Գվատեմալայում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրավիճակը և Վիլյամ Սափանի դատական գործը
Ֆլորը կանգնած է ամբիոնից, խոսելով մի խումբ մարդկանց հետ: Լեզվի թարգմանիչը կանգնած է ամբիոնի կողքին եւ թարգմանում է իր խոսքերը:

Ֆլոր դե Մարիա Սալազարը ելույթ է ունենում Ազգային Խորհրդի համար հաշմանդամություն ունեցող անձանց ուշադրության կենտրոնում (CONADI):

Գվատեմալայում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները ներկայումս համարվում է չորոշված և ձգձգվող հարց ինչպես գործադիր մարմնի համար (ով պատասխանատու է պետական կառավարման համար), այնպես էլ Հանրապետության Կոնգրեսի համար (իր օրենսդրական գործառույթից)։ Վերը նշվածը փաստում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները ներկա օրենսդրության մեջ հաշմանդամություն ունեցող անձին դեռևս ընկալում են որպես ուշադրության կամ բարեգործության ենթակա անձ, թեև այն պաշտոնապես չի ընդունվում Գվատեմալայի պետության կողմից: Դրա ապացույցն այն է, որ Հանրապետության Քաղաքական Սահմանադրության 53-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.

«Հաշմանդամություն ունեցող անձինք: Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց և ֆիզիկական, մտավոր կամ զգայական սահմանափակումներ ունեցող անձանց պաշտպանությունը: Այն հայտարարում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկա-սոցիալական ուշադրությունը որպես ազգային հետաքրքրություն, ինչպես նաև այն քաղաքականությունների և ծառայությունների խթանումը, որոնք թույլ կտան հաշմանդամություն ունեցող անձի վերականգնումը և նրա անբաժանելի ներառումը հասարակության մեջ: Օրենքը կկարգավորի այս հարցը և կստեղծի անհրաժեշտ տեխնիկական և գործադիր մարմիններ»:

Օրենքում նշվում է, որ 1996 թ. 135 հրամանագրի մեջ կա անուն, որը, որպես իրավապաշտպանի, «սարսափեցնում» է ինձ, և որ նույն թեկնածությունը հակասում է հավասարությանը, որի համար պայքարում են հաշմանդամություն ունեցող շատ անձինք. «Հաշմանդամություն ունեցող անձանց օժանդակության մասին» օրենքը: Այս օրենքը, որը գործում է ավելի քան 20 տարվա վավերականությամբ, ներկայումս միակ նորմն է, որը բավականին հետընթաց կերպով զարգացնում է Գվատեմալայում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները: Չնայած նրան, որ այն ուղղված է վերացնելու խտրականության պատճառով խոչընդոտները, դա արվում է բժշկական օգնության մոտեցումով, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնմանն ու խնամքին՝ հաշմանդամությունը ընկալելով որպես «բուժման ենթակա հիվանդություն» և ոչ թե որպես վիճակ, այնպիսի վիճակ, որը բնորոշ է այն անձին, ով բախվում է հասարակության ֆիզիկական և վերաբերմունքային խոչընդոտներին: Դրանք «խոչընդոտներ են, առանց որի հաշմանդամությունը գոյություն չի ունենա», իր խոսքում նշել է Հյուգո Կաստանեան, ով հանդիսացել է  5125-րդ օրենքի նախաձեռնողներից և մշակողներից մեկը. դա «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» օրենքի նախագիծն է, որը դեռևս սպասում է Հանրապետության Կոնգրեսի կողմից հաստատմանը:

2009 թ. Գվատեմալայի հանրապետությունը վավերացրեց և Հանրապետության Կոնգրեսը 59-2008 հրամանով հաստատեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (UN CRPD), որն իրենից ներկայացնում է հիմնարար իրավունքների հավաքածու, որը որոշ առումով տեսանելի է դարձնում իրավունքների կարևորությունը, և ինչպես ավելի վաղ նշել էի, հասարակության կողմից ֆիզիկական և վերաբերմունքային խոչընդոտները սահմանափակում էին հաշմանդամություն ունեցող անձանց կողմից կոնվենցիայի կիրարկումը, քանի որ հաշմանդամություն ունեցող անձը ընկալվում էր որպես խնամքի ենթակա անձ և ոչ թե անձ, ով ուներ իրավունքներ։

Կոնվենցիայի վավերացումը իրավունքների հավասարեցման իրավական պայքարի համար ուղի է բացում, և այդ ուղին  պահպանելու համար կոնվենցիան սահմանում է  մասնակից պետությունների պարտականություններըը, որոնք համահունչ և ներդաշնակ են դարձնելու իրենց ներքին օրենսդրությունը Կոնվենցիայի բովանդակության հետ և  դրանք դարձնելու են կիրառելի հատուկ նորմերի միջոցով, որոնք սահմանում են պարտականություններ և դրանց իրականացման համար պարտադիր դրույթներ: Այս օրենսդրական ներդաշնակեցումը Գվատեմալայում նախաձեռնված մեծ ջանք է, որը դեռևս սպասում է իր հաստատմանը:

Այնուամենայնիվ, դեռևս չկա որևէ օրենքի նածագիծ, որն արդյունավետորեն կզարգացնի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները: Գվատեմալայում ուժի մեջ է մտել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (CRPD) և պետք է կիրարկվի: Սակայն կոնվենցիայի կիրարկման համար բացի օրենսդրական ներդաշնակեցումից պահանջվում է դրա լայն տարածումը  հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում, ում իրավունքները սահմանափակվել են իրենց ողջ կյանքի ընթացքում, և վերջիններս կարող են չընդունել այն որպես «նորմալ»: Այնուամենայնիվ, կան մարդկանց խմբեր, ովքեր արդեն գիտեն  կոնվենցիայի մասին և պատրաստ են այն օգտագործել նախադեպեր սահմանելու և իրենց իրավունքները պաշտպանելու համար:

Իր և իր հասակակիցների իրավունքների պաշտպանության համար ավելի մեծ քաջություն և առաջնորդություն ունեցողներից է Վիլյամ Զապետան, ով տեսողական խնդիր ունի, և  իր անկախ տեղաշարժի համար նրան օգնում է իր շունը՝ Նորմը: Պարոն Զապետան դարձել է այն մեկը, ով արդեն դատապարտել և հայտարարել է խտրականության մի շարք դեպքեր, որոնց նա բախվել է միայն այն պատճառով, որ իրեն ուղեկցում է Նորմը, որը պրոֆեսիոնալ կերպով պատրաստված շուն է՝ աջակցելու տեսողական հաշմանդամություն ունեցող անձանց։ Դեպքերից մեկը տեղի է ունեցել հայտնի արագ սննդի խանութում, որտեղ նրան թույլ չեն տվել մուտք գործել: Այսօր, ի լրումն այն փաստի, որ խանութների ցանցի տնօրինությունը հրապարակային ներողություն է խնդրել, նաև իրենց խանութների մուտքի դռների վրա գրառել են, որ տեսողության խնդիրներ ունեցող անձանց մուտքը խանութ թույլատրվում է ուղեկից շների հետ միասին։

Կա մեկ այլ դեպք, երբ վաճառողը չէր ցուցաբերել այդպիսի խտրական վերաբերմունք: Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսին: Պարոն Զապետան համակարգում էր տեսողության խնդիրներ ունեցող անձանց միջազգային հանդիպումը և հեռախոսով սենյակ է պատվիրել մայրաքաղաքի հյուրանոցում: Հյուրանոցի ընդունարանի աշխատակիցը հաստատել է ազատ սենյակի առկայությունը իրենց հյուրանոցում, բայց երբ պարոն Զապետան տեղեկացրել է, որ իրեն ուղեկցում է իր շունը, այդ պահին նա զանգը փոխանցել է հյուրանոցի կառավարչին, ով նշել է, որ հնարավոր չէ հյուրընկալել նրան, քանի որ հյուրանոցը «չի ընդունում ընտանի կենդանիներ», չնայած Պարոն Զապետայի բացատրությանը, որ Նորմը ընտանի կենդանի չէ: Պարոն Զապետան գնում է Մարդու իրավունքների դատախազություն, որտեղ ընդունում են նրա բողոքը և հնարավորություն են տալիս դառնալ իր իսկ փաստաբանը հյուրանոցի կառավարչի դեմ բանավոր և դռնբաց դատաքննության ընթացքում, ով անձամբ հրաժարվել էր ընդունել պարոն Զապետային իրենց հյուրանոցում։

Այս պարագայում ես բախտավոր էի աշխատել իր գործին նվիրյալՖինանսական գործակալի հետ, ում հետ մենք կարողացանք ստեղծել հստակ կոմպլեմենտար դատավարական ռազմավարություններ, որպեսզի կարողանայինք դատավորին տրամադրել բավարար փաստացի և իրավական փաստարկներ՝ մեր օգտին դատավճիռ կայացնելու համար։ Պետք է նշեմ, որ իմ ու պարոն Զապետայի նպատակն էր  նախադեպ սահմանել, քանի որ սա հաշմանդամության հիմքով առաջին խտրականության դեպքն էր, որը քննվում էր դատական ատյանում։

Այս ֆիսկալ ռազմավարությունը նպատակաուղղված էր ապացուցելու տեղի ունեցած իրադարձությունների ձևը, ժամանակը և վայրը: Այս առնչությամբ փաստարկները հաստատվում էին գործընթացի մեջ ներառված ցուցմունքների և փաստաթղթերի միջոցով: Ապացուցվեց, որ պարոն Զապետային չեն տրամադրել իրեն երաշխավորված ծառայությունը, քանի որ նա ուներ տեսողական հաշմանդամություն և տեղաշարժվում էր ուղեկից շան հետ: Այս առումով մեղադրյալի ձեռնարկած գործողությունը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի բովանդակությանը, որտեղ ասվում է.

«Խտրականությունը պետք է ընկալվի որպես սեռի, ռասայի, էթնիկության, լեզվի, տարիքի, կրոնի, տնտեսական իրավիճակի, հիվանդության, հաշմանդամության, ամուսնական կարգավիճակի կամ որևէ այլ պատճառի կամ հանգամանքի հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որոնք խոչընդոտում կամ խանգարում են անձին, անձանց կամ միավորումներին իրականացնել օրենքով սահմանված իրավունքը, ներառյալ սովորական օրենքը կամ սովորույթը՝ համաձայն Հանրապետության Քաղաքական Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի ... »:

Կողմնակի հայցվորի իմ դիրքից՝ դատախազի ռազմավարությանը լրացնելու համար ես իմ ռազմավարությունը ուղղեցի Միավորված ազգերի կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրականացմանը։ Ինձ համար էական նշանակություն ուներ պնդել, որ իմ պաշտպանյալը ունի անսահմանափակ իրավունք տեղաշարժվելու իր ուղեկից շան հետ: Հետևաբար, ես վկայակոչեցի Կոնվենցիայի 20-րդ հոդվածը, որում նշվում է.

«Անհատական շարժունակություն- Մասնակից պետությունները ձեռնարկում են արդյունավետ միջոցներ, որպեսզի ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորինս ինքնուրույն շարժունակությունը, այդ թվում. ա) նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց անհատական շարժունակությանը նրանց նախընտրած միջոցներով ու պահին և մատչելի գներով. բ) հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելով շարժունակություն ապահովող օժանդակ որակյալ սարքավորումները, պարագաները, օժանդակող տեխնոլոգիաները և օգնող անձանց, կենդանիների ու միջնորդների ծառայությունները, որոնք նաև հաշմանդամություն ունեցող անձանց պետք է տրամադրվեն մատչելի գներով. գ) շարժունակության հմտությունների վերաբերյալ դասընթացներ կազմակերպելով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հետ աշխատող մասնագետների համար.  դ) պահանջելով շարժունակություն ապահովող օժանդակ սարքավորումներ, պարագաներ և օժանդակող տեխնոլոգիաներ արտադրող ձեռնարկություններից հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց շարժունակության բոլոր ասպեկտները»:

Սակայն, Կոնվենցիայի վավերացմանը զուգահեռ, անհրաժեշտ էր համոզել դատավորին դրա կիրառման պարտադիր բնույթը: Այդ նպատակով իմ փաստարկներին ես լրացում արեցի Գվատեմալայի Սահմանադրական դատարանի սահմանադրական բլոկից, որի առնչությամբ վերոնշյալ դատարանը նշել էր, որ Մարդու իրավունքների տեսանկյունից, Հանրապետության Քաղաքական Սահմանադրության 44-րդ հոդվածի մանդատով, պայմանագրերը և Գվատեմալայի վավերացրած կոնվենցիաները հիերարխիկորեն համարժեք են սահմանադրությանը, քանի որ դրանք մարդու իրավունքների սահմանադիրներն են, այսինքն, դրա մի մասն են կազմում:

Փաստարկները ամրապնդվեցին Մարդու իրավունքների Միջամերիկյան դատարանի վճիռների հիման վրա, որոնք իրավասու մարմիններին կարգադրում են իրենց դատավճիռներում պայմանականության վերահսկողություն իրականացնել: Սա նշանակում է, որ դատավորները պետք է վերլուծեն և կիրառեն պետությունների կողմից վավերացված պայմանագրերը և համաձայնագրերը, որտեղ նրանք վարում են Արդարադատության, և որ նրանց դատավճիռները պետք է կցվեն դրանց:

Սահմանադրական բլոկի և պայմանականության վերահսկման դատական պրակտիկայի վրա հիմնվելով՝ Գվատեմալայում առաջին անգամ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրառումը քրեական դատավարության մեջ պատմական դատավճիռ էր մարդու իրավունքների համար պայքարում. դատավճիռ, որտեղ դատավորը ապացույցներն ու փաստարկները գնահատելիս ընդունեց, որ Զապետայի հանդեպ մարդու իրավունքների խախտումը ապացուցվել է, երբ նրան թույլ չեն տվել օգտվել հանրային ծառայությունից իր հաշմանդամության պատճառով:

Դատավարության փաստաբանի փաստարկները, որպես ամբողջություն, իրականում օրենքով ավելացրեց նաև Վիլյամ Զապետայի արժեքն ու նախաձեռնությունը, ով որպես տուժող անձամբ պահանջեց արդարություն և կարողացավ համոզել դատավորին դատավճիռ կայացնել, որ առաջինն էր  Գվատեմալայում «Հաշմանդամության հիմքով խտրականության» հանցագործության համար, որը մենք հուսով ենք, բոլորի համար կդառնա նախադեպ՝ պահանջելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հանդեպ հարգանք և հետամուտ լինելու իրավունքների կիրարկմանը, և վերացնելու այն վերաբերմունքային խոչընդոտները, որոնք խանգարում են այդ իրավունքների իրականացմանը։

Այս պատմական դատավարությանը մասնակցելը, անկասկած, մասնագիտական փորձ է, որն ինձ մեծ բավականություն է պատճառում, և ես անկեղծորեն շնորհակալ եմ Վիլյամին, որ նա ինձ հնարավորություն տվեց դառնալ իր փաստաբանը: Բայց դա նաև վկայում է, որ իմ երկրում առաջ գնալու դեռ երկար ճանապարհ կա, որն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց հզորացումը իրենց իրավունքների վերաբերյալ, ընդհանուր առմամբ հասարակության իրազեկումը (խուսափելու համար այսպիսի ծայրահեղություններից), ինչպես նաև դատավորների և իրավաբանների մասնագիտական վերապատրաստումը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների անդրադարձային առանցք։

Հեղինակի մասին

Ֆլոր դե Մարիա Սալազար

Կազմակերպություն՝ Օրենսդրական զարգացման և ժողովրդավարության ասոցիացիա (LEGIS)

Պաշտոնը `խորհրդատու

Տիկին Սալազարը իրավական խորհրդատու է Օրենսդրական զարգացման և ժողովրդավարության ասոցիացիա (LEGIS) կազմակերպությունում, որը իրավական և տեխնիկական աջակցություն է տրամադրում օրենսդրական հարցերում և աջակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» օրենքի նախագծի մշակմանը, և ուղղորդել է քաղաքացիական հասարակությանը Գվատեմալայի Կոնգրեսում օրենսդիր մարմինների ընթացակարգերի նախաձեռնելուն։ Քանի որ LEGIS կազմակերպությունը սերտորեն համագործակցում է հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների (OPDs) և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների հետ ազգային խորհրդակցությունների գործընթացում, աշխատել է CONADI- ի, Կոնգրեսի և մի շարք քաղաքապետարանների հետ: Տիկին Սալազարը շարունակում է աշխատել` աջակցելու քաղաքացիական հասարակության առաջնորդների, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների ներկայացուցիչների հզորացմանը: