Վերջին տասնամյակի ընթացքում մատչելիության ընդհանուր պատկերը Հայաստանում նկատելիորեն փոխվել է քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ջանքերի շնորհիվ: Կառավարությունը և քաղաքապետարանները սկսել են խստորեն հետևել բոլոր նորակառույց և վերանորոգվող շինությունների մատչելությանը:
Սկարպ» հաշմանդամահեն հասարակական կազմակերպությունը կիսում է իր ռազմավարությունը, որի արդյունքում 50 թեքահարթակներ կառուցվեցին հանրային վայրերում, և դրա ազդեցությունը հաշմանդամության հանրային ընկալման վրա:
2008թ. Սկարպն իրականացրել է «Անկախ կյանք. ներկայից ապագա հնարավորություններ» ծրագիրը, որի նպատակն էր ստեղծել հավասար հնարավորություններ հենաշարժողական ապարատի խախտում ունեցող անձանց համար` հասարակական կյանք ամբողջությամբ ներառվելու նպատակով: Ծրագրի շրջանակներում Սկարպը թեքահարթակների կառուցման միջոցով ապահովել է երկրի մայրաքաղաք Երևանի կենտրոնական այգիների մատչելիությունը:
Ծրագրի սկզբում Սկարպը ամրապնդել է իր համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ովքեր պատասխանատու էին քաղաքաշինական նորմերի պահպանման համար: Տեղական ինքնակառավարման մարմինների համար ծրագիրը հանդիսանում էր նորարարություն, այդ իսկ պատճառով Սկարպը նրանց ծանոթացրել է թեքահարթակների կառուցման միջազգային ստանդարտներին և լուծումներին, որոնցով առաջնորդվել է ծրագրի իրականացման ընթացքում:
Արդյունքում՝ հասարակական վայրերում կառուցվել են ավելի քան 50 թեքահարթակներ: Ծրագիրը նաև միտված էր ապացուցել տեղական ինքնակարավարման մարմիններին, որ թեքահարթակների կառուցումը կախված է ոչ թե ֆինանսական մեծ ծախսերի հետ, այլ քաղաքացիական հասարակության և կառավարության պատրաստակամության և ցանկության հետ: Ծրագրի ավարտից հետո մի շարք հասարակական վայրերի սեփականատերեր հետևեցին Սկարպի օրինակին և իրենց պատկանող շինությունները ևս դարձրեցին մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Այսօր Սկարպը լսելի է դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը կառավարության բարձր մակարդակներում՝ օգտագործելով դաշինքի ուժը: Սկարպը մեկն էր այն վեց ՀԿ-ներից, ովքեր 2006թ. միասին ստեղծեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքը» իրենց խնդիրներն ու խոսքը միասնական բարձրաձայնելու և առավել ծանրակշիռ դարձնելու նպատակով:
Ներկայումս դաշինքը ներառում է 23 ՀԿ երկրի բոլոր մարզերից, որոնք զբաղվում են տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով: Դաշինքի անդամները միասնաբար համագործակցում են քաղաքապետարանների և մարզպետարանների հետ՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները լուծելու նպատակով: Դաշինքի խորհրդի ամենամսյա նիստերի ընթացքում քննարկվում են անդամ կազմակերպությունների ներկայացրած խնդիրները, որոնք լուծումների հետ միասին ներկայացվում են համապատասխան քաղաքապետարաններին կամ մարզպետարաններին:
Ֆիզիկական մատչելիության ապահովումը Սկարպի առաջնային հիմնախնդիրներից է, քանի որ այն հիմնականում զբաղվում է հենաշարժողական ապարատի խախտում ունեցող անձանց խնդիրներով: Սկարպ ՀԿ-ն իր առջև նպատակ է դրել երկիրը դարձնել մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս նպատակով մինչ օրս Սկարպը շարունակում է հասարակական վայրերում թեքահարթակների կառուցումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը: Իր գործունեության վերջին տարիների ընթացքում Սկարպը նաև զբաղվում է միջին մասնագիտական հաստատությունների մատչելիության ապահովմամբ՝ այդպիսով խթանելով նաև ներառական կրթությանը Հայաստանում: Սկարպի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կազմակերպության կայքում՝ http://skarp.am/arm/index_arm.html
Հեղինակ՝ Սկարպ առողջական կենտրոն ՀԿ նախագահ՝ Աշոտ Մկրտչյան