Հարավային Ասիայում հաշմանդամություն ունեցող անձանց համայնքը համախմբվեց, որպեսզի համագործակցի կառավարության հավանությունն ու աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ ռազմավարության շուրջ
Several men and women sit at a head table with microphones. People from the media stand in front of them with cameras and notepads.Մի քանի տղամարդիկ և կանայք նստել են սեղանի գլխավերևում, որտեղ տեղադրված են խոսափողեր: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կանգնել են նրանց առջև տեսախցիկներով և նոթատետրերով:

Մասնակիցը խոսում է հաշմանդամահեն կազմակերպությունների համատեղ ժողովի ընթացքում

Ձեռքբերումը 

Ճշգրիտ պլանավորման և շահերի պաշտպանության ջանքերի միջոցով՝ Հարավային Ասիայում հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ակտիվիստները համագործակցեցին Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ, որպեսզի հաջողությամբ խրախուսեն ութ տարբեր երկրների պետական մարմիններին՝  բարձրաձայնելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ներառման մասին:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ակտիվիստները առաջին անգամ հանդիպեցին  Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքում, երբ մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքների վերաբերյալ տարածաշրջանային համաժողովին: Համաժողովին մասնակցեց ավելի քան 80 մարդ  Աֆղանստանից, Բանգլադեշից, Բութանից, Հնդկաստանից, Մալդիվներից, Նեպալից, Պակիստանից և Շրի Լանկայից: Մասնակիցները տարբեր կառույցների ներկայացուցիչներ էին, ներառյալ հաշմանդամահեն կազմակերպությունների (DPOs), ընտրական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում մասնակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքներին: Նրանք նաև մշակեցին առաջարկությունների ցանկ Հարավային Ասիայի Ընտրական Կառավարման Մարմինների Ֆորումի համար (FEMBoSA): Այն կառավարական կազմակերպությունների ցանց է, որը պլանավորում և ղեկավարում է Հարավային Ասիայի երկրների ընտրությունները:

Հարավային Ասիայի Ընտրական Կառավարման Մարմինների Ֆորումի (FEMBoSA)  ամենամյա հանդիպման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպանները, ովքեր նաև ներկա էին տարածաշրջանային համաժողովին,  խոսեցին  FEMBoSA-ի անդամների հետ և նրանց խրախուսեցին աջակցել առաջարկություններին: FEMBoSA-ի  անդամները առաջարկություններն ու հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը քննարկելուց  հետո՝  որոշեցին Կոլոմբոյի իրենց բանաձևի մեջ ընդունել  ներառական ընտրությունների վերաբերյալ դրույթ: Նրանք նաև համաձայնեցին Հարավային Ասիայի բոլոր երկրների համար մշակել ներառական ընտրությունների համընդհանուր նվազագույն չափանիշներ:

Ինչը աշխատեց 

Ինչն աշխատեց

Պետական մարմինների միջև քննարկումները հաջողությամբ խրախուսելու համար՝ Հարավային Ասիայում հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ակտիվիստները հաշվի էին առել երեք կարևոր ռազմավարություններ.

  1. Խոսել մեկ ձայնով կառավարության պաշտոնյաների հետ՝ համաձայնելով առաջարկությունների ցանկի հետ

 

Թեև կարևոր է, որ կազմակերպությունները շահերի պաշտպանություն իրականացնեն տեղական մակարդակներում, նաև ազդեցիկ և արդյունավետ է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպությունները միավորվեն որպես մեկ համայնք և համաձայնության գան առաջարկությունների ցանկի շուրջ:

Եթե շատ կազմակերպություններ ունեն իրենց սեփական առաջարկությունների ցանկը, որոնք ցանկանում են, որ կառավարությունը օգտագործի, և, հատկապես, եթե այդ ցանկերը հակասում են միմյանց, ապա պետական մարմինները հեշտությամբ կարող են ծանրաբեռնվել և որոշել, որ ավելի լավ է խուսափել հակամարտությունից և  չօգտագործել որևէ առաջարկություն:

Սակայն, եթե հաշմանդամություն ունեցող անձանց համայնքը տեղական, ազգային կամ տարածաշրջանային մակարդակով որոշի ստեղծել առաջարկությունների մեկ ցանկ, ապա շատ ավելի հեշտ կլինի պետական մարմինների համար ընդունել և օգտագործել այն իրենց աշխատանքի համար: Շատ ավելի հեշտ էր պետական մարմինների համար հասկանալ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի հարցումներն ու խնդրանքները, երբ վերջիններս Հարավային Ասիայի պետական մարմիններին ներկայացան որպես մեկ խումբ:

  1. Ընտրել այնպիսի առաջարկություններ, որոնք կոնկրետ են, հասանելի և չափելի

Համաժողովի մասնակիցները զգուշորեն ընտրեցին իրենց առաջարկությունները: Նրանք հասկացան, որ պետք է պետական մարմիններին ներկայացնեն նպատակների մի ցանկ, որոնք կոնկրետ են, հասանելի և չափելի: Եթե նրանք չընտրեին իրենց առաջարկությունները խելամիտ կերպով, ապա պետական մարմինները կարող էին ասել, որ նրանք չեն կարող աջակցել առաջարկություններին:

 Օրինակ, մեկ առաջարկություն խրախուսեց պետական մարմիններին կազմակերպել հաշմանդամություն ունեցող անձանց ներառման մասին դասընթաց ընտրական մարմինների և հանձնաժողովի անդամների համար: «Պետք է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց  ներառումը» ասելու փոխարեն, այս առաջարկությունը կոնկրետ գործողություն է, որ պետական մարմինները կարող են իրականացնել՝ աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը:

Այն նաև հասանելի գործողություն է, քանի որ իրատեսական նպատակ է, և պետական մարմինները կարող են աշխատել ժամանակի ընթացքում այն իրականացնելու ուղղությամբ: Կան հստակ քայլեր, որոնք կառավարությունը կարող է ձեռնարկել՝ վերապատրաստման դասընթաց տրամադրելու  նպատակով: Օրինակ, նրանք կարող են հաշմանդամության թեմայով մի բաժին ներառել ընտրական աշխատակիցների համար նախատեսված ստանդարտ վերապատրաստման դասընթացում:

 Վերջապես, դա մի գործողություն է, որը կարելի է չափել:  Այն պարզ կլինի, եթե առաջարկությունն իրագործվի: Եթե դասընթացներ ընդհանրապես չեն կազմակերպվում, ապա պետական մարմինները չեն հասնում նպատակին: Եթե կազմակերպվում են դասընթացներ, նշանակում է, որ պետական մարմինները աշխատում են նպատակին հասնելու ուղղությամբ: Կան այլ բաներ, որոնք կարելի է չափել, օրինակ, թե ինչպես վերապատրաստման դասընթացները կարող են ազդեցություն ունենալ ընտրական մարմինների և հանձնաժողովի անդամների վրա ժամանակի ընթացքում:

3. Ընտրել առաջարկությունների փաթեթը ներկայացնելու հարմար պահ

Հաջողության հասնելու կարևոր գործոն է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպանները ընտրեն հարմար ժամանակահատված առաջարկությունների փաթեթը ներկայացնելու համար, որպեսզի կարողանան խոսել մի քանի պետական  մարմինների հետ միաժամանակ: Հարավային Ասիայում սրան հասան ՝ կազմակերպելով  տարածաշրջանային համաժողովն ու Հարավային Ասիայի Ընտրական Կառավարման Մարմինների Ֆորումի (FEMBoSA) ամենամյա հանդիպումը միաժամանակ:

Եթե նրանք ընտրեին տարվա այլ ժամանակահատված, ապա ավելի դժվար կլիներ խոսել բոլոր պետական մարմինների հետ միանգամից: Սա ավելի կդժվարացներ  առաջարկությունների ընդունման համար տարվող շահերի պաշտպանության աշխատանքները , քանի որ դրանից հետո յուրաքանչյուր համայնք ստիպված կլիներ առանձին երկխոսել իր պետական մարմնի հետ: Այս կերպ, պետական մարմինները կարողացան արագ որոշում կայացնել և ընդունել առաջարկությունները,  ինչպես նաև միջոցներ ձեռնարկեցին՝  աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը  իրենց աշխատանքային իրավասության շրջանակներում:

Հեղինակի մասին 

Հեղինակի մասին 

 

Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) համաշխարհային առաջատար է, որը նպաստում է ժողովրդավարության զարգացմանը, լավ կառավարմանն ու բոլոր քաղաքացիների իրավունքների աջակցմանը, որպեսզի վերջիններս  ազատորեն մասնակցեն ընտրական գործընթացներին: 1998 թ.-ից IFES-ը աշխատում է ներառել հաշմանդամություն ունեցող անձանց իր աշխատանքներում, որի արդյունքում ստեղծվել է  www.ElectionAccess.org կայքէջը:  Այն ազգային առցանց տեղեկատվական համակարգման կենտրոն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և քաղաքական մասնակցության վերաբերյալ: IFES-ը ստեղծել է «Հավասար Մատչելիություն՝ ինչպես ներառել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական և քաղաքական գործընթացներին» ձեռնարկը, որն  առկա է տաս լեզուներով:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: