Մեքսիկայի Քինտանա Ռո նահանգում հաշմանդամություն ունեցող անձինք և իրենց դաշնակիցները հավաքվեցին՝ խոչընդոտելու խտրական օրենսդրության ընդունումը և հաջողությամբ ջատագովելու առավել ներառական օրենք ընդունելու համար
Մի խումբ կանայք և տղամարդիկ պաստառի / բանների առջև: Մարդկանցից մի քանիսը օգտագործում են անվասայլակ:

Շարժման մի խումբ մասնակիցներ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 4.3 վերաբերյալ խորհրդատվական համաժողովում

Ձեռքբերումը 

2012 թ. նոյեմբերին Քինտանա Ռո նահանգի տասներեքերորդ օրենսդիր մարմնի գերագույն հանձնաժողովը առաջարկեց «Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և ներառական զարգացման մասին» Քինտանայի օրենքի բարեփոխումը: Օրենքը դասակարգում էր աուտիզմը ըստ բժշկական մոդելի, որպես բուժման ենթակա հիվանդություն և հատուկ ուշադրություն էր հատկացնում աուտիզմ ունեցող մարդկանց՝ նրանց առանձնացնելով այլ հաշմանդամություն ունեցող անձանցից:

Բարեփոխումը մշակվել և հաստատվել էր Հանձնաժողովի կողմից՝ առանց խորհրդակցելու մեր նահանգի հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Սա ուղղակիորեն հակասում էր Մեքսիկայի Սահմանադրության 1-ին և 8-րդ հոդվածները, որոնք երաշխավորում են միջնորդության և սահմանադրական ազատությունների պաշտպանության իրավունքը: Առաջարկվող իրավական բարեփոխումները նույնպես հակասում էին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Միացյալ ազգերի իրավահենք կոնվենցիային (CRPD) և մի շարք դաշնային կանոնակարգերին:

Ի պատասխան առաջարկվող խտրական իրավական բարեփոխումներին, Քինտանա Ռո նահանգի հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու սոցիալական խմբերը սկսեցին «Nada de Nosotros Sin Nosotros» շարժումըՈչինչ մեր մասին առանց մեզ »): Շարժումը կարողացավ խոչընդոտել առաջարկվող բարեփոխումները և չթողեց, որ դրանք օրենքի ուժի ստանան, նաև փոփոխեց օրենսդրությունը՝ այն համահունչ դարձնելով հաշմանդամության սոցիալական մոդելին և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի սկզբունքներին:

Ինչը աշխատեց 

Մեծ թվով դժգոհություններ ու բողոքներ ներկայացնել

Նախնական ռազմավարությունն այն էր, որ յուրաքանչյուր քաղաքացիական ասոցիացիա, սոցիալական խումբ, հաշմանդամություն ունեցող անձ և նրանց ընտանիքները բողոքներ էին ներկայացնում մարդու իրավունքների տեղական հանձնաժողովին: Մարդու իրավունքների տեղական հանձնաժողովին բողոքներ ներկայացնելու և դատական գործընթացներին արդյունավետ մասնակցելու համար կարևոր էր, որ յուրաքանչյուր անդամ ուսումնասիրեր Մեքսիկայում գործող հաշմանդամություն ունեցող անձանց մասին գործող օրենքները և տիրապետեր Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային (CRPD), որպեսզի բարեփոխումները արգելափակելու համար իրավական փաստարկներ ունենային:

Բողոքները ներկայացվեցին նահանգապետի և Տասներեքերորդ Օրենսդիր մարմնի Գերագույն Հանձնաժողովի նախագահի դեմ: Ընդհանուր թվով 21 բողոքներ հավաքվեցին, որոնք գրավեցին մամուլի ուշադրությունը, և մենք կարողացանք ստանալ իրենց աջակցությունը խնդիրը հանրայնացնելիս:

Լինել տեղեկացված և իրազեկ մարդու իրավունքների մասին

Մենք անհրաժեշտ համարեցինք իրազեկվել մարդու իրավունքների թեմայով, որն աշխատում էր մեր օգտին, քանի որ այժմ կարող էինք ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել Մարդու իրավունքների հանձնաժողովի մեխանիզմների վերաբերյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց օգնելու համար: Հանձնաժողովը նստել էր մեր և պաշտոնատար անձանց միջև բողոքի պատասխանների փոխանակման ընթացքում: Նրանց դերը պասիվ էր, ուստի անհրաժեշտ էր, որ «Ոչինչ մեր մասին առանց մեզ» (Nada de Nosotros Sin Nosotros) շարժման անդամները տեղեկացված լինեին թեմայի վերաբերյալ: Արդյունքում, մենք ավելի մեծ ճանաչում ստացանք քաղհասարակության կազմակերպությունների կողմից`մարդու իրավունքների պաշտպանության համար:

Եղեք հաստատուն և աներեր Ձեր պահանջներում

Բողոքներից ստացված ուշադրության արդյունքում մենք կարողացանք մի քանի հանդիպումներ ունենալ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և բանակցել մեր դիրքորոշման շուրջ: Թեև նրանք պահանջում էին, որ մենք հետ վերցնենք Մարդու իրավունքների հանձնաժողովին ուղղված մեր բողոքները, մենք մնացինք անդրդվելի: Բողոքները հետ վերցնելու միակ պայմանն էր, որ կներդրվեր նոր իրավահենք օրենք, որը համահունչ կլիներ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային (CRPD).

Փնտրեք իրավական աջակցություն

Հաշմանդամության հարցերում փորձ ունեցող իրավաբանի ներկայացուցչությունը կարևոր էր մեր հաջողության համար: Այդ նպատակով «Ոչինչ մեր մասին առանց մեզ» (Nada de Nosotros Sin Nosotros) խումբը աջակցություն խնդրեց Ազգային Կոնֆեդերացիայից, որը հայտնի է որպես CONFE (մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց Մեքսիկայի կոնֆեդերացիա): Նրանք մեզ աջակցեցին՝ տրամադրելով պարոն Էմմանուել Քարդենասի իրավական աջակցությունը, ով հաշմանդամության ունեցող անձանց հարցերով ազգային և միջազգային իրավունքի փորձագետ է:

Լուծումներ գտնելու համար տարեք համատեղ աշխատանքներ

2012 թ. դեկտեմբերի 12-ին «Ոչինչ մեր մասին առանց մեզ» հանձնաժողովը աշխատեց Տասներեքերորդ Օրենսդիր մարմնի դատական անձնակազմի հետ`Քինտանա Ռո նահանգում «Հաշմանդամություն ունեցող անձանց զարգացման և ներառման մասին օրինագիծ» վերնագրով նոր նախաձեռնություն մշակելու համար: Ներառական, իրավունքների վրա հիմնված օրենքը հրապարակվեց 2013 թ. հուլիսի 30-ին պաշտոնական տեղեկագրում:

Հեղինակի մասին 

Հոգեբույժ Ալեխանդրա Բեկերրիլ Ամադորը ստորև նշված հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված և ղեկավարվող երկու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տնօրենն է:

Բացառիկ երեխաների ասոցիացիան անդրադառնում է տարբեր հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների վերականգնողական և կրթական կարիքներին և 19 տարի գործում է Կանկունում և Քինտանա Ռոյում:

APAFHDEM- ի ասոցիացիան անդրադառնում է մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների և մեծահասակների կարիքներին ներառական զբաղվածության և անկախ կյանքի ոլորտներում: Այն շուրջ 23 տարի գործում է Կանկունում և Քինտանա Ռոյում:

Երկու կազմակերպություններն էլ CONFE (մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց Մեքսիկայի կոնֆեդերացիա) ազգային կոնֆեդերացիայի անդամ են, որից նրանք ստացել են զգալի վերապատրաստում և ուսուցում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) վերաբերյալ:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: