Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունք տալու մոտեցումներ
Լուսանկարի այլընտրանքային բովանդակությունը՝ Անվասայլակից օգտվող անձը գտնվում է շենք տանող թեքահարթակի ներքևի մասում:

Լուսանկարի վերնագիր՝ Ընտրողներին իրազեկող պաստառ Հայաստանից, որն ասում է՝ «Հավասար հասարակությունը` դա առողջ հասարակությունն է»: 

Ձեռքբերումը 

Հաշմանդամություն ունեցող ընտրողները բախվում են խոչընդոտների՝ իրենց ընտրական իրավունքից օգտվելու ընթացքում: Շատ դեպքերում, ֆիզիկական արգելքները Հայաստանում ասոցացվում են 1988-ի երկրաշարժի և Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտության հետ: Բացի այդ, կա աճող հանրային կարծրատիպ, որն իրականում խոչընդոտում է հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքը: «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը» (IFES) և «Հաշմանդամություն ունեցող անձանց  կրթության և մշակույթի զարգացման կենտրոնը» (Փարոս), որը տեղական ինը հաշմանդամահեն կազմակերպությունների կոալիցիա է, թիրախավորեցին այս խնդիրը ընտրողների գրանցման և Հայաստանում ընտրությունների մատչելիության ծրագրի ընթացքում և օգտագործեցին տեղեկատվական քարոզարշավ`սոցիալական գովազդների միջոցով (PSAs), որպեսզի բարձրացնեն հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների վերաբերյալ իրազեկությունը: Ծրագրի միջոցով 2006 և 2008 թվականների  խորհրդարանական և նախագահական ընտրությունները դարձան  առավել մատչելի Հայաստանի ողջ պատմության ընթացքում:

Ինչը աշխատեց 

Ծրագիրը նպաստեց ստեղծել համագործակցություն հաշմանդամահեն կազմակերպությունների կոալիցիայի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) միջև, այն մի կայուն գործընկերություն է, որը ստեղծվեց հաշմանդամահեն կազմակերպությունների կոալիցիայի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  միջև շարունակական ծրագրերի հետևանքով: Հենց սկզբից ծրագիրը բացահայտեց խոչընդոտներ, որոնց բախվում էին հաշմանդամություն ունեցող ընտրողները: Արդյունքում, ԿԸՀ-ն ակտիվորեն աջակցեց նոր օրենսդրությանը, որը թույլ էր տալիս կույր ընտրողներին օգտագործել բրայլյան կաղապարով քվեաթերթիկների օգտագործման վերաբերյալ ուղեցույցներ և օգնեց կառուցել թեքահարթակներ ոչ միայն ընտրատեղամասերում, այլ նաև Երևանի ԿԸՀ-ի կենտրոնակայանում:

Սոցիալական գովազդներ և մեդիա լուսաբանում

Նախաձեռնությունը ձեռք բերեց բարձր հնչեղություն`սոցիալական գովազդների (PSAS) և տեղական լրատվամիջոցների լուսաբանման, ինչպես նաև բարձրաստիճան քաղաքական գործիչների դրական կարծիքների միջոցով: Սոցիալական գովազդներ ստեղծվեցին և՛ ռադիոյի, և՛ հեռուստատեսության համար: Սուրդոթարգմանություն տրամադրվեց խուլ կամ թույլ լսող անձանց համար՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից աջակցվող բոլոր հեռուստատեսային հայտարարությունների միջոցով:

Ընտրողների գրանցման թեժ գծի հեռախոսահամար

ՓԱՐՈՍ -ի  հաշմանդամահեն կազմակերպությունների անդամները գործարկեցին թեժ գծի հեռախոսահամարը՝ օգնելու հաշմանդամություն ունեցող քվեարկողներին հաստատել իրենց ընտրական գրանցումն ու ընտրատեղամասերի տեղանքները: Կարևոր է նշել, որ ՓԱՐՈՍ -ի  շահերի պաշտպանության ջանքերի շնորհիվ ԿԸՀ-ն որոշեց թույլատրել հաշմանդամություն ունեցող ընտրողներին պահանջել փոխարինել իրենց ընտրատեղամասը առավել մատչելի տեղամասով: Նոր ծրագիրը կարևոր քայլ էր՝ բարելավելու հաշմանդամություն ունեցող ընտրողների հնարավորությունները, որպեսզի վերջիններս կարողանան լիարժեք կերպով մասնակցել հասարակական կյանքի գործընթացին:

Թիրախավորված ընտրողների վերապատրաստման քարոզարշավ

Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) աջակցություն տրամադրեց՝ բարելավելու համար ԿԸՀ-ի և Անձնագրային և վիզաների վարչության (ՕՎԻՐ) տեղեկատվական ընտրարշավները: Առաջին անգամ պաշտոնական հայտարարությունների մեծ մասը ներառում էին հաշմանդամություն պատկերող լուսանկար և տեղեկատվություն՝ տրամադրվող ծառայությունների վերաբերյալ: Ընտրողները, կարդալով հայտարարությունները, ճանաչում էին խորհրդանիշը, որը հաստատում էր, որ ծառայությունները պետք է լինեն մատչելի:

Բրայլյան կաղապարով քվեաթերթիկների ուղեցույցներ

Ծրագրի կարևոր տարրերից էր բրայլյան կաղապարով քվեաթերթիկների օգտագործման վերաբերյալ ուղեցույցների ներդրումը (TBGs), որը թույլ էր տալիս կույր կամ թույլ տեսնող ընտրողներին ինքնուրույն քվեարկել: Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) թողարկեց այդ ուղեցույցները և սկսեց մեծ ծավալի քարոզարշավ՝ ընտրողներին տրամադրելով տեղեկատվական և վերապատրաստման դասընթացներ 2007 թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: ԿԸՀ-ն հաջորդ նախագահական ընտրությունների համար լիովին ինստիտուցիոնալացրեց բրայլյան տառերով ընտրական ուղեցույցները, նաև պատրաստ էր թողարկել և տարածել դրանք՝ առանց միջազգային աջակցության: 

Հեղինակի մասին 

Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության և ներառման գործընթացին և համարվում է «Իրավունքներ հիմա» կոնսորցիումի գործընկերը: Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) նաև ստեղծել է electionaccess.org կայքը: Այն մի բացառիկ ռեսուրս է, որը տեղեկատվություն է տրամադրում ամբողջ աշխարհի հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության վերաբերյալ:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: