Իրենց և ուրիշների ջանքերի շնորհիվ`Ռոնն ու Մերին փոխեցին իրենց պատմությունները և կարողացան հեռանալ Օրեգոնի հաստատությունից, որը հայտնի էր որպես Ֆէրվյու ուսումնական կենտրոն, և այժմ արդեն 50 տարի ապրում են համայնքում:
Տարեց տղամարդու և կնոջ դիմանկար է, ովքեր կանգնած են իրենց տան պատի դիմաց և ժպտում են լուսանկարչական խցիկին: Տղամարդը կրում է երկարաթև վերնաշապիկ, իսկ կինը արևադարձային վերնաշապիկի վրա հագել է կարդիգան:

Ռոնն ու Մերին իրենց համայնքում են, իրենց տան մոտ: 

Ձեռքբերումը 

Մեզանից շատերին ճանաչում են պատմություններով. այն պատմություններով, որոնք մենք ենք պատմում ինքներս մեր մասին և նրանցով, որոնք այլ անձինք են պատմում մեր մասին (ընտանիք, ընկերներ և մասնագետներ): Այս պատմությունները օգնում են հասկանալ, թե ինչպես ենք մենք տեսնում միմյանց: Եթե դրանք լավատեսության, քաջության և  հզորության պատմություններ են, ապա հնարավորությունները կարող են անվերջ և արժեքավոր թվալ: Այնուամենայնիվ, եթե պատմությունները հոռետես են, խեղաթյուրված և բացասական, ապա հնարավորությունների մասին ենթադրությունները դառնում են հավասարապես սահմանափակ և ճնշող: Ահա, թե ինչ պատահեց Մերիի և Ռոնիի հետ:

Մանկության և երիտասարդության տարիներին Մերին և Ռոնը ստիպված էին մեկուսանալ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված Ֆէրվյու ուսումնական խոշոր հաստատությունում(Fairview Training Center), որը գտնվում է Օրեգոն նահանգի Սալեմ քաղաքում: Այն պատմությունները, որոնք պատմում էին ուրիշները նրանց մասին, հայտնվեցին մասնագիտական գնահատականների տեսքով, որոնցում օգտագործվում էին այնպիսի բառեր, ինչպիսիք են «անպատասխանատու», «բավական պարզ տեսքով» և «տկարամիտ»: Իրենց ջանքերի և ուրիշների աշխատանքի շնորհիվ Մերին և Ռոնը ի վիճակի եղան դուրս գալ այդ հաստատությունից, երբ նրանք երկուսն էլ 20 տարեկան էին: Ռոնն ու Մերին թույլտվություն խնդրեցին հաստատությունից դուրս գալու համար: Նրանք համոզեցին իրենց ընտանիքի անդամներին աջակցել իրենց այս քայլին: Դանդաղ, բայց վստահորեն, նրանք սկսեցին փոխել իրենց պատմությունները: Աստիճանաբար, «աշխատասեր», «բարի» և «հարգալից» բառերը սկսեցին պատմությունների մաս դառնալ: Արդեն, երբ համայնքում էին, Ռոնն ու Մերին ցուցաբերեցին համառություն և վճռականություն՝ դառնալու որքան հնարավոր է անկախ, գտան աշխատանք, որը նրանց բավականություն էր պատճառում և միացան զարգացման ֆիզիկական և մտավոր  առանձնահատկություններ ունեցող անձանց «Առաջին հերթին մարդիկ» ջատագովության խմբին:

Ժամանակի ընթացքում Ռոնն ու Մերին դարձան ամուսիններ և շուրջ 50 տարի միասին ապրեցին համայնքում: Համատեղ կյանքի 50 տարիների ընթացքում Ռոնն (այժմ 82) ու Մերին (այժմ 75) շատ ձեռքբերումներ ունեցան, բայց ամենամեծ ձեռքբերումը՝ իրենց կյանքի պատմությունների վերահսկումն էր:

Ինչը աշխատեց 

Պատմություններ փոխելու և հնարավորություններ ընդլայնելու միջոցներից մեկը՝  «կարողությունների ընկալման» համար պարզ ջանք գործադրելն է: Տարիներ շարունակ մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք բացասաբար էին ընկալվում այն սահմանափակումներով, որոնք հասարակությունն ու մասնագետներըն էին վերագրում նրանց: Հնարավորությունները փակված էին, քանի որ կարողությունները համարվում էին ոչ ադեկվատ: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում սեփական շահերի պաշտպանները, ընտանիքի անդամներն ու որոշ մասնագետներ փոխեցին այդ ենթադրությունները: «Կարողությունների ընկալման» ռազմավարությունը փոխարինեց «ընկալման անկարողություն» կարծրատիպերին: Փոփոխությունները անմիջապես տեղի չեն ունենում: «Կարողություններ ընկալում» չի նշանակում, որ այն չի պահանջում արդյունավետ և երկարատև աջակցություն:  Դրա կարիքը կա: Փոխարենը, դա նշանակում է, որ երբ խնդիրներ են առաջանում կամ ծրագրեր են ձախողվում, ենթադրվում է, որ խնդիրը ավելի շատ կապված է տրամադրվող աջակցության տեսակի և որակի հետ, քան թե անհատական պակասությունների/խնդիրների հետ,  որոնք նախկինում վերագրվում էին Ռոնին և Մերիին: Եթե աշխատանքի տեղավորումը ձախողվում է, ապա «կարողությունների ընկալումը» նշանակում է, որ համապատասխան արձագանք կարող է լինել՝ աշխատողի համար ավելի լավ մասնագիտական համապատասխանություն գտնելու համար, քան ենթադրել, որ դրա համար մեղավոր է աշխատողի անհատական կարողությունների պակասությունը: Կարողությունների ընկալումը ենթադրում է, որ սկսում են լսել նույնիսկ նրանց, ովքեր խոսում են ոչ թե բառերով, այլ վարքով, և ակնկալվում են անհատական ոգու և անձնական արժեքների պատմություններ:

Ռոնն ու Մերին կարողացան հաստատությունից դուրս նախ և առաջ իրենց սեփական ջանքերի շնորհիվ, նաև այն պատճառով, որ նրանք շրջապատված էին ընկերների և մասնագետների աջակցող համայնքի կողմից, ովքեր լավ գիտեին իրենց պատմությունները և ուրախ էին պատմել այդ պատմությունները ուրիշներին: Մենք ձեռքբերումների և անկախության մասին ավելի շատ պատմությունների կարիք ունենք: «Կարողությունների ընկալումը» ՝ այդ պատմությունները իրական դարձնելու միջոց է:

Հեղինակի մասին 

Ռոնն ու Մերին իրենց ամբողջ կյանքն ապրում են Օրեգոնում և ունեն երկար պատմություններ՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար պայքարող համայնքի ակտիվիստներ: Նրանք այժմ թոշակի են անցել, բայց ակտիվ են իրենց համայնքում: Ֆիլ Ֆերգյուսոնը ճանաչում է Ռոնին և Միրիին գրեթե 40 տարի և հաճախ է հարցազրույց վերցնում նրանցից՝ իրենց փորձի և հեռանկարների մասին:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: