Այս էջը առաջարկում է կոնվենցիայի թարգմանությունը հայերենով, անգլերենով, իսպաներենով, սվահիլի լեզվով և վիետնամերենով, ինչպես նաև որոշ այլընտրանքային ձևաչափերով, ինչպիսիք են պարզ տեքստային, աուդիո տարբերակներով, միջազգային ժեստերի լեզվով:
Մի շարքով բարձր սյուների վրա մոտ տաս դրոշներ քամուց ծածանվում են շենքի դիմաց:

ՄԱԿ-ի դրոշները

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջին պարտավորեցնող միջազգային օրենքի զարգացումն ու ուժի մեջ մտնելը էական մեծ փաստ էր  ամբողջ աշխարհի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մինչ ստորև համառոտ և  փաստացի կներկայացնենք ՄԱԿ-ի դերը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կայքից, մենք նախ և առաջ ցանկանում ենք ճանաչել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց դաշնակիցների կողմից  հիմնարար շահերի պաշտպանության համար մղված պայքարը տասնամյակների ընթացքում: Սրանք համայնքային պայքարներ են, որոնք ճանապարհ են հարթել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի» համար և այսօր այն կյանքի են կոչել ամբողջ աշխարհում:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և դրա կամընտիր արձանագրությունը(A/RES/61/106) ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, Նյու Յորքում, և բացվել է ստորագրման համար 2007 թ.-ի մարտի 30-ին: Կոնվենցիան ստորագրեցին 82, իսկ կամընտիր արձանագրությունը 44 պետություններ, և 1 պետություն վավերացրեց Կոնվենցիան: Սա ՄԱԿ-ի կոնվենցիան ստորագրողների ամենաբարձր ցուցանիշն է ողջ պատմության մեջ: Սա 21-րդ դարի մարդու իրավունքների առաջին համապարփակ պայմանագիրն է և մարդու իրավունքների առաջին կոնվենցիան, որը բաց է ստորագրման համար տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպությունների կողմից: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2008 թ.-ի  մայիսի 3-ին:

Կոնվենցիան հետևում է Միավորված ազգերի կազմակերպության տասնամյակների աշխատանքը, որպեսզի փոխի վերաբերմունքն ու մոտեցումը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Շարժումը մի նոր բարձրության է հասել, որպեսզի փոխի այն կարծրատիպը, որով հաշմանդամություն ունեցող անձինք դիտվում էին որպես  բարեգործության, բուժման և սոցիալական պաշտպանության «օբյեկտներ», և կարծրատիպի փոփոխությունը կօգնի դիտել հաշմանդամություն ունեցող անձանց որպես «սուբյեկտներ», ովքեր ունեն իրավունքներ, ովքեր ընդունակ են պահանջել այդ իրավունքները և կարող են որոշումներ կայացնել իրենց կյանքի համար՝ լինելով ազատ և տեղեկացված, ինչպես նաև հասարակության ակտիվ անդամներ:

Կոնվենցիան միտված է լինել որպես մարդու իրավունքների գործիք՝ բացահայտ, հասարակական զարգացման հարթության վրա: Այն ընդունում է հաշմանդամություն ունեցող անձանց լայն դասակարգումը և վերահաստատում է, որ տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք պետք է օգտվեն մարդու բոլոր իրավունքներից և հիմնարար ազատություններից: Այն հստակեցնում է և որակում, թե ինչպես իրավունքների բոլոր կատեգորիաները վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց և նշում այն ոլորտները, որտեղ հարմարեցումներ պետք է արվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ արդյունավետ կերպով իրացնելու իրենց իրավունքները, ինչպես նաև որոշում է այն ոլորտները, որտեղ նրանց իրավունքները խախտվել են  և որտեղ իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդվի:

Կոնվենցիան բանակցել են 2002-ից մինչև 2006 թ.-ի գլխավոր ասամբլեայի հատուկ հանձնաժողովի ութ նիստերի ընթացքում ՝ դարձնելով այն մարդու իրավունքների ամենաարագ բանակցված պայմանագիրը: