«Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» ակտի (ADA) 1990թ.-ի ընդունումից անց երկու տարվա ընթացքում երկու դաշնային գործակալություններ միավորեցին իրենց ջանքերը՝ ֆինանսավորելու նոր օրենքի կիրարկման վերաբերյալ դասընթացներ, որոնք իրականացվելու էին հաշմանդամություն ունեցող անձանց համար և նրանց կողմից: ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի և ԱՄՆ Հավասար աշխատանքային հնարավորությունների հանձնաժողովը (EEOC) ֆինանսավորեցին «Դասընթացավարների վերապատրաստման» շարքը: Սկզբում, հաշմանդամություն ունեցող չորս հարյուր անձ վերապատրաստվեց ԱՄՆ-ի ողջ տարածքում: Վերապատրաստված յուրաքանչյուր անձ հանձնառեց իր աշխարհագրական տարածքում կամ նահանգում ուսուցանել առնվազն 20 համակիր-ջատագովների, ինչպես նաև բիզնես համայնքի ներկայացուցիչների:
Վերապատրաստումների միջոցով հաշմանդամություն ունեցող անձինք հզորացան և ունակ դարձան իրականացնել իրենց իրավունքները, իսկ բիզնես համայնքը և համայնքի ներկայացուցիչները սովորեցին, թե ինչպես կարելի է կիրարկել օրենքը՝ ներառելով հաշմանդամություն ունեցող անձանց:
«Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» ակտի (ADA) «Դասընթացավարների վերապատրաստման» մոդելը աշխատեց և հաջողվեց բազմաթիվ կարևոր գաղափարների և ռազմավարությունների պատճառով, որոնք կարող են օգտագործվել այլ երկներում ևս.
-
Դասընթացին դիմելու գործընթացի ընթացքում հրավեր էր ուղարկվում համակիր-ջատագովներին՝ դասընթացին դիմելու որպես դասընթացավարներ: Այս հրավերները դիտարկվում էին որպես պատիվ, և դասընթացին դիմելու մրցակցային գործընթացը թողնում էր պրոֆեսիոնալ տպավորություն և բարձրացնում հարգանքը դասընթացի հանդեպ:
-
Դասընթացին մասնակցության համար դասընթացավարները հոգում էին ճանապարհածախսը սեփական միջոցներով, որը լավ միջոց էր ցուցադրելու, որ նրանք, արժևորելով դասընթացը, ներդրում են կատարում դրանում: Կառավարական գործակալությունները տրամադրում էին հյուրանոցակաց և սնունդ դասընթացավարներին: Դասընթացավարները ստիպված էին վերցնել չվճարվող արձակուրդ իրենց աշխատավայրերից, որի դեպքում իրենք չէին փոխհատուցվում դասընթացներին մասնակցելու համար իրենց ծախսած ժամանակի համար: Դասընթացներն անցկացվում էին 4 տարբեր տարածաշրջաններում՝ նվազեցնելու համար ճանապարհածախսը և ժամանակը:
-
Մասնակիցների ավելի փոքր խումբ հրավիրվեց մասնակցելու ավելի խորացված դասընթացի: Նրանից հետո, երբ սկզբնական 400 հոգի անցան վերապատրաստում, 100 հոգի այս վերջին 400-ից ընտրվեցին, որպեսզի դիմեն ավելի խորացված վերապատրաստման դասընթացի, որի ընթացքում կիրառվում էր սկզբնական ընտրության ընթացքում կիրառված նմանատիպ չափանիշներ:
-
Դասընթացավարները հաշմանդամության տարբեր խմբերի ներկայացուցիչներ էին, և այդպիսի բազմազանության սոլիդարությունը ընդգծվում էր որպես արժեք, ինչպես նաև որպես համագործակցության ռազմավարություն և ոճ:
-
Վերապատատրաստման դասընթացի ծրագիրը՝ «ԱՄՆ Հաշմանդամություն ունեցող անձանց մասին ակտի» իրականացման ուղեցույցն էր, որը նաև ստացավ «Տեղեկագիրք» ոչ-պաշտոնական անունը, ստեղծեց մի ընդհանուր դաշտ, որը հնարավորություն էր տալիս այլոց ուսուցանել «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» ակտի մասին և ընդգրկում էր բացատրություններ տերմինաբանության և իրավունքների օրենքի գլուխների, ինչպես նաև պարունակում էր հեշտ ըմբռնվող օրինակներ: Վերապատրաստման այս ուղեցույցի թարմացված տարբերակը, ինչպես նաև զեկույցը հասանելի են առցանց:
-
Վերապատրաստումն ինտենսիվ էր: Վերապատրաստվողները սովորեցին օրենքի յուրաքանչյուր բաժնի մասին և նրանք նաև պետք է ցուցադրեին իրենց գիտելիքները առ այն, թե ինչպես գրեն և ներկայացնեն բողոք: Աշխատաժողովները տեղի էին ունենում երեկոյան՝ օրվա ընթացքում անցկացված երկար դասընթացներից հետո:
-
Դասընթացավարները հանձնառել էին անցկացնել 1 ժամյա դասընթացներ 20 հաշմանդամություն ունեցող անձի համար և իրենց համայնքներում այլ 20 անձանց համար, ում վրա, հավանաբար, ազդեցություն կունենար օրենքի կիրարկումը (բիզնեսներ, կառավարական պաշտոնյաներ, և այլն): Այս դասընթացների մասնակիցներից պահանջվում էր ստորագրել մասնակցության թերթիկում, որպեսզի հնարավոր լիներ ճշտել մասնակիցների թվաքանակը:
-
Վերապատրաստումների անցկացման համար դասընթացավարներին տրվեց դասընթացի ուղեցույց-ծրագիր, ինչպես նաև տեսահոլովակներ-վիդեոներ, որոնք նրանք կօգտագործեին համայնքային վերապատրաստումների ընթացքում:
-
Սպասելիքները բարձր էին, և յուրաքանչյուր մասնակից աշխատում էր՝ համագործակցելով այլոց հետ: Ընկերության և համայնքի դրական զգացումը վեր հառավ, քանի որ տարբեր էր դասընթացավարների սոցիալական դիրքը, ծագումն ու փորձը. նրանք տարբեր համայնքների և տարբեր խավերի ներկայացուցիչներ էին, պարզապես մարդիկ էին, ովքեր միավորվել էին՝ հասկանալու համար, թե ինչպես «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» ակտը (ADA) կարող է բարձրացնել կյանքի որակը, բիզնեսը և հնարավորությունները:
-
Հաշմանդամություն ունեցող անձանց և բիզնես համայնքի անդամների հետ կիսվելու համար՝ տարբեր տեսակի ձևաչափերով բրոշյուրներ և ընթերցելու նյութեր մշակվեցին, որոնք բացատրում էին տարբեր տեսակի մատչելիության հնարավորությունները, ինչպես նաև ժամանակացույցերն ու չափորոշիչները:
-
«Տեղեկագրքում» ընդգրկված օրինակները դարձրեցին օրենքն ավելի դյուրին ըմբռնելի: Օրինակները մշակութային առումով կոռեկտ էին, և օրենքը «կյանքի կոչվեց» ողջամտությամբ և ըմբռնումով, որի շրջանակում ուշադրությունը կենտրոնացվել էր ներառման և ապախտրականության վրա:
-
Դասընթացավարները միմյանց հետ մշտապես կապի մեջ էին և ստանում էին թարմացումներ, երբ օրենքում տեղի էին ունենում փոփոխություններ:
«Դասընթացավարների վերապատրաստման» մոդելն աշխատեց՝ արագորեն վերապատրաստելու մեծ թվով մարդկանց ողջ Միացյալ Նահանգներում: Ռազմավարությունը կենտրոնացված էր մշակելու համար ուժեղ հարաբերություններ և ընդհանուր կոչ, և օգտագործում էր «դոմինոյի» էֆեկտը, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ կարողանային սովորել «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» ակտի (ADA) հիմնարար արժեքների և օրենքի կիրարկման մասին:
Այս նյութը հանդիանում է պատմական իրադարձությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների տարբեր առաջնորդների հեռանկարային տեսակետների հավաքածու, և հղում է կատարում այն իրադարձություններին, որոնք փաստաթղթավորվել են կցված զեկույցում: