Փաստաթղթերը ներկայացված են ՀՈւԱ Իրավունքների Կոմիտեին Հայաստանի կառավարության, հաշմանդամահեն և այլ հասարակական կազմակերպությունների կողմից ՀՈւԱ Իրավունքների Մասին Կոնվեցիայի (CRPD) կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց կարգավիճակի վերաբերյալ:
Հաշմանդամություն ունեցող և չունեցող 10 ժպտացող տղամարդկանց և կանանց մի խումբ բռնել են Հայաստանի դրոշը մայթի վրա: Առաջին շարքում են  անվասայլակ օգտագործող չորս մարդ, իսկ հետևի շարքում կանգնած են վեց մարդ:

Հաշմանդամահեն կազմակերպության ու կառավարության ներկայացուցիչները բռնել են Հայաստանի դրոշը

Հայաստանն ու Հաշմանդամություն Ունեցող Անձանց Իրավունքների Մասին Կոնվեցիան (CRPD)

Հայաստանը ստորագրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (CRPD) 43 այլ երկրների հետ միասին, երբ Կոնվենցիան առաջին անգամ ստորագրվեց որպես օրենք 2007թ.-ի մարտի 30-ին:  Հայաստանը այդ ժամանակ նաև ստորագրել է Կամընտիր Արձանագրությունը (որը թույլ է տալիս հանձնաժողովին լսելու անհատական գանգատներ Հայաստանից): Այնուամենայնիվ, չնայած Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (CRPD) 2010թ.-ի սեպտեմբերի 22-ին, այն դեռևս չի վավերացրել կամընտիր արձանագրությունը:

Հաշմանդամություն Ունեցող Անձանց Իրավունքների Մասին Կոնվեցիայի (CRPD) Զեկույցի Գործընթացը

  1. Համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի՝ կողմերը պետք է ներկայացնեն պետական զեկույցներ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով (CRPD) կոմիտեին վավերացման օրվանից երկու տարվա անց: Այս պետական զեկույցները պետք է պարունակեն դրական առաջընթացներ, ինչպես նաև մարտահրավերներ, որոնց երկիրը հանդիպում է կոնվենցիայի պարտավորությունները կատարելիս:
  2. Բացի այդ, երկրի հաշմանդամահեն կազմակերպությունները (DPOs) հնարավորություն ունեն ներկայացնելու այլընտրանքային զեկույցներ (որոնք նաև հայտնի են որպես ստվերային զեկույցներ)  Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով (CRPD) կոմիտեին՝  քննարկելու այն պաշտոնական պետական զեկույցի հետ միասին:
  3. Համաձայն Կոնվենցիայի 36-րդ հոդվածի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով (CRPD) կոմիտեն ուսումնասիրում է այդ զեկույցներն ու խնդիրները և անում եզրափակիչ դիտարկումներ, որպեսզի առաջարկություններ անի երկրին՝ օգնելու նրանց բավարարել կոնվեցիայով ամրագրած իրենց պարտավորությունները:
  4. Այս նախնական պետական զեկույցից հետո, կողմերը առնվազն չորս տարին մեկ պետք է պետական զեկույցներ ներկայացնեն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով (CRPD) կոմիտեին:

Կից Փաստաթղթեր

Ստորև ներկայացրած փաստաթղթերը ներառում են 2012թ.-ի դեկտեմբեր 20-ի Հայաստանի պետական զեկույցը, և երկու «ստվերային» կամ «այլընտրանքային» զեկույցներ, որոնք  ներկայացվել են 2013 թ.-ին: Մեկը ներկայացվել է մի խումբ հայաստանյան հաշմանդամահեն կազմակերպությունների, իսկ մյուսը՝  քաղաքացիական հասարակության կազմակերպության կողմից, որը, մասնավորապես, մտահոգված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  իրավունքների պաշտպանությամբ: Կոմիտեն դեռևս չի հրապարակել Հայաստանին վերաբերող խնդիրների ցանկը: Մենք ընդգրկել ենք այս փաստաթղթերը և՛հայերենով, և՛ անգլերենով, երբ մենք արդեն կարողացել ենք գտնել երկու թարգմանությունները: