Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին հասնելու շարժումը շարունակելու համար անհրաժեշտ է հասարակության բոլոր խավերի մասնակցությունը: Միացե՜ք շարժմանը:

Բարի գալուստ

«Իրավունքներ հիմա» ծրագրի շրջանակներում պատիվ ունենք Հայաստանում աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանների և դաշնակիցներ հետ, որպեսզի ուժեղացնենք համայնքները՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կիրարկման միջոցով:

Հայաստանը գտնվում է կրիտիկական պահի՝  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ողջ պատմության շրջանում: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների (CRPD) ՄԱԿ-ի կոնվենցիան ստորագրվել է 2007 թվ.-ին և վավերացվել է 2010-ին: Հայաստանի Ազգային ժողովը լսումներ է  անցկացրել՝ հաշմանդամություն ունեցող անձանց նոր ազգային օրենքի ընդունման վերաբերյալ: Դա «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին»  օրենքն է: Օրենքի նախագիծը մշակվել է առաջատար հաշմանդամահեն (DPOs) և հաշմանդամություն ունեցող անձանց  ՀԿ-ների մասնակցությամբ, և նոր օրենքը կփոխարինի 2007 թվ.-ին ընդունված  «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական  պաշտպանության»  օրենքին: Նոր օրենքը կհիմնվի սոցիալական ներառման, այլ ոչ թե սոցիալական պաշտպանության մոդելի վրա, և այն Հայաստանի օրենսդրությունը ավելի կհամապատասխանեցնի ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների (CRPD)  կոնվենցիային:  Մինչ օրս  օրենքը դեռևս չի ընդունվել:

Չնայած սահմանադրական  և  օրենսդրական պաշտպանությանը՝  դեռևս հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և  հնարավորությունների  հանդեպ գոյություն ունեն  խոչընդոտներ: ՀՀ Ազգային սահմանադրության 30-րդ  Հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուր անհատի կրթության իրավունքը, որպես ապագա աշխատանքի երաշխիք:  Իրականում, սակայն, մի քանի դպրոցներ են հասանելի հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Համալսարանները և  արհեստագործական ուսումնարանները գրեթե համընդհանուր կերպով անմատչելի են: 2003 թվ.-ի  Քաղաքաշինության մասին օրենքը նշում է, որ բոլոր նոր կամ վերանորոգված հասարակական շենքերը պետք է լինեն մատչելի:  Սակայն,  իրավապահ մեխանիզմների բացակայության պատճառով օրենքը չի կիրարկվել:  Կրթության սահմանափակ հասանելիությունը, որն անմատչելի ենթակառուցվածքների պատճառով ավելի է դժվարանում, նպաստում է հաշմանդամություն ունեցող հայերի ընդամենը 9% զբաղվածության մռայլ  ցուցանիշին:

Հաշմանդամահեն կազմակերպությունները, քաղաքականություն մշակողները, իրավաբանական փորձագետները, քաղաքացիական հասարակության գործիչներն  ու միջազգային ՀԿ-ները լայնորեն անդրադառնում են այս  հարցերին և փորձում են գտնել  լուծումներ, որոնք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ամբողջական ներառումը՝  օրենքների և քաղաքականության արդյունավետ իրականացման և կիրարկման միջոցով:

«Իրավունքներ Հիմա» ծրագիրը խրախուսում է բոլոր մարդկանց ակտիվորեն ներգրավվել և առաջ տանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները Հայաստանում՝ օգտագործելով այն գործիքներն ու ռեսուրսները, որոնք հասանելի են Global Disability Rights Now! (Գլոբալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ հիմա) ռեսուրս կենտրոնում:

«Իրավունքներ Հիմա» ծրագրի ակտիվիստները Հայաստանում

2015 թվ.-ին Մոբիլիթի Ինթերնեշնլ ԱՄՆ (MIUSA) կազմակերպությունը համագործակցություն սկսեց  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության հետ: «Ագաթ» ՀԿ-ն գործում է Գյումրիում և սերտորեն համագործակցում է Մոբիլիթի Ինթերնեշնլ ԱՄՆ (MIUSA) կազմակերպության և «Իրավունքներ Հիմա՛» (RightsNow) կոնսորցիումի հետ՝ պլանավորելու և իրականացնելու «Իրավունքներ Հիմա՛» ծրագրի բոլոր գործողությունները Հայաստանում:

2015 թվ.-ի հոկտեմբերին «Իրավունքներ Հիմա՛» ծրագրի թիմը 5-օրյա նախնական այց կատարեց Երևան և հանդիպումներ ունեցավ մի շարք շահագրգիռ կողմերի հետ` ստանալու առաջին ձեռքից տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց մասին ազգային օրենքի իրավական կարգավիճակի, իրականացման ռազմավարությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների նախաձեռնությունների մասին: ԱՄՆ փորձագետները հանդիպեցին հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների (DPOs), քաղաքացիական հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների և նախարարությունների պաշտոնյաների հետ:

2016 թվ.-ի մայիսին «Իրավունքներ Հիմա՛» կոնսորցիումը Երևան ուղարկեց հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքի, կոալիցիաների ստեղծման և քաղաքական ջատագովության մասնագետների թիմ, ովքեր անցկացնելու էին 5-օրյա վերապատրաստման դասընթացներ և աշխատելու էին  հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների (DPOs), կառավարության և քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ: Դասընթացի արդյունքում ստեղծվեցին աշխատանքային խմբեր, որոնք զբաղվելու էին բարձրագույն կրթության մատչելիության, հանրային շենքերի ֆիզիկական մատչելիության, ծնողական կրթական խմբերի ստեղծման, ինստիտուցիոնալացման համայնքային այլընտրանքային տարբերակների, հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում գենդերային բռնության կանխարգելման հարցերով, ինչպես նաև խթանելու էին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները:

2017 թվ.-ի հունվարին «Իրավունքներ Հիմա՛» ծրագրի տեխնիկական փորձագետները համագործակցեցին ծրագրի գործընկերների հետ`քաղաքական մասնակցության և մատչելի ընտրությունների ջատագովության ռազմավարությունների շուրջ: Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կազմակերպությունները (DPOs), քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու իրավաբանները  միավորվեցին և համատեղ համագործակցությամբ մշակեցին քաղաքական հարթակ, որն իր տեսակով առաջինն էր Հայաստանում: Ինը քաղաքական կուսակցություններից ութը ստորագրեցին այս հարթակը:

2017 թվ.-ի նոյեմբերին «Իրավունքներ Հիմա՛» ծրագրի թիմը ստեղծեց ջատագովության ռազմավարության հանձնաժողով: Հանձնաժողովը մշակեց «Շահերի պաշտպանության հայեցակարգ», որն ուղղված էր հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքի նախագծի ընդունմանը: «Հայեցակարգը» ներկայացնում է քաղաքական ջատագովության, լրատվամիջոցների և հասարակության ներգրավվածության նպատակներ:

2016-2018թթ. «Իրավունքներ Հիմա՛» ծրագրի իրավական և քաղաքական ռազմավարության փորձագետների թիմը տեխնիկական աջակցություն ցույց տվեց Հայաստանում գործող հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին (DPOs), կառավարական նախարարություններին և Ազգային ժողովի պատգամավորներին՝ ուժեղացնելու կիրարկման մեխանիզմները և ապահովելու իրավահենք մոտեցումը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծում և ջատագովելու դրա ընդունման համար:

Հայաստանյան Ռեսուրսներ

Հայաստանում  հաշմանդամությություն ունեցող անձանց համար  գործող ռեսուրս կենտրոնը  մի թեմատիկ համապարփակ առցանց տեղեկատվական կենտրոն է, որը կառավարվում է Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից և ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Այցելեք կենտրոն այստեղ: http://www.disability.am 

Նեքևում ներկայացված առանցքային ռեսուրսները հասանելի են հայերենով: Մենք մտադիր ենք շարունակել ձեզ տրամադրել լրացուցիչ ռեսուրսներ Հայերենով: