Մեր փորձագետների թիմը հաճույքով պատասխանի Ձեր հարցերին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կիրարկման և ռազմավարությունների վերաբերյալ
Փորձագետների Թիմը
Մեր փորձագետների թիմի կազմում են ամերիկյան կազմակերպությունների կոնսորցիումի ներկայացուցիչներ, ովքեր աշխատում են միջազգային ասպարեզում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջընթացի շուրջ: Յուրաքանչյուր կազմակերպություն մի շարք թեմաների վերաբերյալ առաջարկում է ինքնատիպ մասնագիտական գիտելիքներ և փորձ:
- Մոբիլիթի Ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA) կազմակերպությունը առաջարկում է մասնագիտական փորձ ներառական գործընթացի միջազգային զարգացման բնագավառում, առաջնորդության դասընթացներ հաշմանդամություն ունեցող ակտիվիստների համար, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կանանց հզորացման դասընթացներ:
- Հաշմանդամություն Ունեցող Անձանց Իրավունքների Կրթության և Պաշտպանության Հիմնադրամը (DREDF) առաջարկում է մասնագիտական փորձ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական իրավունքների մասին օրենքի և քաղաքականության վերաբերյալ՝ վերացնելով հաշմանդամության վրա հիմնված խտրականությունը, ինչպես նաև առաջարկում է մասնագիտական փորձ և գիտելիքներ քաղաքականության մշտադիտարկման, իրավական շահերի պաշտպանության, օրենսդրական զարգացման և դատավարության վերաբերյալ:
- Ընտրական Համակարգերի Միջազգային Հիմնադրամը (IFES) առաջարկում է մասնագիտական փորձ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների քաղաքական մասնակցության, ներառական ընտրությունների կառավարման, օրենսդրության վերլուծության, ժողովրդավարության կառուցման և ընտրողների իրավունքների վերաբերյալ:
- Հաշմանդամություն Ունեցող Անձանց Հարցերով Զբաղվող ԱՄՆ Միջազգային Խորհուրդը (USICD) առաջարկում է մասնագիտական փորձ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD)համայնքային կրթության, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային լոբբինգի և կոալիցիայի ստեղծման վերաբերյալ:
Այս յուրահատուկ թիմը նաև առաջարկում է ամբողջ աշխարհի կարևոր կազմակերպությունների լայն ցանց, որոնք աշխատում են հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիության, ներառման և իրավունքների խթանման ուղղությամբ: Մեր թիմը կդիմի այս ցանցին, որպեսզի ձեզ տրամադրեն առավել համապատասխան ռեսուրսներ և բանիմաց փորձագետներ, ովքեր կպատասխանեն ձեր հարցերին:
Այս ծառայությունները Ձեզ համար հասանելի են անվճար՝ ԱՄՆ պետքարտուղարության հովանավորությամբ:
Ի՞նչ հարցերի ենք մենք պատասխանում
Մենք միայն կարող ենք պատասխանել այն անձանց հարցումներին, ովքեր գտնվում են Հայաստանում, Քենիայում, Մեքսիկայում և Վիետնամում: Մենք հուսով ենք, որ ապագայում կարողանանք ընդլայնել այս ծառայությունը աշխարհի այլ վայրերում: Որտեղ էլ որ դուք գտնվեք, հուսով ենք, որ այս կայքի ռեսուրսները օգտակար կլինեն Ձեզ համար:
Անկախ նրանից, թե դուք նոր շահերի պաշտպան եք կամ փորձառու քաղաքականություն մշակող, մենք կպատասխանենք հաշմանդամության թեմային առնչվող Ձեր հարցերին: Ստորև ներկայացված ցանկում նշված են որոշ թեմաներ, որոնց վերաբերյալ մենք կարող ենք տեղեկատվություն տրամադրել:
- Ինստիտուցիոնալացման այլընտրանքներ և ակտիվ համայնքային մասնակցության ռազմավարություններ
- Կրթական գործելակերպեր, որոնք ներառական են հաշմանդամություն ունեցող անձանց համար
- Զբաղվածություն / աշխատանքային պրակտիկաներ, որոնք ներառական են հաշմանդամություն ունեցող անձանց համար
- Բռնության կանխարգելում և արագ արձագանքում՝ ներառելու հաշմանդամություն ունեցող կանանց
- Մատչելի տեխնոլոգիաներ, հաղորդակցություն և դասընթացներ
- Կառուցվող ենթակառուցվածքների և միջավայրերի ֆիզիկական մատչելիություն
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող կամ դրանց վերաբերյալ օրենքների և քաղաքականության ռեսուրսներ
- Հաշմանդամություն ունեցող կանանց հզորացում
- Հաշմանդամություն ունեցող տեղաբնիկների շահերի պաշտպանություն
Հարց: Իմ երկիրը ունի հաշմանդամոություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենք, բայց այն չի կիրարկվում: Ինչպե՞ս կարող եմ օգնել, որ այս օրենքը կիրարկվի:
Պատասխան: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրենքները չեն կարող արդյունավետ լինել առանց հատուկ կիրարկվող կանոնակարգերի և ժամանակացույցի:
Այս պահին ամբողջ աշխարհում շատ երկրներ ունեն գրքերում գրված օրենքներ, որոնք արգելում են խտրականությունը կամ պաշտպանում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները: Սակայն, շատ քիչ երկրներ ունեն օրենքներ, որոնք կիրարկվում են, և ընդհանուր պատճառներից մեկը օրենքներիպրակտիկ կիրարկման մանրամասների բացակայությունն է:
Օրենքը կարող է հանճարեղ լեզվով հայտարարել, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ այլևս խտրականության չեն ենթարկվում և նրանց համար ապահովվում են հավասար իրավունքներ, բայց պետք է լինեն օրենքի կիրարկման գործիքներ, ինչպիսիք են դաշնային, նահանգային կամ տեղական կանոնակարգեր, ինչպես նաև պարտադիր կիրառվող ստանդարտներ և ֆորումներ, որոնք կանդրադառնան վիճարկվող հարցերին և գործնականորեն ցույց կտան, թե ինչպես կարելի է հասնել խոչընդոտներով լի աշխարհում իդեալական օրենքի:
Բացի այդ, հատուկ ժամկետներ պետք է սահմանել, օրինակ, երբ ձևափոխությունները պետք է ավարտված լինեն, կամ երբ նոր շինությունները պետք է դառնան մատչելի: Ունենալով շատ կոնկրետ կանոնակարգեր և ժամկետներ ամեն ինչի վերաբերյալ՝ սկսած դռների լայնությունից մինչև ինտերնետային մատչելիություն, մայթեր և այլ ենթակառուցվածքներ, օրենքի համապատասխանությունը դառնում է շատ չափելի:
Այս տեղեկատվությունը քաղվածք է մեր Սկզբունքներ էջի Հատուկ Կանոնակարգեր բաժնից, որը նաև ներառում է օրինակներ: Դուք կարող եք նաև այցելել մեր Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտը (ADA) Աջակցող Չափորոշիչներ էջ, որպեսզի տեղեկանաք, թե ինչպես է ԱՄՆ-ը հասնում մատչելիության՝ մատչելիության ուղեցույցների ստանդարտացման միջոցով:
Հարց: Իմ համայնքի հանրային վայրերը, ինչպիսիք են դպրոցները, տրանսպորտն ու նույնիսկ մայթերը շատ քիչ են մատչելի: Ի՞նչ է աշխատել այլ երկրներում մատչելիությունը ավելացնելու համար:
Պատասխան: Սույն կայքի «Ազդեցութուն» բաժինը առանձնացնում է ռազմավարություններ ամբողջ աշխարհից, որոնք ունեցել են իրական ազդեցություն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջընթացի վրա, այդ թվում ֆիզիկական մատչելիությունը խթանող ռազմավարություններ:
Ազդեցություն էջում դուք կարող եք ուսումնասիրել ռազմավարություններ ըստ թեմաների` օգտագործելով առանցքային բառ զտիչը: Ընտրեք «ֆիզիկական մատչելիություն» զտիչը և դուք կգտնեք ռազմավարություններ, որոնք բացառապես վերաբերում են ֆիզիկական մատչելիությանը:
Օրինակ, դուք կարող եք կարդալ, թե ինչպես մատչելության աշխատանքային խումբը Վիետնամում ձեռք բերեց աջակցուCutթյուն կառավարությունից`ավելացնելու մատչելի ավտոբուսներ քաղաքային ավտոբուսային հավաքակազմում, և թե ինչպես հաշմանդամահեն հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ներ) Հայաստանում կարողացան իրականություն դարձնել 50 թեքահարթակների կառուցումը հասարակական տարածքներում:
Հարց: Ինչպե՞ս կարող եմ համոզել իմ տարածաշրջանի պաշտոնյաներին, որ հաշմանդամություն ունեցող անձի իրավունքները կարևոր են և շահավետ հասարակության համար:
Պատասխան: Բարձր մակարդակի իրավունք և քաղաքականություն մշակողները և ազդեցիկ մարդիկ կարող են հանդես գալ որպես շահերի պաշտպանության Ձեր ջանքերին ուղղված կարևոր պաշտպաններ:
Անկախ նրանից, թե երկիրը ժողովրդավարական է կամ սոցիալիստական, ունի միապետ, թե դաշնային հանրապետություն է, քանի դեռ կա օրենքի գերակայության որոշակի ճանաչում և իշխանության ներկայացուցիչների համակարգ, ովքեր ստեղծում և կառավարում են այդ օրենքները, կարևոր է ունենալ դաշնակիցներ այդ կառավարության ներկայացուցիչների շրջանում, ովքեր հասկանում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:
Հաշմանդամությունը կարելի է զգալ բազմաթիվ առումներով և այն չի ճանաչում ցանկացած քաղաքական կուսակցություն, ռասսա և տնտեսական դաս: Անհատը կարող է ծնվել հաշմանդամությամբ, ձեռք բերել այն դժբախտ պատահարի կամ խրոնիկ իրավիճակի պատճառով, կարող է ունենալ հաշմանդամություն ունեցող երեխա կամ ընտանիքի անդամ, կարող է հաշմանդամություն ձեռք բերել տարիքի հետ, կամ ամուսնանալ մեկի հետ, ով որևէ կերպ կապ ունի հաշմանդամության հետ:
Շատ կարևոր է գտնել ազդեցիկ լիդերներ/ առաջնորդներ, ովքեր որևէ կերպ առնչվել են հաշմանդամության հետ, և վերջիններս կարող են դառնալ ձեր պաշտպանները: Դրանք այն անհատներն են, ովքեր.
- Ովքեր կունենան փորձի կամ, առնվազն, կլինեն բաց՝ սովորելու բազմատեսակ խտրականության և արգելքների մասին, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք:
- Կկարողանան անձնապես արտահայտել հաշմանդամների իրավունքների օրենքների նպատակներն ու այդ օրենքների կարևորության պատճառները, երբ վերջիններս կխոսեն իրենց գործընկերների հետ, և կկարողանան կապ հաստատել հաշմանդամների իրավունքների այլ առաջնորդների հետ՝ կարևոր քաղաքական և սոցիալական ֆորումներում:
- Կունենան վերապատրաստված իրավաբանների աշխատակազմ, ովքեր կարող են աջակցել օրինագծի ակտուալ զարգացմանն ու ահազանգել հաշմանդամություն ունեցող անձանց կոալիցիային հնարավորությունների և ռիսկերի վերաբերյալ՝ առաջարկված օրինագիծը օրենք դառնալու ժամանակահատվածում:
- Եթե կառավարության ներկայացուցիչը ունի հաշմանդամություն, վերջինս նույնպես օգնում է կոտրել կարծրատիպեր այն մասին, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն սահմանափակ կարողություններ և ապագա հեռանկարներ:
Այս տեղեկատվությունը քաղվածք է մեր Սկզբունքներ էջի Ձեր Գործի Պաշտպաններ բաժնից, որը նաև ներառում է օրինակներ: Դուք կարող եք նաև այցելել մեր Հաղորդակցվել Ընտրված Պաշտոնյաների հետ էջ խորհուրդների և ուղեցույցների համար` Ձեր ուղերձն ավելի արդյունավետ կերպով փոխանցելու համար:
Հարց: Ես նորեկ եմ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության բնագավառում և ցանկանում եմ տեղեկանալ հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող իմ երկրի հանձնառության ու քաղաքականության մասին:
Պատասխան: Հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց դաշնակիցները պետք է չափազանց լավ իրազեկ լինեն օրենքի մասին: Բազմաթիվ երկրներում խնդիրը կայանում է նրանում, որ հաշմանդամություն ունեցող անձինք տեղյակ չեն իրենց իրավունքներից և չգիտեն, թե ինչպես պետք է բողոք ներկայացնեն կամ ինչպես պետք է տեղեկացնեն իշխանություններին, երբ իրենց սեփական օրենքները չեն կիրարկվում:
Հասարակությունը պետք է ունենա մեծ թվով հաշմանդամություն ունեցող անձինք և իրենց դաշնակիցներ, ովքեր հասկանում են և պատասխանատու են իրենց սեփական օրենքների համար, և պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի տեղեկացնեն իրենց իշխանավորներին, երբ հաշմանդամություն ունեցող անձանց օրենքները չեն կիրարկվում: Տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող համայնքները պետք է շարունակեն գործել, մինչև վերջապես օրենքները կիրակվեն:
Այս կայքը նպատակ ունի վերացնել խոչընդոտներն ու նվազեցնել տեղեկատվական բացերը մեր ֆոկուս երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքների ու քաղաքականության հավաքագրման և կազմակերպման միջոցով, որոնք նշված են էջի վերևի ցանկում: Օրենք էջում դուք կարող եք ուսումնասիրել օրենքները ըստ երկրի, թեմայի, գործողության ոլորտի և ավելին` օգտագործելով առանցքային բառ զտիչը: Օրինակ, դուք կարող եք գտնել`
- Զեկույցներ և փաստաթղթեր, որոնք առնչվում են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) կիրարկմանը յուրաքանչյուր երկրում
- Ազգային օրենքները, որոնք ամբողջությամբ վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց և այլ տարբեր թեմաների, ինչպիսիք են առողջապահություն կամ ընտրությունների ընթացակարգեր, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող կոնկրետ հիշատակումներ
- Հաշմանդամություն ունեցող անձանց մասին պետական օրենքներ
- Հաշմանդամությանն առնչվող քաղաքականություն, վերապատրաստման դասընթացների ուսումնական ձեռնարկներ, զեկույցներ և հարակից նյութեր, որոնք մշակված և / կամ բաշխված են պետական կառավարման մարմինների, հաշմանդամահեն կազմակերպությունների (DPOs), միջազգային ՀԿ-ների կամ այլ պետական մարմինների կողմից
Գաղտնիություն
Անձնական տեղեկությունները բացառապես օգտագործվում են Ձեր հարցին պատասխանելու համար:Մենք չենք հրապարակում այս տեղեկությունները հասցեատերերի ցուցակներում կամ տրամադրում գովազդատուներին: Ձեր հարցը կարող է օգտագործվել այս կայքի այլ բաժիններում` առանց բացահայտելու Ձեր անձնական տվյալները: