախիլ արվել, եթե հաշմանդամություն ունեցող անձինք չունեն բավարար գիտելիքներ և մասնակցություն:

Հասարակությունը պետք է ունենա մեծ թվով հաշմանդամություն ունեցող անձինք և իրենց դաշնակիցներ, ովքեր հասկանում են և պատասխանատու են իրենց սեփական օրենքների համար, և պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի տեղեկացնեն իրենց իշխանավորներին, երբ հաշմանդամություն ունեցող անձանց օրենքները չեն կիրակվում:  Տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող համայնքները պետք է շարունակեն գործել, մինչև վերջապես օրենքները կիրակվեն: 

Օրինակ 

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին որոշ օրենքներ պարտավորեցնում են հիվանդանոցներին ապահովել ժեստերի լեզվի թարգմանիչներ խուլ պացիենտներին: Որպեսզի երաշխիք լինի, որ օրենքը կիրարկվում է, լսողության խնդիր ունեցող անձը, ով օգտվում է հիվանդանոցի ծառայություններից (և իրենց ընտանիքի անդամները) պետք է իրազեկ լինեն օրենքի գոյության մասին, և իմանան ինչպես վարվել, եթե հիվանդանոցը չբավարարի իրենց իրավունքները: Օրինակի համար՝

  • Կարո՞ղ են իրենք ապահով կերպով զեկուցել հիվանդանոցի կողմից օրենքի չիրարկման մասին գրավոր նամակով կամ զանգահարել օմբուդսմենին, բողոք ներկայացնել օրենքի կիրարկման համապատասխան գործակալություն կամ գտնել իրավական փաստաբան, ով  իր անունից գործը կհասցնի դատարան:
  • Արդյո՞ք կան ռեսուրսներ, որոնք կօգնեն նրանց հոգալ իրենց ծախսերը՝ այս գործողությունները իրականացնելիս:  
  • Արդյո՞ք կան հաշմանդամություն ունեցող անձանց շահերը պաշտպանող փաստաբաններ կամ կազմակերպություններ, որոնք կօգնեն նրանց նամակներ կամ բողոքներ գրել:
  • Ինչպիսի՞ տեղեկություն պետք է նրանք տրամադրեն, որպեսզի  օգնեն հետաքննել բողոքը:
  • Ինչպե՞ս պետք է նրանք վարվեն, եթե բողոքը անհաջողությամբ պսակվի:

Նմանապես, եթե օրենքը թույլատրում է, որպեսզի հաշմանդամություն ունեցող ուսանողներին տրամադրվի լրացուցիչ ժամանակ թեստ հանձնելու համար, սովորելու հետ խնդիր ունեցող ուսանողը պետք է իմանա օրենքի մասին, որպեսզի կարողանա օգտվել մատչելի հարմարությունների իր իրավունքից: Եթե մտավոր խնդիր ունեցող անձին զրկում են քվեարկելու իր ձայնի իրավունքից, չնայած որ վերջինս հասկանում է, թե ինչպես պետք է քվեարկի և կատարի իր անձնական ընտրությունը, նա պարտավոր է իմանալ իր ընտրական իրավունքը, որը նախատեսված է օրենքով, և պետք է իմանա ինչպես վարվել, երբ իրեն զրկում են իր իրավունքից: 

2
Full Participation
3
Cross-Disability Coalitions
4
Champions for your Cause
5
Defining Disability
6
Reasonable Accommodations
7
Checks and Balances
8
Specific Regulations
9
No Rights without Remedies
10
Common Cause Across Social Movements

Download All Principles (English DOC / PDF)

Download All Principles (Español DOC / PDF)

Download All Principles (Tiếng Việt DOC / PDF)

Download All Principles (Հայերեն DOC / PDF)