Բաժին 504-ի համառոտ նկարագրությունը, որին հաջորդում են օրենքի տեքստի հղումները, օրենքի հիման վրա ընդունված որոշ առանցքային կանոնակարգեր և Բաժին 504-ի վերաբերյալ կողմնակի ռեսուրսներ:
Լուսանկարի այլընտրանքային բովանդակություն: Անվասայլակ օգտագործող և հաշմանդամություն ունեցող այլ անձինք մասնակցում են Սան Ֆրանցիսկոյում անցկացվող բողոքի ցույցին: Նրանք ունեն ցուցանակներ, որոնց վրա գրված է՝ «Մենք պետք է հաղթահարենք» և «Հավասար հնարավորություններ բոլորի համար»:

1977 թ. ապրիլին հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ակտիվիստները բողոքի ակցիա էին կազմակերպել Սան Ֆրանցիսկոյում ՝Վերականգնողական ակտի 504-րդ բաժնի կիրարկման բացակայության համար (Լուսանկարը Էնթոնի Թասլերի)

1973 թ.-ին ընդունված Վերականգնողական ակտի 504-րդ բաժինը կամ Բաժին 504-ը կարող է համարվել հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական իրավունքների մասին ամենահին դաշնային օրենքը ԱՄՆ-ում: Այն արգելում է հաշմանդամության հիմքով խտրականությունը պետական և մասնավոր այն բոլոր ծրագրերում և գործողություններում, որոնք ստանում են դաշնային ֆինանսական օժանդակություն: Օրենքը նաև ընդգրկում է այն բոլոր ծրագրերն ու գործողությունները, որոնք իրականացվում են հենց դաշնային կառավարության կողմից՝ ներառելով բոլոր դաշնային գործակալություններն ու ԱՄՆ փոստային ծառայությունը: Օրենքն աչքի է ընկնում իր ծավալով: Այն կիրառելի է ինչպես հաշմանդամային ոլորտում, այնպես էլ տարբեր բնագավառներում և ոլորտներում՝ սկսած վերգետնյա տրանսպորտից մինչև կրթություն և առողջապահություն: Օրենքը նաև հակիրճ է, այն պարունակում է  խտրականության արգելք, որը հազիվ 70 բառ է: Մասնավորապես, այն պատճառով, որ յուրաքանչյուր խոշոր դաշնային գործակալություն պարտավոր է մշակել, հրապարակել և կիրարկել առավել մանրամասն կանոնակարգեր, որոնք կվերաբերեն սեփական ծրագրերին, ինչպես նաև այնպիսի կանոնակարգեր, որոնք կկառավարեն ցանկացած կազմակերպություն, որը դաշնային ֆինանսական օժանդակություն կստանա գործակալության կողմից:

Վերջերս, 2016 թվականի մայիսին, այս կարգավորման գործընթացը տեսանելի դարձավ, երբ ԱՄՆ Առողջապահության և Սոցիալական Ծառայությունների  նախարարությունը «Մատչելի խնամքի մասին ակտ»-ով (ACA)հրապարակեց  քաղաքացիական իրավունքների մասին կանոնակարգեր, որոնք բացառապես կիրառվում էին քաղաքացիական իրավունքների մասին դաշնային օրենքներում, ներառյալ Բաժին 504-ը, և «Մատչելի խնամքի մասին ակտ»-ի (ACA) շրջանակներում ստեղծված մասնավոր առողջապահական ապահովագրության շուկաներում:

Բաժին 504-ը կարևոր նախադրյալ էր Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտի (ADA) համար, որը ներառում էր և՛Բաժին 504-ի ամբողջ ընդգրկուն ծավալը, և՛ տարբեր դաշնային գործակալությունների վրա ազդող իր կարգավորման ու գործադիր իշխանության մոդելը: Չնայած Բաժին 504-ը կարելի է համարել Վերականգնողական ակտի ամենահայտնի բաժինը`հաշմանդամություն ունեցող անձանց համար առավելագույն կիրառելիությամբ, Վերականգնողական ակտի այլ բաժինները ևս համարվում են կարևոր:

  • Բաժին 501-ը պահանջում է, որ գործադիր իշխանության դաշնային մարմիններն իրականանցնեն հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված  դրական գործողություններ և բացառեն խտրականությունը աշխատանքային պրակտիկայում:

  • Բաժին 503-ը պահանջում է աշխատանքային միևնույն գործելաոճ դաշնային կառավարության կապալառուներից և ենթակապալառուներից:

  • Բաժին 508-ը պահանջում է, որ բոլոր էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք ստեղծում է, պահպանում, ձեռք բերում կամ օգտագործում դաշնային կառավարությունը,  լինեն մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար, այդ թվում աշխատակիցների և հանրության համար:

Ձեռքբերումը 

Ինչը աշխատեց 

Հեղինակի մասին