Ինչպես Քենիայի կառավարությունն ու հաշմանդամահեն կազմակերպությունները համագործակցեցին՝ վավերացնելու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (CRPD)
Լուսանկարի այլընտրանքային բովանդակություն: Մուգ կոստյումով և փողկապով տղամարդը կանգնած է մեծ կապույտ պաստառի կողքին, որի վրա գրված է՝ «CRPD 10: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա, 2006 - 2016 թթ., Հավասարություն և լիարժեք մասնակցություն»:

Քենիայի պատվիրակությունը համագործակցեց կառավարության և հաշմանդամահեն կազմակերպությունների հետ, որպեսզի ներկայացնեն իրենց նպատակները ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) մասնակից պետությունների 9-րդ համաժողովում (COSP)

Ձեռքբերումը 

Լուսանկարի այլընտրանքային բովանդակություն: Մուգ կոստյումով և փողկապով տղամարդը կանգնած է մեծ կապույտ պաստառի կողքին, որի վրա գրված է՝ «CRPD 10: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա, 2006 - 2016 թթ., Հավասարություն և լիարժեք մասնակցություն»:

Քենիայում ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան վավերացնելու հարցը օրակարգ մտավ մի քանի տարի առաջ, երբ հաշմանդամահեն կազմակերպությունները (DPOs) միավորվեցին «Քենիայի միավորված հաշմանդամություն ունեցող անձինք» (UDPK) հասարակական կազմակերպության հետ, որպեսզի Քենիայի կառավարությունից պահանջեն վավերացնել կոնվեցիան (CRPD). Նպատակն էր՝ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել ընդլայնված իրավունքներ և առավել մեծ հնարավորություններ, սկսել ուսումնասիրել և կիրառել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ձեռքբերումները:

2003 թ.-ին ընդունված Քենիայի հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքը օրակարգ մտցրեց երկրում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները: Հաշմանդամություն ունեցող անձանց  ոլորտը ցանկանում էր դուրս գալ միջազգային ասպարեզ:

2007 թվականին Քենիան ստորագրեց ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (CRPD), իսկ 2008 թվականին երկիրը վավերացրեց այն: 2011 թ.-ին կառավարությունը միավորեց ինչպես պետական, այնպես էլ հասարակական ոլորտի աշխատողներին՝ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեին նախնական զեկույց պատրաստելու համար: Քենիայի հաշմանդամահեն կազմակերպությունները նաև ստվերային զեկույց ներկայացրեցին Կոմիտեին:

Չորս տարի անց, 2015 թ. օգոստոսին, Ժնևում ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն քննարկեց Քենիայի զեկույցը: Երկրի պատվիրակությունը ուժեղ էր, կային ներկայացուցիչներ ինչպես պետական, այնպես էլ հասարակական կառույցներից:

2015 թ. հոկտեմբերին մենք ստացանք կոմիտեի զեկույցը՝ Քենիայի համար արված  հանձնարարականների  փաթեթով: Պետությունը, աշխատելով հաշմանդամահեն կազմակերպությունների հետ, երկրում ստեղծեց աշխատանքային հանձնաժողով՝ նշանակված հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով պատասխանատու գլխավոր քարտուղարի կողմից, որը պետք է քննարկեր կոմիտեի հանձնարարականներն ու, դրանք կյանքի կոչելու համար, մշակեր ազգային գործողությունների ծրագիր: Այս ծրագիրը ամբողջացվեց և սկսեց իրագործվել 2016 թ. նոյեմբերին, այն ուղեցույց էր հաստատությունների, կազմակերպությունների կամ պատասխանատու կողմերի համար, և նրանց պարտավորեցնում էր երկրում համակարգված կերպով կիրարկել ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (CRPD):

Ինչը աշխատեց 

Քենիան այն թիմի կազմում էր, որը բանակցում էր ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի համար, և 2003-2006 թվականներին պատվիրակություններ էր ուղարկում միջազգային հանդիպումներին, երբ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (CRPD) գրվում էր ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում: Քենիան ներգրավվեց մարդու իրավունքների մեխանիզմում, որն ավելի պարտավորեցնող էր, քան Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի նախկին հռչակագիրը:

Բանակցող պատվիրակությունները կարևոր ռազմավարական նշանակություն ունեին Քենիայի համար, և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի վավերացման ու կիրակման համար  պայքար էին մղում և՛ պետական մարմիններր, և՛  հասարակական կազմակերպությունները`արտացոլելով միջոլորտային  կոալիցիաների ուժը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառավարության միջև գործող կոալիցիաները շատ լավ էին աշխատում Քենիայում և ապահովում էին արագ տարածում մի շարք ճակատներում: Այս ռազմավարությունը չի կարող լինել հաջողված այնպիսի երկրներում, որտեղ քաղաքացիական հասարակությունները պահանջ են ներկայացնում այն կառավարությանը, որը ոչ մի ջանք չի գործադրում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար: Այս միտումը շարունակվում է ամեն տարի, երբ պատվիրակությունների ներկայացուցիչները ամեն տարի ներկայացում են Քենիան ՄԱԿ-ի  մասնակից պետությունների համաժողովին (COSP), որտեղ պետության պատվիրակությունը միշտ ներկայանում է մի թիմով, որի կազմում են և՛ կառավարության, և՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Պետական մարմիններն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները միասին աշխատեցին նույնիսկ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեին ուղղված նախնական պետական զեկույցի նախապատրաստման և կոմիտեի կողմից պետական զեկույցի քննարկման ժամանակ:

Կառավարությունը համագործակցեց հաշմանդամության ոլորտում աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որպեսզի մշակեր ազգային գործողությունների ծրագիր և իրականացներ Քենիային արված առաջարկությունները՝ հիմնվելով կոմիտեին ուղղված նախնական զեկույցի վրա: Հանձնաժողովը, որը զբաղվում էր ազգային ծրագրի մշակմամբ, և որը ստեղծել էր   հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի պատասխանատու գլխավոր քարտուղարը, ղեկավարում էր գործողությունների ծրագրի մշակման գործընթացը և աշխատում էր պատասխանատու կողմերի հետ՝ գործողությունների ծրագիրը երեք տարի ժամկետով իրականացնելու նպատակով: Հանձնաժողովը ղեկավարում էին քաղաքացիական հասարակության և հաշմանդամահեն կազմակերպությունների ներկայացուցիրները, մինչդեռ կառավարությունը ապահովում էր քարտուղարությունը: Ծրագիրը մեկնարկեց վերջերս՝ 2016 թվականին, և հիմա ընթացքի մեջ է պատասխանատու անձանց կողմից ծրագրի տարածման, փոխանցման և հրահանգավորման գործընթացը ՝ այն իրականացնելու և զեկույց ներկայացնելու նպատակով:

Հեղինակի մասին 

Պիտեր Ս. Մուսաջին Սոցիալական զարգացման գծով փոխտնօրեն է, նա հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող բաժնի ղեկավարն է Արևելյան Աֆրիկայի Համայնքի նախարարությունում, Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունում, Սոցիալական զարգացման վարչությունում: Պարոն Մուսաջին նաև հետազոտության, մշտադիտարկման և գնահատման դոկտորի թեկնածու է՝ մասնագիտացած հաշմանդամության և աուտիզմի ոլորտում, նա հետազոտել է ուսուցման վարքագծի վրա աուտիզմի ազդեցությունը՝ հաշվի առնելով ուսումնական միջավայրը: Նա տնտեսագիտության և բիզնեսի բաժնի շրջանավարտ է, մագիստրոսի աստիճան է ստացել ուսումնական ծրագրերի մշակման, ինչպես նաև հետազոտությունների, մշտադիտարկման և գնահատման մասնագետի որակավորմամբ:

Նա ծրագրերի մշակման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման ավելի քան քսան տարվա փորձ ունի, որպեսզի խթանի Քենիայի երիտասարդության և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-տնտեսական զարգացումը: Նա հանդես է եկել և մասնակցել է հաշմանդամությանը առնչվող բազմաթիվ բարձր մակարդակի դասընթացների`ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով: Այդ դասընթացների թեմաներն էին՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող հարցերի ընդգրկումը Աֆրիկայում իրականացվող զարգացման ծրագրերում, ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման լավագույն փորձը, հաշմանդամության և գենդերային բաղադրիչների ներառումը հանրային ոլորտում, Քենիայի հաշմանդամության հարցերով ազգային քաղաքականության իրականացումը, և այլն: Վերջերս պարոն Մուսաջին որպես զեկուցող ներկայացրեց ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկումը Քենիայում և ներկա գտնվեց Նյու Յորքի Մասնակից պետությունների համաժողովի (COSP) 9-րդ նստաշրջանին: Պարոն Մուսաջին չունի հաշմանդամություն:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: