Միացյալ Նահանգներում 508 բաժինը պահանջում է, որ բոլոր գործակալությունները, որոնք ձեռք են բերում ցանկացած էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաներ ԱՄՆ դաշնային կառավարության ֆինանսավորմամբ, ապահովեն դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց հ
Լուսանկարի առաջին պլանում ականջակալներով կույր մարդ է, նա կիսում է նույն համակարգչային տերմինալը մի հեռատես կնոջ հետ, ով նայում է էկրանին իր (տղամարդու) ուսի վրայով: Նրանց հետևում՝ այլ երկու համակարգչային տերմինալների մոտ, առանձին աշխատում են ևս երկու անձ, նրանցից ոչ մեկը չի օգտագործում ականջակալներ:

Կույր մարդը օգտագործում է համակարգիչ՝ տեքստը ձայն դարձնող էկրանի ընթերցիչ ծրագրի միջոցով:

Ինչի՞ մասին է 508 բաժինը

Բաժին 508-ը 1973 թվականին ԱՄՆ կառավարության կողմից ընդունած «Աշխատուժի Վերականգնողական Ակտ» օրենքի բարեփոխում է, որը ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը ստորագրել է որպես օրենք 1998 թվականին: Բաժին 508-ը պահանջում է, որ ԱՄՆ-ի Դաշնային ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐն ՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ստեղծեն, ձեռք բերեն, պահպանեն կամ օգտագործեն միայն այնպիսի էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաներ ( " EIT "), որոնք մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար, եթե այն չի հանդիսանում «անհարկի/ավելորդ բեռ» բաժնի կամ գործակալության համար: Մատչելի էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների մասին այս պահանջը ներառում է կայքի բովանդակությունը: Այն նաև վերաբերում է ինչպես ԱՄՆ դաշնային աշխատակիցներին, ովքեր պետք է իրենց հաշմանդամություն չունեցող գործընկերների հետ ունենան տեղեկատվությունից օգտվելու միևնույն հասանելություն,  այնպես էլ  ԱՄՆ դաշնային դեպարտամենտից կամ գործակալությունից տեղեկատվություն կամ ծառայություններ փնտրող հանրությանը:

Օրենքը պահանջում էր, որ Ճարտարապետական և Տրանսպորտային Խոչընդոտների Համապատասխանության Խորհուրդը (ԱՄՆ-ում սովորաբար նշվում է որպես «Մատչելիության Խորհուրդ») խորհրդակցի ԱՄՆ դաշնային տարբեր խոշոր գործակալությունների և վարչությունների հետ և սահմանի կոնկրետ, մատչելիության չափանիշներ՝ 1998 թվականին ընդունված Վերականգնողական Ակտի Բարեփոխումների ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 8 ամիս ժամանակահատվածում: Այդ չափանիշները պարտադիր են ԱՄՆ դաշնային գերատեսչությունների և գործակալությունների համար: Բաժին 508-ը ուղղակիորեն չի վերաբերում մասնավոր հատվածի էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաներին, նույնիսկ ոչ այն մասնավոր հատվածին և անձանց, որոնք ստանում են ԱՄՆ դաշնային ֆինանսավորում կամ ֆինանսական օգնություն: Այնուամենայնիվ, Բաժին 508-ը  դեռևս զգալի շարունակական ազդեցություն ունի իրականացվող դաշնային  ծրագրերի և միջոցառումների վրա երկու ձևով՝

  1. ԱՄՆ դաշնային կառավարությունն է էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական գնորդը և այն պարտավոր է ձեռք բերել մատչելի համակարգեր, որն իր հերթին ազդում է մասնավոր ընկերությունների վրա, որոնք նախագծում և վաճառում են էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգեր:

  2. ԱՄՆ բոլոր նահանգային կառավարությունները ֆինանսավորում են ստանում 1998 թվականին ընդունված «Աջակցող Տեխնոլոգիաների Ակտի» համապատասխան, և նախքան ԱՄՆ դաշնային ֆինանսավորում ստանալը պետք է ստորագրեն ԱՄՆ դաշնային հավաստագիր, որ նահանգն ամբողջությամբ կիրականացնի Բաժին 508-ը: Մի շարք նահանգներ պարզապես գնացել են առաջ և  ուժի մեջ են դրել նահանգային օրենք, որը նահանգային մարմինների և գերատեսչությունների համար արտացոլում է Բաժին 508-ը:

Դաշնային աշխատակիցներն ու համայնքի ներկայացուցիչները, ովքեր ունեն հաշմանդամություն , կարող են կիրարկել Բաժին 508-ը  երեք  տարբերակով՝

  1. Անհատը կարող է վարչական բողոք ներկայացնել դաշնային գործակալությանը կամ բաժնին, որը, ինչպես ենթադրվում է, իրավասու է Բաժին 508-ի խախտման համար:

  2. Անհատը կարող է պաշտոնական բողոք ներկայացնել ԱՄՆ Արդարադատության Դեպարտամենտի Քաղաքացիական Իրավունքների գրասենյակ:

  3. Եվ վերջապես, անհատը կարող է մասնավոր հայցով դիմել դաշնային շրջանային դատարան: 2001 թվականից ի վեր, յուրաքանչյուր երկու տարին մեկ, ԱՄՆ գլխավոր դատախազը պարտավոր է զեկուցել թե՛ նախագահին և  թե՛ Կոնգրեսին՝  հաշմանդամություն ունեցող անձանց էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիության վիճակի մասին, և համառոտ ներկայացնել, թե ինչ լուծում են ստացել ԱՄՆ դաշնային գերատեսչություններին և գործակալություններին ուղղված Բաժին 508-ի բողոքները:

Բաժին 508-ի մասին ավելի շատ տեղեկատվություն ստանալու ռեսուրսներ

508 բաժնի ամբողջական տեքստը

Մատչելիության Խորհուրդն ավարտել է իր աշխատանքներն ու 2000 թվականի դեկտեմբերի 21-ին հրապարակել է էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների չափանիշներ:  Ներբեռնման համար հասանելի է ստորև և Մատչելիության Խորհրդի առցանց կայքէջում այստեղ:

 

Ակնարկ 1973 թվականին ընդունված «Վերականգնողական Ակտի» վերաբերյալ

Վեբ Մատչելիությունը Մտքում (WebAIM) կայքէջը տրամադրում է ակնարկ 1973 թվականին ընդունված «Վերականգնողական Ակտի» 504 և 508 բաժինների վերաբերյալ այստեղ:

 

508 բաժնի համապատասխանության ստուգում

Օգտատերերը կարող են այցելել այս հղումով, որպեսզի պարզեն, թե ով է պատասխանատու Բաժին 508-ի համար և ինչ պետք է նրանք անեն, որպեսզի համապատասխանեն այդ բաժնի պահանջներին:

Բաժին 508-ի մատչելիության ստուգաթերթեր

ԱՄՆ պետդեպարտամենտի Առողջապահության և սոցիալական ծառայությունների բաժինը առաջարկում է ստուգաթերթեր այս հղումով, որոնք կարող են օգնել համոզվելու, որ տարբեր տեսակի էլեկտրոնային փաստաթղթեր համապատասխանում են Բաժին 508-ի մատչելիության պահանջներին:

Վեբ Մատչելիության ուսումնական ձեռնարկ

Այս կայքը տրամադրում է ուսումնական ձեռնարկ, որը կարող է օգնել մարդկանց տեղեկություններ ստանալ մատչելի կայքեր ստեղծելու վերաբերյալ: Այն ապահովում է ակնարկ Բաժին 508-ի  պահանջների վերաբերյալ և տրամադրում է մի շարք ուսումնական նյութեր, որոնք կարող են օգնել մարդկանց տեղեկանալ, թե ինչպես պետք է ստեղծել պատկերներ, աուդիո մեդիա, աղյուսակներ, բլանկեր և այլ վեբ տարրեր, որոնք մատչելի են հաշմանդամություն ունեցող օգտատերերի համար:

Մատչելիություն: Իրականացրեք Ձեր Առցանց  Դասընթացը Բաժին 508-ին համապատասխան

Մոնարք Մեդիան տրամադրում է ուղեցույց այն մասին, թե ինչպես կարելի է իրականացնել առցանց դասընթացային ծրագիր, որը մատչելի է հաշմանդամություն ունեցող օգտատերերին: