Այս էջում արծածվող թեմաներ

Ընդհանուր նավիգացիա

  • Ուսումնասիրեք մեր ռեսուրսները

  • Գտեք Ձեր լեզուն

  • Օգնեք թարգմանել էջը

  • Միջազգային ժեստերի լեզվով տեսանյութեր

  • Բջջային հավելված

Մատչելիության գործառույթներ

  • Բարձր գունային համադրություն

  • Ենթագրեր կամ տիտրեր տեսանյութերի համար

  • Պատկերների այլընտրանքային տեքստային նկարագրություններ

  • Մատչելի ձևաչափով փաստաթղթեր

  • Մատչելի վեբկայքեր

Ընդհանուր նավիգացիա

Ուսումնասիրեք մեր ռեսուրսները

Այս կայքը առաջարկում է ռեսուրսներ չորս հիմնական ոլորտներում, որոնք նկարագրված են ստորև: Այս բաժինները թվարկված են նավիգացիոն մենյուի մեջ՝ յուրաքանչյուր էջի վերևում:

  1. Սկզբունքներ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին մեր լավագույն սկզբունքների ցանկը

  2. Ազդեցություն: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման վերաբերյալ իրական կյանքի ռազմավարություններ

  3. Կիրառության մեջ: Լավագույն փորձ, խորհուրդներ, ուղեցույցներ և այլ գործիքներ

  4. Օրենքը: Համապարփակ տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց մասին և  հաշմանդամությանն առնչվող օրենսդրության վերաբերյալ

  5. ԶԼՄ-ներ: Տեսանյութեր, ինֆոգրաֆիկա և այլ մուլտիմեդիա նյութեր

Վերևում նշված 2-4 կետերի բովանդակության մեջ դուք կարող եք գտնել ռեսուրսներ, որոնք կբավարարեն Ձեր կոնկրետ հետաքրքրությունը՝ օգտագործելով այս էջերի աջ կողմում գտնվող «Ուսումնասիրել» բանալի բառը: Օրինակ, դուք կարող եք ընտրել կոնկրետ երկիր, լսարան, թեմա, լեզու կամ գործողությունների շրջանակ:

Գլխավոր մենյուի վերևում գտնվում է որոնման դաշտը, որտեղ դուք կարող եք որոնել ամբողջ կայքի բովանդակությունը՝ օգտագործելով կոնկրետ բառ կամ արտահայտություն:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ արտաքին կայքերի հղումները կբացվեն Ձեր ընթացիկ պատուհանի մեջ:

 ↑Վերադառնալ սկիզբ

Գտեք Ձեր լեզուն

Այս կայքն առաջարկում է նյութեր հայերենով, անգլերենով, իսպաներենով և վիետնամերենով:  Ոչ բոլոր էջերն են հասանելի յուրաքանչյուր այդ լեզուներով: Յուրաքանչյուր լեզվով ռեսուրսներ գտնելու համար տարբեր միջոցներ կան:

  1. Ընտրեք Ձեր լեզուն: Ընտրեք Ձեր լեզուն կայքէջի վերևի աջ անկյունում: Ցանկացած բովանդակություն կամ նյութ, որը հասանելի չէ Ձեր լեզվով, կհայտնվի անգլերեն լեզվով:

  2. Անցում կատարեք մեկ լեզվից մյուսը: Դուք նաև կարող եք անցում կատարել մեկ լեզվից մյուսը առանձին էջերում: Հասանելի թարգմանությունները նշված կլինեն յուրաքանչյուր էջի վերևում դրոշ պատկերանշանով:

  3. Թարգմանված էջերի ցանկ: Ձեր լեզվով առկա բոլոր էջերի ցանկը գտնելու համար ընտրեք այն երկիրը, որտեղ օգտագործվում է Ձեր լեզուն: Այն գտնվում է յուրաքանչյուր էջի վերևում: Երկրի էջի ներքևի մասում դուք կարող եք գտնել բոլոր ռեսուրսները, որոնք առկա են համապատասխան լեզվով:

  4. Ֆիլտր:  Ընտրեք Ձեր լեզուն «Ուսումնասիրել» բանալի բառով, որը գտնվում է էջերի աջ կողմում՝ «Ազդեցություն», «Կիրառության մեջ», «Օրենքը» բաժիններում:

Քանի որ մեր կայքի այցելուներից շատերը անգլիախոս չեն, այս կայքը գրված է մատչելի անգլերենով և, հնարավորության սահմաններում, չի պարունակում ժարգոնային բառապաշար:

↑Վերադառնալ սկիզբ

Օգնեք թարգմանել էջը

Մենք հույս ունենք, որ ապագայում կկարողանանք առաջարկել ավելի շատ թարգմանված ռեսուրսներ: Մինչ այդ ակնկալում ենք Ձեր աջակցությունը, որպեսզի տրամադրեք մի փոքր ժամանակ և կիրառեք Ձեր լեզվական հմտությունները՝ թարգմանելու այն էջը, որը Ձեր կարծիքով օգտակար կլինի Ձեր համայնքի համար: Էջը թարգմանելու համար սեղմեք «Օգնեք մեզ թարգմանել այս էջը» հղումը, որը գտնվում է յուրաքանչյուր էջի վերևում: Ձեր թարգմանությունը կներկայացվի մեր թիմին, որը կվերանայի և կտեղադրի այն:

Խնդրում ենք, միացե՛ք մեզ և օգնե՛ք հասանելի դարձնել այս ռեսուրսները ավելի շատ մարդկանց  Ձեր երկրում:

↑Վերադառնալ սկիզբ

Միջազգային ժեստերի լեզվով տեսանյութեր

Որպեսզի կարողանանք հասանելի լինել տարբեր երկրներում բնակվող խուլ կամ լսողության խնդիրներ ունեցող անձանց, ովքեր օգտագործում են տարբեր ժեստերի լեզուներ, այս կայքի որոշ ընտրված էջերում առկա է միջազգային ժեստեր (այն տրամադրված է հավաստագրված խուլ թարգմանչի կողմից): Տեսանյութերը, որոնցում օգտագործված են միջազգային ժեստեր, ունեն հինգ րոպեից քիչ տևողություն, որը հնարավորություն է տալիս արագ ներբեռնել այն անձանց, ում ինտերնետային կապը դանղաղ է:  Որոշ ավելի երկար էջերում կան բազմաթիվ տեսանյութեր, ուստի օգտատերերը հնարավորություն ունեն տեսնել միայն այն բաժինները, որոնք նրանք ցանկանում են դիտել:

Մենք ներկայումս կարծիքներ ենք հավաքում այս կայքում օգտագործված միջազգային ժեստերի վերաբերյալ և փորձում ենք գտնել այլ տարբերակներ. Օրինակ՝ավելացնել ժեստերի լեզվի տեղեկատու բառարան (գլոսարիում), որում կհստակեցվեն կոնկրետ տերմիններ և արտահայտություններ: Խնդրում ենք ուղարկել մեզ Ձեր առաջարկությունները՝ օգտագործելով հետադարձ կապի հղումը, որը տրամադրված է ստորև:

↑Վերադառնալ սկիզբ

Բջջային հավելված

Այս կայքը ստեղծված է ադապտիվ դիզայնով, որը օգտատերերին հնարավորութոյւն է տալիս հեշտությամբ մուտք գործել այնպիսի սարքավորումներով, ինչպիսիք են բջջային հեռախոսները կամ տաբլեթները:

↑Վերադառնալ սկիզբ

Մատչելիության գործառույթներ

Բարձր գունային համադրություն  

Այս կայքի տեքստի գույները համապատասխանում են Վեբ  Բովանդակության Մատչելիության Ուղեցույցի (WCAG) 2.0 AAA մակարդակին, որի համար անհրաժեշտ է համադրության (կոնտրաստի) 7:1 հարաբերակցություն նորմալ տեքստի և 4.5:1 հարաբերակցություն` խոշոր տեքստի համար:

↑Վերադառնալ սկիզբ

Ենթագրեր կամ տիտրեր տեսանյութերի համար

Խոսք պարունակող տեսանյութերը ներառում են տիտրեր կամ ենթագրեր, որպեսզի խուլ, թույլ լսող և լսողության խանգարումներ ունեցող օգտատերերին հասանելի լինեն մեր տեսանյութերի բովանդակությանը: Հնարավորության սահմաններում  ներառված են ենթագրեր տարբեր լեզուներով: Ենթագրերը կարելի է միացնել կամ անջատել՝ ընտրելով CC (փակ ենթագրեր) կոճակը կամ հղումը տեսանյութի մենյուի մեջ, որը գտնվում է յուրաքանչյուր տեսանյութի ներքևում:

↑Վերադառնալ սկիզբ

Լուսանկարների այլընտրանքային տեքստային նկարագրություններ

Յուրաքանչյուր լուսանկար ներառում է ենթագիր, ինչպես նաև այլընտրանքային տեքստային նկարագրություն (նաև հայտնի է որպես «այլընտրանքային տեքստ»): Այլընտրանքային տեքստային նկարագրությունը տարբերվում է ենթագրից, քանի որ մանրամասնորեն նկարագրում է պատկերը այն օգտատերերի համար, ովքեր կույր են, ունեն տեսողական խնդիրներ, կամ անջատել են բոլոր լուսանկարները, քանի որ նրանց ինտերնետային կապը չափազանց դանդաղ է, մինչդեռ տիտրերը տրամադրում են  միայն նվազագույն տեղեկատվություն, որը կարող է երևալ կամ չերևալ լուսանկարում: Էկրանի ընթերցիչները ավտոմատ կերպով բարձրաձայն արտահայտում են այլընտրանքային տեքստային նկարագրությունը:  

↑Վերադառնալ սկիզբ

Մատչելի ձևաչափով փաստաթղթեր

Որպես ռեսուրս կենտրոն, մեր շատ կայքէջեր ներառում են փաստաթղթեր, որոնք հասանելի են ներբեռնման համար տարբեր ձևաչափերով: Մեր ստեղծած բոլոր կայքէջերն ու փաստաթղթերը մատչելի են, և վերնագրերն ու ենթավերնագրերը նշված են էկրանի ընթերցիչներով՝ հեշտ նավիգացիայի համար: Ստորև ներկայացված է ամենատարածված փաստաթղթային ձևաչափերի ցանկը, որը մենք առաջարկում ենք.

  • Տեքստային (word) փաստաթղթերը DOC ֆորմատով են (Word 1997 - 2003), քանի որ DOCX-ը լայնորեն չի օգտագործվում միջազգայնորեն:  

  • PDF ֆորմատի փաստաթղթեր

  • Տեսողական բովանդակության տեքստային տարբերակը, ինչպես, օրինակ, ինֆոգրաֆիկան

  • Հեշտ ընթերցվող  կամ «պարզեցված տեքստային» և  այլ այլընտրանքային ձևաչափեր են ներառված ամենուր, որտեղ հնարավոր է:

Մինչ մենք գործադրում ենք ամեն հնարավոր ջանք, որպեսզի տարածենք բացառապես մատչելի ռեսուրսներ այս կայքում, խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ հղումներ և փաստաթղթեր, որոնք այլ աղբյուրներից են, կարող են մատչելի չլինել: Մենք առաջարկում ենք, որ դուք դիմեք փաստաթղթի ստեղծողին և խնդրեք, որ այն լինի հասանելի մատչելի ձևաչափով: Ցանկացած նյութ, որը ստեղծվում է մեր թիմի կողմից, կլինի մատչելի և հասանելի այլընտրանքային ձևաչափերով:

↑Վերադառնալ սկիզբ

Մատչելի վեբկայքեր

Այս կայքի վեբ ձևաչափերը մատչելի են և ներառում են միայն տեքստային դաշտեր և նշումների համար նախատեսված վանդակներ:  Մենք չենք օգտագործում բացվող ցանկեր, որոնք անհամատեղելի են էկրանի խոշորացույցների հետ:

Հայտնեք Ձեր կարծիքը և մեզ տեղեկացրեք, թե ինչպե՞ս մենք կարող ենք ավելի մատչելի դարձնել այս կայքը:

Այս կայքը համապատասխանում է Բաժին 508-ի չափանիշներին, ինչպես շարադրված է ԱՄՆ վերականգնողական ակտում, նաև Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցում (WCAG) 2.0:

↑Վերադառնալ սկիզբ