Հաշմանդամություն ունեցող անձանց մասին Միացյալ Նահանգների դաշնային օրենքները, որոնք առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի տարբեր ոլորտներին:
«Դրոշը ծածանվում է  կապույտ երկնքի ֆոնի ներքո: Դրոշն ունի կարմիր և սպիտակ հորիզոնական գծեր և վերևի ձախ անկյունում՝ բազմաթիվ փոքր աստղերով կապույտ քառակուսի»:

Ա.Մ.Ն. պետական դրոշը (լուսանկարը արված է Մայքլ Դոռաուշի կողմից և ներբեռնվել է Wikimedia Commons կայքէջից)

«Իրավունքներ Հիմա՛» (RightsNow!) կայքում ընդգրկված օրենքները հիմնականում իրավունքների վրա հիմնված օրենքներ են, որոնք արգելում են տարբեր կառույցներին,  այդ թվում անհատներին, պետական և համայնքային իշխանություններին, մասնավոր գործատուներին,  ձեռներեցներին և  ծառայություն մատուցող կազմակերպություններին իրականացնել հաշմանդամության հիմքով խտրականություն: Այնուամենայնիվ, մենք ներառել ենք որոշ բացատրություններ և հղումներ, որոնք  առնչվում են նպաստների և աջակցության դաշնային գործող օրենքներին և վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց:

Համառոտ պատմություն

Պատմականորեն ամերիկյան որոշ առանձին նահանգներ ընդունել են օրենքներ, որոնք ըստ շինարարական կանոնակարգերի և  նորմերի պահանջում են որոշակի ֆիզիկական մատչելիություն: Առանձին նահանգների այս օրենսդրական ակտերը նախորդել են նույն հարցի շուրջ դաշնային ջանքներին: Հաշմանդամություն ունեցող անձանց մասին  որոշ հին դաշնային օրենքներ միտված են եղել անդրադառնալ հատուկ կարիքներին կամ հաշմանդամություն ունեցող անձանց որոշ ենթախմբերին, ինչպես, օրինակ, հաշմանդամություն ունեցող վետերանների մասնագիտական վերականգնմանը  կամ կույրերի համար նախատեսվող տարիքային նպաստին: 1960-1970-ականներին հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական իրավունքների համար մղվող պայքարը  դարձավ ազգային շարժում և «խթան» հանդիսացավ «հաշմանդամություն ունեցող անձանց մասին» նոր օրենքի համար: Այս նոր օրենքները վերաբերում էին տարբեր հաշմանադամություն ունեցող անձանց, քանի որ բազմաթիվ հաշմանդամություն ունեցող անձինք  առերեսվում են խտրականության, նախապաշարմունքների  և կարծրատիպերի ընդհանուր խոչընդոտների հետ, որոնք տեղի են ունենում ոչ միայն ֆիզիկական անմատչելիության, այլև  կոշտ սոցիալական և մշակութային  վարվելակերպի  պատճառով՝ կանխարգելելով  հաշմանդամություն ունեցող անձանց  հավասար մասնակցությունը: Այս օրենքներում մշակված այնպիսի նորարական հասկացությունները, ինչպիսիք են  «ողջամիտ հարմարեցումներ»-ն ու  «քաղաքականությունների և ընթացակարգերի ողջամիտ  փոփոխություններ»-ը,  հնարավորություն տվեցին անդրադառնալ ոչ-ֆիզիկական խոչընդոտներին: Ազգային  օրենքները պաշտպանում էին հաշմանդամություն ունեցող անձանց անկախ նրանից, թե նրանք որտեղ են բնակվում ԱՄՆ-ում, և, թե արդյոք իրենց նահանգում կար հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելող ընդունված օրենք:

ԱՄՆ –ի  օրենքները և «Իրավունքներ Հիմա՛» (RightsNow!) կայքում ընդգրկված թեմատիկ ոլորտները

Ստորև ներկայացված են այն հիմնական ոլորտները, ըստ որոնց մենք տարաբաժանել ենք ԱՄՆ-ի հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքները: Ստորև ներկայացված յուրաքանչյուր հղում ուղղորդում է մի շարք ռեսուրսների: Դրանք ներկայացված են հետևյալ կարգով՝ հիմնական աղբյուրներ (կոնկրետ ոլորտի վերաբերյալ հիմնական օրենք կամ օրենքներ), որոնց հաջորդում են դաշնային գործակալությունների կողմից ընդունված կանոնակարգերը, որոնք ապահովում են հիմնական օրենքների կիրարկման համար էական մանրամասներ, և վերջում արդեն ներկայացվում են ընդհանուր դրույթների տեսքով գրված օրենքների վերաբերյալ երկրորդական աղբյուրներ: Այս երկրորդական աղբյուրները սովորաբար ներառում են օրենքի վերաբերյալ ընդհանուր ակնարկ և, նաև, կարող են ներառել օրենքում անդրադարձ գտած հատուկ թեմաներ: Մենք նաև ներառել ենք առաջնային և երկրորդական ռեսուրսներ այլ լեզուներով, որոնք առկա են: Ժամանակի ընթացքում, մեր կողմից լրացուցիչ նյութերի բացահայտման և վերանայման արդյունքում, մենք նպատակ ունենք ընդգրկել /ինկորպորացնել այլ հղումներ ավելի շատ երկրորդական աղբյուրներին հետևյալ ոլորտների վերաբերյալ: Մենք նաև հնարավոր է ընդլայնենք ոլորտների ցանկը այլ կարևոր  բնագավառներում, ինչպես օրինակ ընտրությունների քվեարկությունը  և քաղաքական մասնակցությունը:

1. Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտ (ADA), 1990թ.

2.  «Վերականգնողական Ակտ»-ի (Rehabilitation Act) 504-րդ բաժին, 1973թ.

3.  Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտ (IDEA) (IDEA)

4. Օդանավերի/ավիափոխադրողների մատչելիության ակտ

5. Բնակարանով ապահովելու մասին ակտ(Արդար բնակարային պայմանների օրենսդրություն /ակտ և այլն)

6. Տնտեսական աջակցություն (Սոցիալական ապահովության մասին ակտ, Բժշկական աջակցության մասին ակտ և այլ օրենքներ)

Ռեսուրսներ     

Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտ (ADA) ազգային ցանցը ստեղծվել է 1991թ.-ին և բաղկացած է տարածաշրջանային տաս ADA կենտրոններից, որոնք սփռված են ԱՄՆ.-ի բոլոր տարածաշրջաններում , ինչպես նաև` ADA-ի Գիտելիքի փոխանցման կենտրոնից: Ցանցը ստանում է դաշնային ֆինանսավորվում՝ աջակցելու համար ADA-ի առաքելության կիրարկմանը, որը  «պետք է ապահովի  հավասար հնարավորություններ, լիարժեք մասնակցություն, անկախ կյանք և տնտեսական ինքնուրույնություն  հաշմանդամություն ունեցող  անհատների համար»: Ցանցն իրականացնում է իր առաքելությունը՝  տրամադրելով տեղեկատվություն, ուղղորդում և դասընթացներ «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտ»-ի (ADA) կիրարկման վերաբերյալ անհատ ձեռներեցներին, ովքեր օրենքով սահմանված պարտավորություններ ունեն, ինչպես նաև  գործարարներին, գործատուներին, պետական  և համայնքային իշխանություններին, ճարտարապետներին, հաշմանդամահեն կազմակերպություններին, հաշմանդամություն ունեցող անձանց,  որոնց իրավունքները պաշտպանված են «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտով» (ADA) 

ADA ցանցի «Հաշմանդամություն ունեցող անձանց  մասին օրենք» ձեռնարկը տրամադրում է օգտակար տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների մասին դաշնային օրենքի բազմաթիվ բաժինների վերաբերյալ:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի «Քաղաքացիական իրավունքների բաժինը» հանդիսանում է այն գործակալությունը, որը կրում է առաջնային պատասխանատվություն «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտի» և հաշմանդամություն ունեցող անձանց մասին այլ օրենքների  կիրարկման համար, 2009 թվականից  նաև  ունի «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքների ուղեցույց» : Ուղեցույցը տալիս է  հակիրճ տեղեկատվություն տաս տարբեր օրենքների վերաբերյալ, տրամադրում է  կոնտակտային տեղեկատվություն օրենքի (կամ օրենքի որոշ մասի)կիրարկման համար պատասխանատու հիմնական դաշնային գործակալության մասին և յուրաքանչյուր օրենքի համար ճշգրիտ հղումներ: