Կոալիցիայի ստեղծման, հետազոտության և ընդհանուր տեղեկատվության միջոցով կանխարգելել Քենիայում հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնությունը:
Մեծահասակները, նստած սեղանների մեջ, բոլորը նույն ուղղությամբ են նայում:

Առաջին դասը սովորելու է գնահատել նշանաբանը:

Ձեռքբերումը 

«Կանայք մարտահրավեր նետեցին մարտահրավերին» / Women Challenged to Challenge  (WCC) կազմակերպությունը հետազոտությունների և տեղեկատվության փոխանակման միջոցով բարձրացրեց ծառայություններ մատուցող ընկերությունների և դատական համակարգի ներկայացուցիչների գիտելիքները գենդերային բռնության վերաբերյալ: Այս նախաձեռնության արդյունքում ստեղծվեց նոր կոալիցիա, որը ջատագովում էր պետական կառույցների հետ, և «Կանայք մարտահրավեր նետեցին մարտահրավերին» (Women Challenged to Challenge)  կազմակերպության զեկույցի մեջ նշվում էր Քենիայի ութ տարածաշրջաններում հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության չափը։

Ինչը աշխատեց 

Մեզ հաջողվեց ջատագովել հաշմանդամություն ունեցող կանանց արդարադատության մատչելիության համար՝ օգտագործելով բազմաբնույթ ոլորտային մոտեցումներ, որում նախաձեռնության մեջ ներգրավվելու համար հրավիրված էին համայնքի հիմնական շահագրգիռ կողմերը: Այս մարդիկ կառավարության ներկայացուցիչներ են, հասարակական կարծիք ձևավորողներ և առաջնորդներ, կրոնական առաջնորդներ, ոստիկանության ներկայացուցիչներ, դատական մարմիններ, բուժքույրեր, ծնողներ և հաշմանդամություն ունեցող անձինք: Մենք հաշմանդամություն ունեցող կանանց և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար կազմակերպեցինք բազմաթիվ իրավաբանական կլինիկաների հանդիպումներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմների վերաբերյալ համայնքին կրթելու նպատակով: Մենք նաև կապ հաստատեցինք հաշմանդամություն ունեցող կանանց և իրավաբան-փորձագետների միջև`քննարկելու գենդերային բռնության ընթացիկ դեպքերը: Մենք տարածեցինք զեկույց, որը մենք կազմեցինք ութ տարածաշրջաններում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ գենդերային բռնության վերաբերյալ և ուսուցանեցինք տարբեր ծառայություններ մատուցողներին, դպրոցի ուսուցիչներին, համայնքային ղեկավարներին, լրագրողներին և այլ անձանց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ՝ նպատակ ունենալով հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների կողմից բարձրացնել  արդարադատության մատչելիությունը։ Մի տարածաշրջանում մենք ուսուցանեցինք առաջնային հաղորդակցության Քենիական ժեստեր 28 ծառայություն մատուցողների՝ համայնքի հետ հաղորդակցվելու համար: Մենք իրազեկեցինք մի շարք դատավորների և դատախազների՝ հնարավորություն տալով հասկանալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, քանի որ նրանք բախվում են չարաշահումների դեպքերի` արդարության հասնելու համար:

Իրավունքներ Հիմա (RightsNow!) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Արդյունավետ շահերի պաշտպանություն» թեմայով վերապատրաստման դասընթացին իմ մասնակցությունն օգնեց բարելավելու ջատագովության իմ հմտություններն ու մեթոդները: Ես տեղեկացա, որ կարևոր է նախապես պարտաստվել և հայտնաբերել հիմնական թիրախներին ու դաշնակիցներին։ Գենդերային բռնությունը չի կարող վերացվել միակողմանի մոտեցմամբ / մեթոդով: Միևնույն գաղափարը կիսող մարդկանց կամ կազմակերպությունների հետ համախմբվելն ու կոալիցիա կազմելը կարևոր նշանակություն ունի մեր ազդեցությունն ուժեղացման համար:

Հեղինակի մասին 

2001 թվականից ի վեր «Կանայք մարտահրավեր նետեցին մարտահրավերին» / Women Challenged to Challenge (WCC) կազմակերպությունը հավաքական ձայնով հանդես եկավ Քենիայի հաշմանդամություն ունեցող կանանց կյանքին վերաբերող հարցերի շուրջ: Այս կազմակերպության միջոցով հաշմանդամություն ունեցող կանայք կարող են միաձայն լոբբիստական գործունեություն ծավալել և ջատագովել ինքնազարգացման հարցերի շուրջ։ WCC-ն հաշմանդամությունը դիտարկում է մարդու իրավունքների տեսանկյունից՝ բացահայտելով հաշմանդամություն ունեցող կանանց առջև ծառացած խոչընդոտները և սահմանափակումները որպես բարեփոխումների կենտրոն:

Դուք կարող եք մուտք գործել «Կանայք մարտահրավեր նետեցին մարտահրավերին» / Women Challenged to Challenge  (WCC) կազմակերպության կայքէջ այստեղ՝ https://womenchallenged.wordpress.com/about/

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: