Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը Հայաստանի հասարակություն կայանում է սպորտի պլանավորման միջոցով:
Սայլակ օգտագործող տղամարդիկ խաղում են բացօդյա դաշտում: Ետին պլանում երևում է մեծ շենք և շատ հանդիսատես:

Տղամարդկանց  անվասայլակներով բասկետբոլի թիմը   մրցում է Հայաստանում: 

Ձեռքբերումը 

Սպորտը Հայաստանում փոխում է հասարակության կողմից հաշմանդամության խնդրի ընկալումը: Մարաթոնները, ֆլեշ-մոբերը, համերգները, ցուցահանդեսները, ճամբարները, ազգային և միջազգային սպորտային մրցույթները ներկայացնում են հաշմանդամություն ունեցող անձանց հզոր կամքի ուժը` դարձնելով նրանց ձայնը լսելի: Այն տեսանելի է դարձնում նաև այն հիմնախնդիրները, որոնց նրանք առնչվում են առօրյա կյանքում:

“Փյունիկը” հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն է, որը գործում է  Հայաստանի մայրաքաղաքում: Այն հավասար հնարավորություններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող  մարզիկների, ինչպես նաև Հայաստանի հաշմանդամություն ունեցող  բոլոր քաղաքացիների համար:

ՀՀ նախագահի 2015 թվականի  մայիսի հրամանով՝ “ՀՀ նախագահի կրթաթոշակ” մրցանակը կտրվի նաև հաշմանդամություն ունեցող մարզիկներին  և նրանց մարզիչներին` մարզական  ձեռքբերումների համար:

Ինչը աշխատեց 

Հայաստանում մեծ է սպորտի դերը հաշմանդմություն ունեցող անձանց  շահերի պաշտպանության և իրավունքների ձեռք բերման գործընթացում: “Փյունիկ” հկ-ն այստեղ նկարագրում է այն գործողությունները, որոնք իրականացրել է թե սպորտի ասպարեզում, և թե դրանից դուրս, նպաստելով Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման առաջընթացին:

1. Նախ, մարզավերականգնողական ճամբարներ են իրականացվել, որտեղ  պատրաստվել են հաշմանդամություն ունեցող մարզիկներ` տեղական և միջազգային ասպարեզներում մասնակցելու համար: Յուրաքանչյուր մարզական մասնակցություն լուսաբանվում էր լրատվամիջոցներով և ներկայացվում արդյունքները:  Մրցումների մասնակցությունը և լրատվամիջոցներով ներկայացումը հնարավորություն էր տալիս շահագրգիռ անձանց խոսելու հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում  սպորտի կարևորության մասին:  Սա առաջին քայլն էր հաշմանդամություն ունեցող մարզիկների ներուժը ներկայացնելու հիմնահարցում:

2. Երկրորդ քայլը որոշում կայացնողների հետ հանդիպումների կազմակերպումն էր` ներկայացնելու  հաշմանդամային սպորտին առնչվող հարակից կանոնադրություններն ու ակտերը, ինչպես նաև վեր հանելու սպորտի դերը  հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում: Քաղաքականություն մշակողները երբեմն կարևոր չեն համարում հաշմանդամություն ունեցող անձանց, հետևաբար, չեն ներառում նրանց կարիքները և մտահոգությունները: Լինելով  Երևանի քաղաքապետարանի հաշմանդամների հիմնահարցերի հանձնաժողովի և  կառավարությանը կից հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդամ, “Փյունիկը” կարողացել է ներկայացնել հաշմանդամային  համայնքը և առաջ քաշել հաշմանդամային սպորտին առնչվող  կարևոր հարցերը:

3. Փյունիկը նաև համառորեն աշխատել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ, որը պատասխանատու է երկրի մարզական քաղաքականության մշակման և իրականացման համար: Նախարարությունում դաշնակիցներ ձեռք բերելն առանցքային էր Փյունիկի ներկայացրած խնդիրներն առաջ տանելու համար:

4. Բազմաթիվ սպորտային միջոցառումներ են նախաձեռնվել և անցկացվել՝ ներկայացնելու  հաշմանդամություն ունեցող մարզիկների կարողությունները: Որոշում կայացնողները, ի թիվս այլ հյուրերի, միշտ հրավիրվում են բոլոր միջոցառումներին, որոնք ներառում են.

• հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական փառատոնը, որը դարձել է ամենամյա մասսայականություն վայելող միջոցառում

• սպորտային միջոցառումներ մայրաքաղաքի զբոսայգիներում

• տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մարզական մրցույթներ

• կառավարության, նախարարության շենքերի առջև խաղաղ երթեր

 «Ողջունելի է, որ վերջին հինգ տարիների ընթացքում հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ջանքերի շնորհիվ  փոփոխությունները սկսել են  ավելի արագ տեղի ունենալ: “Փյունիկ” ՀԿ-ն մեկն է Անկախ կյանքի հայկական ցանցի անդամ 22 կազմակերպություններից ,  և  կարծում ենք, որ ավելի հեշտ է բարձրաձայնել հիմնախնդիրների մասին, երբ ունենք ուժեղ գործընկերներ եւ ուժեղ ձայն », - ասում է Փյունիկ հկ-ի ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը: 

Հեղինակի մասին 

Ռուզաննա Սարգսյանը 1992 թ-ից ի վեր աշխատում է Հայաստանի հաշմանդամների “Փյունիկ” միությունում, իսկ  1994 թ.-ից  ի վեր՝ նաև Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեում (ՀԱՊԿ): “Փյունիկը”,  ստեղծվել է 1989 թ. փետրվարին, ծրագրեր եւ ծառայություններ է մատուցել1988 թվականի երկրաշարժի արդյունքում հաշմանդամ դարձած երեխաներին և երիտասարդներին. այն շահույթ չհետապնդող ազգային շահերի պաշտպանության և ծառայությունների մատուցման կազմակերպություն է:  Իր հիմնադրման օրվանից “ Փյունիկը” շեշտը դրել է հաշմանդմություն ունեցող անձանց սպորտի զարգացման վրա, որպես հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրաման առաքելության ռազմավարություն:  Փյունիկը իրականացնում է ամառային եւ ձմեռային մարզական ճամբարներ, լողի, առագաստանավային սպորտի, ծանրամարտի, նետաձգության, բասկետբոլի, թենիսի և լեռնադահուկային սպորտի մարզումներ: “Փյունիկի” մարզիկները մասնակցել են աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների,  ամառային ու ձմեռային Պարալիմպիկ խաղերի. Ավելին իմանալու համար այցելեք “Փյունիկ” հկ-ի  կայքը այստեղ www.pyunic.com

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: