Մյանմարի հաշմանդամություն ունեցող անձանց համայնքները հիմնեցին տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց ավելի ուժեղ դաշինք և ստեղծեցին տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց նոր հովանոց/ամբրելա կազմակերպություն՝ օպտիմալացնելու իրենց շահերի պաշտպանության ջանք
Երկու փոքր խմբերով մարդիկ նստած են երկու առանձին սեղանների շուրջ: Դասընթացավարը կանգնած է սեղաններից մեկի մոտ, որպեսզի բաժանի տեղեկատու քարտեր փոքրիկ խմբերից մեկին: Մասնակիցները սկսում են կարդալ քարտերը:

Մյանմարի ուսուցողական դասընթացի մասնակիցները անցկացնում են փոքր խմբային քննարկումներ:

Ձեռքբերումը 

2014 թվականին Մյանմարի հաշմանդամություն ունեցող անձանց համայնքը ազգային մակարդակով ստեղծեց տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց առաջին կազմակերպությունը: Պատմական ազգային համաժողովի արդյունքում ստեղծվեց Մյանմարի հաշմանդամություն ունեցող անձանց խորհուրդը (MCPD), որը համախմբեց Մյանմարի բոլոր նահանգներից և շրջաններից ավելի քան 500 անձանց:

Ինչը աշխատեց 

Գաղափարը

Մյանմարի հաշմանդամություն ունեցող անձանց խորհրդի (MCPD) հիմնումը պայմանավորված էր հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի շահագրգռվածությամբ`ստեղծելու մեկ հովանոց կազմակերպություն, որը կաջակցեր և կջատագովեր հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքի ընդունումը՝ համահունչ  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային (CRPD): Այս նպատակով 17 հաշմանդամահեն կազմակերպություններ (DPOs) ստեղծեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների աշխատանքային հանձնաժողով» (WCRPD) և մշակեցին հայեցակարգ, որպեսզի կազմակերպեն ազգային մակարդակով համաժողով՝ ընտրելու հովանոց կազմակերպություն:

Շահագրգիռ կողմերի ներգրավում

Համագործակցելով «Համաշխարհային ուսուցում (World Learning)» կազմակերպության հետ` հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքի և քաղաքականության խորհրդատուն և Միացյալ Նահանգների հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային խորհուրդը (USICD) համատեղ տրամադրում էին անմիջական տեխնիկական աջակցություն նոր կազմավորված աշխատանքային հանձնաժողովին՝ Մյանմարի հաշմանդամություն ունեցող անձանց առաջին ազգային համաժողովի կազմակերպման և իրականացման գործում 2014 թվականի հունիսին, Յանգոնում: Նախնական փուլում ներգրավվեցին առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունները՝ իրենց ներդրումն ունենալու տեղական, տարածաշրջանային և ազգային մակարդակով հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի ներգրավվածության ընդլայնման հարցում, և մեծ ուշադրությամբ ցանկանում էին հայտնաբերել կազմակերպություններ, որոնք ներկայացնում էին տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համայնքներ: Այնուհետև այդ շահագրգիռ կողմերը հրավիրվեցին մասնակցելու համաժողովին, և նրանց ցանկը շարունակում էր աճել, քանի որ ազգային համաժողովի մասին լուրերը տարածվում էին բերնեբերան: Այս մասնակիցներից շատերը համաժողովի մասնակցության համար ստացան դրամաշնորհներ՝ ճանապարհորդությունը և կեցությունը հոգալու համար: 

Համաժողովը

Մյանմարի հաշմանդամություն ունեցող անձանց ազգային համաժողովի ընթացքում հանդիպեցին ավելի քան 500 հաշմանդամություն ունեցող մասնակիցներ բոլոր մարզերից և նահանգներից`քննարկելու հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած խոչընդոտները և ստեղծելու տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց ազգային կոալիցիա: Համաժողովի ընթացքում քննարկվում էին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող թեմաներ և խթանվում էր ազգային մակարդակով հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքի ընդունումը, որը համահունչ կլիներ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային (CRPD): Համաժողովի նիստերը Ազգային Խորհրդի և ընտրական ընթացակարգերի վերաբերյալ էին, նաև ներգրավված էին թեկնածուներ, որպեսզի մասնակիցները հնարավորություն ունենային հարցեր տալ և հասկանալ իրենց  հնարավորությունները ընտրություններից առաջ: Համաժողովի ավարտին մասնակիցներն ընտրեցին նորաստեղծ Ազգային Խորհրդի 21 անդամներ, ովքեր տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք էին, ինչպես նաև աշխատակիցներ և նախագահ: Մասնակիցները քվեարկեցին՝ լուծարելու Աշխատանքային Կոմիտեն և կոալիցիայի ստեղծման պատասխանատվությունը փոխանցելու Ազգային Խորհրդին:

Համաժողովի ևս մեկ կարևոր արդյունք էր Մյանմարի հաշմանդամություն ունեցող անձանց ազգային համաժողովի հռչակագիրը, որը ստեղծեց համաձայնեցված կանոնակարգ, որի շուրջ համաժողովի մասնակից բոլոր հաշմանդամահեն կազմակերպությունները (DPOs) կարող էին կենտրոնացնել շահերի պաշտպանության իրենց ջանքերը: Հռչակագրում արտահայտված են մասնակիցների կամքը, և այն ազգային խորհրդի կողմից օգտագործվում է որպես ուղեցույց՝ տարբեր կազմակերպությունների և տարածաշրջանների շահերի պաշտպանության ջանքերը համակարգելու նպատակով:

Հաշմանդամություն ունեցող մասնակիցների կեցության ապահովումը առանցքային նշանակություն ուներ

Հաշմանդամություն ունեցող բոլոր մասնակիցներին ողջամիտ հարմարություններ և մատչելի կացարան տրամադրելն ապահովեց համաժողովի հաջողությունը: Համաժողովի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության ապահովման համար անհրաժեշտ եղավ՝

  • Ապահովել համաժողովի անցկացման մատչելի վայր՝ սայլակով տեղաշարժվողների համար:
  • Տրամադրել ցանկացած տպագիր նյութ խոշոր տառաչափով, բրայլյան, աուդիո և/կամ էլեկտրոնային ձևաչափերով, որպեսզի դրանք հասանելի և մատչելի լինեն կույր մասնակիցների համար:
  • Օգտագործել և՛ժեստերի լեզվի թարգմանիչներ` խուլ մասնակիցներին թարգմանելու համար, և՛ միաժամանակ տառադարձում էկրանի վրա, որպեսզի խուլ մասնակիցները կարողանան հասկանալ համաժողովի ամբողջ գործընթացը: Ութ ժեստերի լեզվի թարգմանիչներ թարգմանեցին երեք տարբեր ժեստերի լեզուներով:
  • Ընտրությունների ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին թղթային կամ էլեկտրոնային քվեաթերթիկներ: Էլեկտրոնային քվեաթերթիկները տրամադրվում էին տեսողության խնդիրներ ունեցող անձանց կա՛մ տեսողական, կա՛մ աուդիո ձևաչափերով:

Տե ՛ս Ներառական Դասընթացի Գործողությունները՝ տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ձևաչափով համաժողովներ կամ դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ ուղղորդում ստանալու համար: 

Ազգային Խորհրդի առաջին քայլերը

Ազգային խորհուրդը գործունեության առաջին տարում մշակեց հինգ տարվա ռազմավարական պլան և հաջողությամբ շահերի պաշտպանություն իրականացրեց՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասին ազգային օրենքի ընդունման համար, որը օրենքի ուժ ստացավ 2015 թվականի հունիսի 5-ին:

Հետևյալ գործողությունները նպաստեցին Ազգային Խորհրդի կայացմանը.

  • Ժամանակ տրամադրել՝ ռազմավարական պլան մշակելու համար, որը կծառայեր որպես տարբեր անձանց ընդհանուր տեսլական, և սահմանել Ազգային Խորհրդին համապատասխան գործողություններ:
  • Համագործակցել Միացյալ Նահանգների հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային խորհրդի (USICD) հետ՝ անցկացնելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) վերաբերյալ մի շարք դասընթացներ, որոնք բաց են հասարակության լայն խավերի համար: Այնուհետև սա հաստատեց Ազգային ժողովի դիմագիծը որպես համայնքի առաջատար ու կազմակերպիչ և նպաստեց, որ շահագրգիռ կողմերը ներգրավվեն հասարակության իրազեկության բարձրացման ազգային գործողություններում: Դասընթացները նաև կարևոր էին շահերի պաշտպանների համար՝ նրանց օգնելով հասկանալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում (CRPD) պաշտպանված իրավունքները, նաև ինչպես դարձնել օրենսդրությունը համահունչ CRPD-ին և իրենց դերը մշտադիտարկման իրականացման գործում:
  • Ազգային Խորհրդի գործադիր կոմիտեին հրավիրել`ջատագովելու ազգային կառավարությանը, քանի որ այն մշակում էր օրենսդրություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) կիրարկման համար: Կոմիտեի գործունեությունը ներառում էր օրենքի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններն ու համապատասխան նախարարությունների հետ հանդիպումները:
  • Ներկայացնել ֆինանսավորման խնդրագրեր հիմնական դոնոր կազմակերպություններին ՝ իրականացնելու գործողություններ, որոնք համահունչ են ազգային մակարդակի հովանոց հաշմանդամահեն կազմակերպությանը, ինչպիսիք են մարդու իրավունքների մշտադիտարկում և այլընտրանքային զեկույցների պատրաստում՝ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) կոմիտեի համար:
Հեղինակի մասին 

Դեյվիդ Մորիսեյը ԱՄՆ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային խորհրդի (USICD) գործադիր տնօրենն է: USICD- ն տրամադրում էր տեխնիկական աջակցություն և  վերապատրաստման ծառայություններ էր մատուցում Մյանմարի հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդներին, երբ նրանք հիմնում էին Մյանմարի հաշմանդամություն ունեցող անձանց խորհուրդը (MCPD): USICD-ն աշխատում է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու նրանց լիարժեք մասնակցությունը՝ գլոբալ ներգրավվածության և Միացյալ Նահանգների արտաքին գործերի միջոցով: USICD- ի անդամներն ունեն աշխարհի մասին տեսլական, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքները պաշտպանված են և առաջադեմ, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց կարողություններն ու հմտությունները տեսանելի և գովելի, և որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք համախմբվում են սահմաններից դուրս՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց գլոբալ համայնք:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: