Մենք տրամադրում ենք տեղեկատվություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կիրարկման վերաբերյալ: 

Կարիք

Համաշխարհային մասշտաբով՝ հաշմանդամություն ունեցող անձինք կարևոր դեր ունեն ուժեղ համայնքների աճի և զարգացման գործում:  Սակայն, հաշմանդամություն ունեցող անձինք շատ հաճախ չեն կարող ներդրում ունենալ իրենց համայնքներում: Խտրականությունն ու անմատչելիությունը շարունակում են պահպանվել՝ չնայած հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական իրավունքները պաշտպանող օրենքներին և քաղաքականությանը՝ արդյունավետ կերպով կիրարկման, վերահսկման և կիրառման բացակայության պատճառով:

GlobalDisabilityRightsNow.org-ը հանդիսանում է համապարփակ ռեսուրս կենտրոն, որը տրամադրում է տեղեկատվություն, գործիքներ և լավագույն փորձ՝ իրականացնելու և կիրառելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանող օրենքներ և քաղաքականություն:

Ինչ ենք մենք առաջարկում

Այս կայքն առաջարկում է ԱՄՆ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարժման և Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտի (ADA), ինչպես նաև «Իրավունքներ Հիմա» ծրագրի մեջ ընդգրկված երկրների և այլ տարածաշրջանների հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող ակտիվիստների փորձը:

• Գործնական գործիքներ

• Իրավական վերլուծություն

• Դեպքերի ուսումնասիրություններ և ռազմավարություն

• Հաշմանդամների իրավունքների օրենսդրության սկզբունքներ

• Տեղեկատվական և ուղղորդման ծառայություն

Մենք տրամադրում ենք տեղեկատվություն, որը հարմարեցված է կառավարություններին, քաղաքացիական հասարակությանն ու  հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններին (հաշմանդամահեն ՀԿ-ներին). Օրինակ,

• Հաշմանդամահեն ՀԿ-ները կարող են տեղեկատվություններ, գաղափարներ ու ռազմավարություններ ձեռք բերել, որպեսզի կարողանան արդյունավետ կերպով համագործակցել հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող օրենքները կիրարկող քաղաքացիական հասարակության դերակատարների, քաղաքական գործիչների և պաշտոնյաների հետ:

• Քաղաքացիական հասարակութունն ու կառավարության շահագրգիռ կողմերը կարող են ձեռք բերել ճշգրիտ տեղեկատվություն՝ հաշմանդամների օրենսդրության և քաղաքականության կիրարկման վերաբերյալ, ինչպես նաև արդյունավետ ռազմավարություններ, որոնք թույլ կտան  իրագործել, վերահսկել և կիրառել ազգային և տեղական օրենքները, ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան:

Որոշ ռեսուրսներ մշակված են հատուկ RightsNow! (Իրավունքներ Հիմա) ծրագրի թիրախային երկրների (Հայաստան, Գվատեմալա, Քենիա, Մեքսիկա, Պերու, և Վիետնամ) համար, սակայն շատ սկզբունքներ, հասկացություններ, գործիքներ և ռեսուրսներ կարող են կիրառելի լինել ցանկացած լսարանի, համայնքի կամ երկրի համար: Բովանդակության մեծ մասը տրամադրվում է անգլերենով, սակայն որոշ ռեսուրսներ հասանելի են նաև  հայերենով, իսպաներենով, վիետնամերենով, ժեստերի լեզվով և պարզեցված տեքստային տարբերակով:

Թեև մենք ամեն հնարավոր ջանք գործադրում ենք, որպեսզի  կիսենք հասանելի ռեսուրսները այս կայքում, խնդրում ենք նկատի ունեցեք, որ արտաքին աղբյուրներից որոշ հղումներ և փաստաթղթեր չեն կարող լինել մատչելի: Մենք առաջարկում ենք, որ դուք դիմեք փաստաթուղթը տրամադրողին և խնդրեք, որ այն ձեզ տրամադրեն մատչելի ձևաչափով:  Մեր թիմի կողմից տրամադրված ցանկացած նյութ  կլինի մատչելի և  հասանելի՝ այլընտրանքային ձևաչափերով:

Թեմատիկ Ոլորտներ

Մեր կայքն առաջարկում է տեղեկատվություն ինը հիմնական դասակարգումներով:

1. Ապաինստիտուցիոնալացում

2. Կրթություն

3. Զբաղվածություն / աշխատանք

4. Գենդերային բռնության կանխարգելում

5. Բնիկ հաշմանդամություն ունեցող անձինք

6. Տեղեկատվական տեխնոլոգիաներ

7. Ենթակառուցվածային և շրջակա միջավայրի ֆիզիկական մատչելիություն

8. Օրենք և քաղաքականություն

9. Հաշմանդամություն ունեցող կանայք

Իրավունքներ Հիմա ծրագիր

GlobalDisabilityRightsNow.org կայքը կառավարվում է Մոբիլիթի Ինթերնեշնլ ԱՄՆ (MIUSA) կազմակերպության RightsNow! (Իրավունքներ Հիմա) ծրագրի միջոցով, ուժեղ համայնքների՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պարտադրման ծրագրի միջոցով և RightsNow! (Իրավունքներ Հիմա) ԱՄՆԿոնսորցիումի հետ համագործակցությամբ:

RightsNow! (Իրավունքներ Հիմա) ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն ծրագրի չորս երկրների քաղաքացիական հասարակությանն ու կառավարություններին՝ Հայաստան, Գվատեմալա, Քենիա, Մեքսիկա, Պերու, և Վիետնամ: Տեղեկացեք ավելին RightsNow! (Իրավունքներ Հիմա) ծրագրի մասին MIUSA –ի կայքում:

Consortium Partners

Մոբիլիթի Ինթերնեշնլ ԱՄՆ (MIUSA)

MIUSA-ն հաշմանդամահեն կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1981 թվականին: Կազմակերպության առաքելությունն է համաշխարհային մասշտաբով խթանել առաջնորդությունն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:  Իրականացնելով նորարարական ծրագրեր՝ MIUSA-ն կառուցում է կամուրջներ, որպեսզի ստեղծի նոր դարաշրջան, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ համաշխարհային հանրության մեջ կունենան իրենց օրինական տեղը:  MIUSA-ն առաջատար գործընկեր է և ղեկավարում է «Իրավունքներ Հիմա» (RightsNow!) ծրագիրը: Կայք` www.miusa.org

Հաշմանդամություն Ունեցող Անձանց Իրավունքների Կրթության և Պաշտպանության Հիմնադրամը (DREDF)

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կրթության և պաշտպանության հիմնադրամը (DREDF) առաջատար Ամերիկյան քաղաքացիական իրավունքների օրենսդրության և քաղաքականության կենտրոն է, որը ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց և  հաշմանդամություն ունեցող  երեխաների ծնողների կողմից: DREDF-ը հիմնադրվել է 1979 թվ.-ին և աշխատում է ստեղծել մի աշխարհ, որտեղ ներդրումները, ներուժը և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը չեն որոշվում հաշմանդամության առկայությամբ: Կայք՝  www.dredf.org

Ընտրական Համակարգերի Միջազգային Հիմնադրամ (IFES)

Ընտրական Համակարգերի Միջազգային Հիմնադրամ-ը (IFES) ժողովրդավարության զարգացման և արդյունավետ կառավարման համաշխարհային առաջատար է, և  աջակցում է բոլոր քաղաքացիներին, որպեսզի վերջիններս  ազատ մասնակցեն ընտրական գործընթացներին: 1998 թվ.-ից IFES-ն  աշխատում է ներառել հաշմանդամություն ունեցող անձանց իր գործընթացում, և նպաստել է www.ElectionAccess.org կայքի ստեղծմանը, որը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և քաղաքական կյանքի մասնակցության վերաբերյալ ազգային առցանց տեղեկատվական կենտրոն է:  Կայք՝ www.ifes.org.

Հաշմանդամություն Ունեցող Անձանց Հարցերով Զբաղվող ԱՄՆ Միջազգային Խորհուրդ (USICD)

USICD-ին հաշմանդամահեն կազմակերպություն է, որը զբաղվում է շահերի պաշտպանությամբ և ջանում է համաշխարհային մասշտաբով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները: Բազում նախագծերի և ծրագրերի միջոցով՝ USICD-ին նպաստում է, որ  հաշմանդամության հետ կապված հարցերը ներառվեն  ԱՄՆ արտաքին քաղաքականության և միջազգային զարգացման գործակալության աշխատանքներում, և հնարավորություններ է ընձեռում  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող տեղական կազմակերպություններին՝  համագործակցել իրենց միջազգային գործընկերների հետ: Կայք՝ www.usicd.org